f

Անկախ

«Ժողովուրդ». Սրտի անբավարարութամբ տառապող հիվանդին մերժել են


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է Երեւանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային եւ նպատակային արդյունավետության ապահովման հարցերը:

Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության եւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ:

Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Եվ ամենակարեւորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ուղղորդվում են Երեւան, այնուհետեւ Երեւանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր: Հաշվեքննիչ պալատի բացահայտումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ:

«Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Շտապբուժօգնության ծառայություն

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանում մանկատների 300 շրջանավարտների բնակարաններ կտրամադրեն
Ճգնաժամերի հաղթահարման հիմնական կանոնը որոշակիությունն է։ Չի կարելի մարդկանց անընդհատ խաբել ու խճճել
Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել
Գլխում չհաղթահարված ռեցեսիան
COVID-19-ով վարակված Բորիս Ջոնսոնը աշխատանքի մեկ ամիս անց կվերադառնա
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են
ՃՏՊ Աշտարակ քաղաքում. կա տուժած
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի հրազեն են հայտնաբերել
Հարվի Վայնշտեյնը բանտում բուժվել է կորոնավիրուսից
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացնում է խորհրդատվություն՝աշխատանքային հարաբերությունների խախտումների վերաբերյալ
Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարը նմանեցրել է թյուրքերի դեմ պատերազմներին
Չեխիայում եւ հավատարմագրման մյուս 5 երկրներում չկան դժվար, առավելևս՝ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ. դեսպան
Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը. «Հրապարակ»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
ԵՄ-ն համաճարակի պայմաններում տնտեսությանն աջակցելու համար 500 միլիարդ եվրո կստանա
Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
Գլխավոր դատախազության գործողություններում նման պնդումներ անելուց առաջ հորդորում ենք գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան. ԱԳՆ
Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին՝ վարչապետի անունից քաղաքացիներին զանգող անձանց բացահայտելու համար
«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին
Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200՝ վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ. Թորոսյան
Հայտնիները՝ COVID 19-ի թիրախում (լուսանկարներ)
Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն
Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան բոթը. Մուրադյան
Տարօրինակ փոխվարչապետի «հակակոմունալ» պատասխանը
Ավելին
Ավելին