f

Անկախ

Ի՞նչ դեր և շահ ունի Իսրայելն Արցախի դեմ ռազմական գործողություններում


«Ակտիվ ռազմագործողությունների ընթացքում Ադրբեջանին զենք մատակարարելն Իսրայելին առնվազն նույն հարթության մեջ է դնում Թուրքիայի հետ»,- ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով, թե ինչ դերակատարություն ունի Իսրայելը սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ ծավալված ռազմական գործողություններում։  

Նշենք, որ Արցախի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր չեն դադարում Իսարելից դեպի Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման լուրերը։ Հայաստանն անգամ ի նշան բողոքի խորհրդակցությունների համար հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում։  

Պետրոսյանը նշում է, որ ներկա դրությամբ Իսրայելի ներգրավվածությունն անուղղակի է՝ զինում է Ադրբեջանին։  «Ուղիղ ներգրավվածություն բնականաբար չկա, եթե իհարկե, ապագայում չբացահայտվեն փաստեր, որ նույն իսրայելական արտադրության  սպառազինությունը կառավարվել և կիրառվել է իսրայելցի մասնագետների կողմից»,- ասում է նա։ 

Համեմատելով Իսայելի և Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ Պետրոսյանն ասում է, որ թուրքական աջակցությունն առավել համակողմանի բնույթ ունի, իսկ Իսրայելը մատակարարում է սպառազինություն, որն առանցքային դերակատարություն է ունեցել պատերազմի սկզբնական փուլում թշնամու  որոշակի հաջողությունների հարցում։ Նույն իսրայելական զենքի միջոցով է նաև Ադրբեջանը թիրախավորում խաղաղ բնակչությանը, բնակավայրերը։  

«Բայց քաղաքական տեսանկյունից, անշուշտ, Իսրայելն  առնվազն դիրքորոշման միջոցով չեզոքություն է պահպանել»,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ  այս քայլերով Իսրայելն ամրապնդում է իր դիրքերն Ադրբեջանում։  

«Ինչպես արդեն նշեցի,  իսրայելական սպառազինությունը որակական առումով լուրջ ազդեցություն է ունեցել ռազմագործողությունների ընթացքի վրա։ Եվ  նման կարևոր փուլում, անգամ հաշվի չառնելով քաղաքական և իրավական նորմերը,  Իսրայելն աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին փաստացի ստեղծել է լուրջ նախադրյալներ հետագայում այդ աջակցությունն առարկայացնելու,- ասում է Պետրոսյանը։-  Ադրբեջանի իշխանություններից ստացած նոր հնարավորությունները  միանշանակ ուղղված են  լինելու Իսրայելի հակաիրանական քաղաքականության շրջանակում նախաձեռնվելիք տարբեր գործողությունների իրականացմանը»։ 

Արաբագետը նաև շեշտում է․ «Առանց Թուրքիայի փաստացի դաշնակցային աջակցության և համատեղ գործողությունների և առանց   իսրայելական սպառազինության,  թշնամու բանակի հնարավորությունները չեմ վարանի գնահատելու զրոյական»։  

Հարցին, թե գուցե թուրք-իսրայելական հակասությունները բեմականացված են հռետորաբանության մակարդակում՝ հաշվի առնելով նաև Արցախի հարցում նույն դիրքերից գործելը, Պետրոսյանը բացասական պատասխան է տալիս։  

«Վերջին մի քանի տարիներին իսրայելական ոչ միայն վերլուծական շրջանակները, նաև ներքին և արտաքին  պետական անվտանգային կազմակերպություններն ահազանգում են, որ Թուրքիան վերածվել է Իսրայելի համար սպառնալիքի։  Եթե Իրանը միշտ գնահատվել է որպես բացահայտ սպառնալիք, ապա Թուրքիան վերջին շրջանում գնահատվում է ուղիղ և շատ ավելի մեծ սպառնալիք, քան Իրանն է»,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ ներկա իրավիճակում Ադրբեջանին սպառազինությամբ աջակցելու քաղաքականությունն այդ երկրի ներսում քննադատությունների է արժանացել։  «Տեղեկատվական անդրադարձներում նշվում է, որ  աջակցում են Ադրբեջանին, զուգահեռաբար նաև իրենց հակառակորդ Թուրքիային»,- ասում է նա՝ հավելելով, որ իսրայելական տեղեկատվական-վերլուծական դաշտում մտավախություններ կան, որ Թուրքիայի գործընկեր Ադրբեջանին զինելն անհեռատես քայլ է, որն ինչ-որ պահի կարող է իրենց դեմ շրջվել որպես սպառնալիք։  

Ժամանակին, երբ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու որոշում կայացվեց, հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ այսպիսով կկարողանանք մեր տեսակետը լսելի դարձնել և հակազդել Ադրբեջանին զինելու քաղաքականությանը։ Ինչը, փաստացի, չի ստացվել։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Պետրոսյանն ասում է․ «Եթե մենք դեսպանատունը բացած լինեինք և Իսրայելի հետ հարաբերությունները խորացրած լինեինք ավելի շուտ, օրինակ՝ մի քանի տարի առաջ, և  ներկայում ունենայինք խորը և բազմակողմանի հարաբերություններ, ապա վստահեցնում  եմ՝ իսրայելական մատակարարումները կանխելու հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեին, քան  հիմա է»։ 

Նա շեշտում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանատունը պարզապես  չհասցրեց  անգամ ամբողջական գործունեություն սկսել, քանի որ այս ռազմական գործողություններից ոչ շատ առաջ էր պաշտոնապես բացվել։ Ավելին, դիվանագիտական անձնակազմի աշխատանքին խոչընդոտ էր նաև նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համընդհանուր կարանտինն Իսրայելում։  

«Դա էր նաև պատճառը, որ դիվանագիտական ակտիվությունն  իր արդյունքները չտվեց և չէր  էլ տա այդքան կարճ ժամանակահատվածում։  Տարիների լուրջ և  նպատակաուղղված, բազմակողմանի և քրտնաջան աշխատանք է պետք, որպեսզի հարաբերությունները հասցվեն  այնպիսի մակարդակի, որ  Իսրայելը նման թշնամական գործողություններ իրականացնելուց  առաջ առնվազն մտածի  դրա հետևանքների մասին»,- ասում է նա։  

 

Իսրայել Արցախ Արմեն Պետրոսյան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին