f

Անկախ

Արցախի միջազգային ճանաչում․ ովքե՞ր են ճանաչել և ի՞նչ է արվում այս ուղղությամբ


Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից օրակարգային հարցերից մեկը Արցախի ճանաչումն է։ Տարիներ շարունակ ՀՀ ԱԳՆ-ն ու քաղաքական ղեկավարությունը հայտարարել են, որ Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում ՀՀ-ն կճանաչի Արցախը որպես պետություն։ Պատերազմի 18-րդ օրն է, սակայն Արցախի ճանաչման հարցը դեռևս քննարկման փուլում է։

Ինչո՞ւ է հապաղում ՀՀ-ն

Հիմնավորումն այն է, որ միայն ՀՀ ճանաչումով հարցը չի լուծվի։ ՀՀ  կողմից Արցախի ճանաչմանը պետք է հաջորդեն այլ երկրների կողմից ճանաչման մասին հայտարարությունները։

Իսկ ահա օրեր առաջ BBC-ին տված հարցազրույցում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հիմնավորելով, թե ինչու ՀՀ-ն դեռևս չի ճանաչում Արցախը կամ չի միացնում Հայաստանին, պատասխանել է․ «Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ»։

Խորհրդարանական ընդդմիադիր ուժերից «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ, որ պատերազմի սկզբում վարչապետին հարց էր հղում՝ արդյոք օրակարգում է Արցախի ճանաչումը, այժմ նշում է, որ միայն ՀՀ կողմից այդ քայլի իրականացումն անիմաստ է։

«Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ մեզ հետ միաժամանակ ճանաչեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը և այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և դա ուղերձ է, որը հղում ենք արտաքին աշխարհին»,- հայտարարել է Մարուքյանը։

Արտաքին աշխարհին նման ուղերձ հղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ հումանիտար ճգնաժամը կանխելու միակ արդյունավետ միջոցը Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։

Նշենք, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը մինչ այս մեկ անգամ Արցախը ճանաչելու մասին կոչ հղել է աշխարհին և Հայաստանին։ Իսկ մի քանի օր առաջ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց․  «Եթե առաջիկա 1-2 օրում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»։

Հնարավո՞ր է արդյոք Արցախի ճանաչումը

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հիմա Արցախը ճանաչելու ճիշտ ժամանակն է։  «Առաջիկա օրերի ընթացքում մեր ժողովուրդը, ամբողջ խորհրդարանը պետք է Արցախի ճանաչման գործընթաց սկսենք, հիմա ճիշտ պահն է, սրանից  պատեհ պահ չի կարող լինել, երբ կարմիր գծերը բոլոր կողմերից անցել են»,- ասում է նա։

Քաղաքագետ Արման Նավասարդյանի կարծիքով՝ Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություննեի պայմաններում Արցախի ճանաչումն իրատեսական է․ Արցախում ստեղծվել է հումանիտար աղետ, որը կանգնեցնելու անհրաժեշտություն է առաջացել։

Քաղաքագետի խոսքով, սակայն, ուրիշներից Արցախի ճանաչում պահանջելուց առաջ նախ ինքներս պետք է ճանաչենք։ «Արցախը պետք է դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, որի հետ հնարավոր կլինի համագործակցել»,- ասում է նավասարդյանը՝ հավելելով, որ դրանից հետո արդեն ճանաչման ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն միջազգային ասպարեզում։ նա հատկապես կարևորում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը կամ մի քանիսը ճանաչեն։

Նշենք, որ ճանաչման մասին որոշակի ակնարկներ հնչել են Ֆրանսիայից։ Եվ Ֆրանսիայում հայկական համայնքն էլ ակտիվ քարոզչական աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ։ Նրանց ջանքերով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ։
Թեման քննարկվում է նաև ռուսական փորձագիտական շրջանակներում։ Սակայն այստեղ միշտ շեշտվում է, որ նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և հետո միայն նման քայլ ակնկալի Ռուսաստանից։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կխզի բոլոր տեսակի դիվանագիտական կապերն այն երկրի հետ, որը կհամարձակվի ճանաչել Արցախը։ Թե ինչպես Ալիևի այս սպառնալիքը կազդի Արցախի ճանաչման միջազգային գործընթացի վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ենթադրելի է, որ Ադրբեջանին իր ազդեցության տիրույթ վերադարձնել փորձող Ռուսաստանը դժվար վտանգի այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Ովքե՞ր են ճանաչել Արցախը

Մինչ այս որևէ պետություն Արցախի Հանրապետությունը չի ճանաչել։ Սակայն նման բանաձևեր ընդունել են տարբեր երկրների քաղաքային խորհուրդներ և  նահանգներ։

Օրեր առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։ 43 հազար բնակիչ ունեցող այս քաղաքը Փարիզի արվարձաններից է՝ քաղաքի կենտրոնից  7,6 կմ հեռավորության վրա է գտնվում։

Իսկ ահա Ժնևի քաղաքային խորհուրդն իր ընդունած փաստաթղթով  կոչ է արել ոչ միայն ճանաչել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, այլ նաև դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և դաշնային իշխանություններին կոչ է արել զբաղվել Ալիևների կլանի ունեցվածքի սառեցման հարցով։

Մի շարք քաղաքային խորհուրդներ նախկինում էլ էին Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևեր ընդունել։ Արցախի ճանաչման օգտին բանաձև ընդունած քաղաքներն են ամերիկյան  Ֆրեզնոն (2013), Լոս Անջելեսը (2013), Հայլենդը (2013), Հոնոլուլուն (2016)։

Ավելի վաղ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևեր են ընդունել ԱՄՆ 8 նահանգներ Միչիգանի Սենատը (2017թ․), Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը (2016), Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը (2016), Կալիֆոռնիայի Ասամբլեան և Սենատը (2014), Լուիզիանայի Սենատը (2013), Մեն նահանգի ներկայացուցիչների պալատը (2013),  Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատը (2012) և Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը (2012)։ Իսկ Կոլորադոյի նահանգը 2019-ին հատուկ բանաձևով  իր սատարումն է հայտնել  Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։

Արցախի հայության ինքնորոշման իրավունքը  հատուկ բանաձևով 2014-ին ճանաչել է նաև Բասկերի երկրի խորհրդարանը, իսկ 2012-ին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի Օրենսդրական խորհուրդը։

Նման ճանաչումներն ավելի շատ տեղեկատվական դաշտում են կարևոր․ ևս մեկ անգամ թեման բարձրաձայնելու առիթ է ստեղծվում։ Սակայն առավել կարևոր է կոնկրետ երկրի կողմից ճանաչումը, ինչը պայմանավորված է արդեն դիվանագիտական մանրակրկիտ աշխատանքով և շահերի փոխադարձ համընկնումով։  Այլապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի օրինակով գիտենք․ ԱՄՆ նահանգների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Սենատն ու Կոնգրեսը հատուկ բանաձևեր են ընդունել, բայց ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ավելին, այսօր փաստացի աչք է փակում Թուրքիայի ցեղասպան գործողությունների վրա։

 

Արցախի Հանրապետություն Ֆրանսիա Արցախի ճանաչում Ռուսաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին