f

Անկախ

Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց ԶՈւ-ում կադրային փոփոխություններ սպասվում են


Այսօր՝ փետրվարի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: 

«13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել, և այդ զորամասերում եմ եղել, դրանից չեմ խորշում»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է պատասխան տալու զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք ունենք օրենք, որի առաջ բոլորը հավասար են. եթե մեղավորը կորոշվի դատարանի միջոցով, կպատժվի: Հիմա որևէ դեպքի հետ կապված պատասխանատու նշանակելը ճիշտ չեմ համարում:

Ծառայողական քննություններ բոլոր դեպերում անցկացվում են, ելնելով ծառայողական քննության արդյունքներից, մենք ունենք և կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի և պաշտոնից հեռացումներ, և զորացրումներ, և այլ կարգապահական տույժեր: Ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»:

Դավթյանը նշեց, որ առաջիկայում բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն: 

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտոնանկ է արվելու Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, նաեւ հրաժարական է տալու Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի եւ պաշտպանության նախարարի խնդիրն է:

Ընդհանրապես, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա վարչապետի իրավասության տակ է եւ կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»:

Ինչ վերաբերում է բանակի ղեկավարության թույլ տված բացթողումներին, նա ընդգծեց, որ այդ մասին բավական երկար քննարկում եղել է. «Ես կփորձեմ տեղեկատվության հետ կապված բացը, որ առաջ է եկել այս ընթացքում լրացնել՝ պարբերաբար փորձելով ձևը գտնել, որ կատարվող միջոցառումների հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնենք»:

ՀՀ պաշտպանության նախարարություն Արտակ Դավթյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին