f

Անկախ

Գործազրկության լեգենդները


Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու ործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:

Աշխատատեղերը, ըստ պաշտոնական ելույթների, մեր տնտեսության վրա թափվում են ինչպես առատության եղջյուրից, ու ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տալիս նսեմանալ պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելու աստիճան: Այնինչ այնտեղ հակառակ պատկեր կերտող թվեր կան: Օրինակ այն, որ փետրվար ամսին է «բաժին ընկնում» աշխատանքի գտած-տեղավորվածների ամենամեծ խմբաքանակը՝ 1 464 մարդ: Երկրորդ տեղում մարտ ամիսն է՝ 996 մարդ, երրորդում հուլիսը՝ 913 մարդ: Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալի՝ այս տարվա հուլիսին մեր երկրում աշխատողների թվաքանակը 632 հազար 410 մարդ էր: 2020թ․ սկզբին պաշտոնական վիճակագրությունը 62 հազար 242 գործազուրկ էր հաշվառում: Այս թիվը յոթ ամսվա ընթացքում նվազել է: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 61 հազար 179 մարդ: Իսկ հուլիսի վերջին գործազուրկների թվաքանակը 60 հազար 223 մարդ է:

Հիմա ևս մեկ հետաքրքիր (համարյա լեգենդար) փաստ: Գործազուրկների թեմայով վիճակագրությունը հաշվառում է նաև աշխատանք փնտրողներին, և ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության կրճատումն ուղեկցվում է աշխատանք փնտրողների թվաքանակի աճով: Գործազուրկների թիվը՝ ներառյալ նրանց թվաքանակը, հունվարին 85 հազար 386 էր։ Հետո աշխատանք փնտրողների քանակն անընդհատ աճում էր․ մայիս՝ 86 հազար 826 մարդ, հունիս՝ 87 հազար 618, իսկ հուլիսին 88 հազար 196 մարդ: Այս հակասությունն արդյունք է այն բանի, որ պաշտոնական վիճակագրությունը հաշվառում է մի կողմից վերապատրաստվող գործազուրկներին և մյուս կողմից աշխատանքային թափուր տեղերը: Խոսքն այսպես կոչված «թափուր աշխատատեղերի» մասին է: Ամեն ամիս դրանց որոշակի քանակ է հրապարակվում։ Օրինակ, հուլիսին հայտարարվեց, որ երկրում կա 3 հազար 162 աշխատատեղ: Դրանց մեջ ամենամեծ խումբը որոակավորում չպահանջող բանվորական աշխատատեղերն են (706 տեղ): Հասկանալի է, որ հիմնականում թափուր մնում են այն աշխատատեղերը, որոնք ցածր աշխատավարձ են խոստանում»:

Ավելին այս աշխատատեղերի մի մասը պաշտոնապես համարվում է «կրկնվող աշխատատեղ»: Դրանք այն աշխատատեղերն են, որոնց մասին գործատուն հաշվետու ժամանակաշրջանից առաջ էլ է հայտարարել: Այսինքն դրանք այն աշխատատեղերն են, որոնք տևական ժամանակ նույնիսկ գործազուրկներին չեն «հրապուրում»: Հետևաբար շատ տնտեսագետներ առաջարկում են նման աշխատատեղերը չներառել հաշվետվությունների մեջ՝ որպես գոյություն չունեցող, որովհետև պահանջարկ չունեն:

Այսքանը գործազրկություն-զբաղվածություն պաշտոնական «թվաբանության» մասին: Հիմա ներկայացնենք մեր մոտ 632,4 հազարանոց աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակը:

Հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող: Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից:

Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը, աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ:

Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով: Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է՝ իր 37 հազար 149 աշխատակցով:

Ահա սրանք են աշխատատեղերի կառուցվածքի ու գործազրկության հաշվարկի հրապարակված վերջին պաշտոնական թվերը: Թվեր, որ լեգենդ կամ իրականություն համարելը ճաշակի հարց է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

Արա Գալոյան Գործազրկություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին