f

Անկախ

Փարիզն ակտիվանում է դուրս մղելով Անկարային


Փարիզն ակտիվանում է դուրս մղելով Անկարային
Բաքվում  Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարությունները՝ հակամարտության կարգավորումը Մոսկվա-Անկարա համատեղ դերակատարությամբ պայմանավորելու, անպայման պիտի արձագանգվեր Ադրբեջանի կողմից։ 
Եւ այսպես․ Ալիեւը պարզ դարձրեց, որ բանակցությունների դերակատար պետք է դառնա Թուրքիան։ Հայտարարությունը ընդհանուրից դեպի մասնակի առաջադրանքի բանաձեւում է։  
Խոսելով «հավերժական խաղաղության» տեսության մասին Ալիեւը շեշտել է, որ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ամրապնդվի աշխարհի առաջատար երկրների երաշխիքներով, ընդ որում, նրանց կազմը կարող է չսահմանափակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Եւ ապա ուղղակի  հստակեցրել որ «Անշուշտ, Թուրքիան, որպես մեծ երկիր, որպես մեր հարևան, Հարավային Կովկասում հարևան, իրավունք ունի մասնակցելու միջնորդական առաքելությանը, որն իրականացվելու է ակտիվ մարտական գործողությունների ավարտից  հետո։ Հաշվի առնելով, որ ներկայիս միջնորդական առաքելությունը 28 տարի շարունակ ոչ մի արդյունքի չի հանգեցրել, այլ հանգեցրել է անգործության, այն, ինչ մենք ունենք հիմա, իհարկե,մենք պետք է ելնենք պրագմատիկ մոտեցումից, որը կարող է իրապես դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ էսկալացիայի  նվազեցման, կայուն խաղաղության հաստատման, համագործակցության զարգացման համար։Եվ, իհարկե, առաջին հերթին, ես կարծում եմ, որ դրանք Թուրքիան և Ռուսաստանն են։» 
Չավուշօղլու առաջադրանքն է, որը ձեւակերպվում է այստեղ։ Ուղերձը հետեւյալն է։ ԵԱՀԿ-ի ներկա միջնորդական ձեւաչափը անգործության է մատնվել՝ այն գործնական եւ արդյունավետ  դարձնելու համար։ 
Որոշ հստակեցնելի կետեր կան այս բոլորում։ Նախ պարզ է, որ ներկա ձեւաչափից ՌԴ-ն  անջատելով քննադատական մեղադրանքներն ուղղվում են  Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, որոնք անգործության են մատնել կարգավորման ընթացքը։ Երկու երկրների դուրս մղման առաջարկն է, որն անում են Անկարան եւ Բաքուն հյաջորդաբար, իրար լրացնելով։ Ի դեպ, ձեւաչափի փոփոխությունը միշտ հանկերգել էր Բաքուն․ այս անգամ երանգային  նորությունը այն է, որ ուղղակի հստակացվում են այն երկրները,  որոնք պետք է ստանձնեն միջնորդությունը։ 
Առկա հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ  հակամարտությունում ոչ միայն հստակ կողմ, այլ նաեւ ուղղակի պատերազմ հրահրած եւ պատերազմի մասնակցած,  նույնիսկ՝  պատերազմ կառավարած երկիրը այժմ հավակնում է միջնորդություն անել։ Թուրքիայի  ներգրավումը  ընդհանրապես դատապարտվել է արդեն միջազգային ընտանիքի կողմից։ 
Թե՛ Չաւուշօղլուն եւ թե՛ Ալիեւը իրենց  հայտարարություններով ըստ էության հակադրվում են ոչ միայն ԵԱՀԿ-ին, միջազգային հանրությանը եւ բազմաթիվ  պետություններին, որոնք,  ԵԱՀԿ-ի ճշտած ձեւաչափին հղում անելով պահանջում էին անհապաղ  պատերազմը դադարեցնել եւ վերադառնալ բանակցային սեղան։ Ավելին,  հակադրվում են նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին, որի հրապարակած հայտարարությունում եւս հղում կար նույն ձեւաչափին։ 
Պատերազմի բռնկման պատճառահետեւվանքային երեւույթները ռազմաքաղաքագիտական  վերլուծումների կենթարկվեն դեռեւս։ Հիմա պարզ է, որ բանակցությունների վերադարձի  մասին հայտարարությունները պիտի աշխուժանան։ Ֆրանսիան արդեն հայտարարեց, որ  Ժնեւում կսկսվեն քննարկումներ (բանակցություն բառը չի օգտագործել դեռեւս) եւ կշարունակվեն Մոսկվայում։ 
Ֆրանսիայի ԱԳ նախարարը այս առիթով մատնանշել է Արցախում Թուրքիայի  ռազմական  միջամտությունը։ 
Ֆրանսիան համանախագահող երկրի իր հանգամանքով եւ իր նախագահի առաջադրած նոր  մեթոտաբանությամբ գործելու աշխատակարգով նախաձեռնողականությամբ է հանդես գալիս։ Ֆրանսիան իբրեւ համանախագահող ներկա է այստեղ․ ՌԴ-ն իբրեւ  հաջորդ  հանգրվանը  հյուրընկալող՝ եւս։  Անկախ դրանից, որ ԱՄՆ-ի մասին նշում չկա  այնուամենայնիվ պարզ է, որ միջնորդական առաքելության միեւնույն ձեւաչափով, թեկուզ  տարբեր մեթոդով, աշխատանքը վերագործարկվելու է։ ՀՀ արտգործնախարարը մեկնում է Մոսկվա։ 

Ալիեւի հայտարարությունում կա կարեւոր բաղադրիչ, որը  բանակցությունների վերսկսումը  պայմանավորում է մարտական գործողությունների ավարտով։ Մարտական  գործողությունները  շարունակվում են․ սկսվում են քննարկումները, որոնք սկզբունքով հող կպատրաստեն բանակցությունների վերսկսման։ 
Եթե ընդունենք, որ բանակցությունները կմեկնարկեն, նկատելով որ Բաքվին չի հաջողվել որեւէ  խնդիր լուծել ռազմական առումով, ապա այս անգամ կմտաբերենք, որ  դիվանագիտական խնդիր եւս այս ձեւով չի հաջողվել լուծել։ Բանակցությունները լինելու են թեկուզ նոր մեթոդով, այնուամենայնիվ նույն ձեւաչափով։ Նախադրյալները հուշում են, որ պատերազմ հրահրող եւ ահաբեկչություն տարհանող պետությունը, միջնորդական դեր դժվար թե կարողանա ստանալ։ Անկարային ուղղած իր դատապարտանքներից հետո միջազգային հանրությունը լուրջ դժվարության առաջ կկանգնի  նման լիազորություն  շնորհելու Անկարային։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ    
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ Տարածաշրջան Ֆրանսիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին