f

Անկախ

«Բոյկոտենք թուրքականը»․ ինչպե՞ս միջազգային արշավը կազդի թուրքական տնտեսության վրա


«Բոյկոտենք թուրքականը» արշավը գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում։ Սաուդյան Արաբիայից սկիզբ առած նախաձեռնությանը այս կամ այն չափով միացել են Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն,  Թունիսը։ Չի բացառվում, որ թուրքական ապրանքների բոյկոտի  աշխարհագրությունն ընդլայնվի։  

Ինչպե՞ս կանդրադառնա թուրքականի բոյկոտը հենց Թուրքիայի տնտեսության վրա, որն առանց այն էլ լավ օրեր չի ապրում։ Այս մասին է «Անկախը» զրուցել  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ 

-Արաբական երկրները մեկը մյուսի հետևից միանում են թուրքական ապրանքները բոյկոտելու նախաձեռնությանը։ Ի՞նչ ծավալների կարող է հասնել  բոյկոտը և ինչպե՞ս կանդրադառնա  թուրքական տնտեսության վրա։ 

-Բոյկոտը սկսվել է Սաուդյան Արաբիայից։ Եվ այդ նախաձեռնությանը միացել են երկրներ, որոնք քաղաքական առումով կախվածություն ունեն Սաուդյան Արաբիայից, այդ երկրի ազդեցության տիրույթում են։ Բնական է, որ նրանք հետևեցին Սաուդյան Արաբիայի օրինակին և իրենց քայլերով աջակցություն հայտնեցին։ Ցավոք, սա պետական մակարդակով արգելանք չէ, այլ ընդամենը  հասարակական մակարդակով բոյկոտ։ Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին նաև կոչ է արել վաճառել իրենց բնակարանները Թուրքիայում։  Ի միջի այլոց, բավականին շատ սաուդցիներ Թուրքիայում ունեն անշարժ գույք։ Ստամբուլի նորակառույցները Մերձավոր Արևելքի արաբների հաշվին են կառուցում, քանի որ ունենալով անսահմանափակ գումարներ՝  մեծ թվով անշարժ գույք են գնում։  Հիմա սաուդյան իշխանությունները կոչ են անում վաճառել այդ բնակարանները։ Եթե անգամ  չվաճառեն,  նոր գնումներ չանելով էլ  կկանգնենցնեն Թուրքիայի անշարժ գույքի շուկայի աճը, որը կարտացոլվի տնտեսության մեջ։ 

Ինչպես նշեցի, բոյկոտը հասարակական մակարդակով է։ Պետական մակադակով, օրենքով արգելքին դեռ բանը չի հասել, գուցե  դեռ  չեն ուզում այդ աստիճանի հասցնել։ Սա զգուշացում է Թուրքիային, որ կարող են ավելին անել։ Բայց այս բոյկոտի պատճառը ոչ Հայաստանն է, ոչ էլ Արցախը։ Թուրքիան և Սաուդյան Արաբիան լուրջ հակասություններ ունեն, և այս ամենն այդ շրջանակներում է տեղի ունենում։  

-Իսկ հասարակական մակարդակով բոյկոտը որևէ կերպ կանդրադառնա՞ թուրքական տնտեսության վրա։  

-Կարծում եմ՝ շատ քիչ կանդրադառնա։   

-Շրջանառվում է նախագիծ, որով դեկտեմբերի 31-ից նաև Հայաստանում կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը։ Թուրքիայի համար Հայաստանի հետ ապրանքաշրջանառության գումարն այդքան էլ մեծ չէ՝ տարեկան  250-280 մլն դոլար։ Արդյո՞ք մեր բոյկոտը որևէ կերպ կազդի Թուրքիայի տնտեսության վրա։  

-Մեզ համար դա զուտ սկզբունքային նշանակություն ունի։ Գոնե մենք էլ  կփորձենք այդ արգելքով թուրքականին վնաս տալ։  

-Պարոն Իսպիրյան, թուրքական լիրայի փոխարժեքը ամենացածրն է վերջին տասը տարվա տվյալներով։Ներկայում ներտնտեսական իրավիճակն ինչպիսի՞ն  է այդ երկրում։ 

-Տասը տարի առաջ մեկ դոլարը  1,2 լիրա  էր, հիմա 8։ Այսինքն գրեթե ութ անգամ  անկում է ապրել։ Միայն վերջին մի քանի ամիսներին անկումը կազմել է 25-30 տոկոս։ Սա վկայում է Թուրքիայի տնտեսության խիստ վատ վիճակի մասին։  

Թուրքիայի իշխանությունները տնտեսական խիստ վատ վիճակը փորձում են կոմպենսացնել Հայաստանի, Սիրիայի, քրդերի դեմ իրականացվող գործողություններով։ Թուրքիայում փորձված  միջոց է՝  ցանկացած ներքաղաքական խնդրի դեպքում պատերազմ սկսել ինչ-որ մի երկրի հետ։ Այդ իրավիճակում  բոլորը դառնում են իշխանությունների անմիջական կողմնակիցները, համախմբվում են իշխանությունների շուրջ։ Այս մեթոդը նաև այս համատեքստում է աշխատում։ Ի տարբերություն շատերի,  թուրքերի մոտ հաջողվում է սա։ Բայց ամեն դեպքում շարքային քաղաքացին, առավոտյան խանութ դուրս գալով, իր վրա զգում է տնտեսական ծանր իրավիճակը՝ շատ ապրանքներ  Թուրքիայում ներմուծվում են, և իրենց մոտ անընդհատ գները բարձրանում են։  

Իր գործն անում է նաև մեդիան։ Երկար տարիներ այն պրոպագանդան է գործել, որ հայերը զավթիչ են, գրավել են Ադրբեջանը, հիմա էլ  ներկայացնում են, որ հայերը  հարձակվում են։ Այս պահին այդ մտքի շուրջ Էրդողանը բոլորին կարողացել է համախմբել։ 

Ընդդիմություն, բնականաբար, կա,  սակայն այս պահին  ոչինչ ասել կամ անել չեն կարող, արտահայտվողներն արդեն իսկ  դատական քաշքշուկների մեջ են։ 

- Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն Արցախում հայտարարեցին, որ Գերմանիայի կողմից աջակցություն կլինի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը։ Նման հեռանկարը որքանո՞վ է իրատեսական։ Ընդհանրապես, Արևմուտքի երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները հավանակա՞ն են։  

-Գերմանիան Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չկիրառեց անգամ այն ժամանակ, երբ անմիջականորեն ինքը խնդիր ուներ այդ երկրի հետ, ուր մնաց հիմա։ Անկախ այն բանից, թե պատգամավորներն ինչ կասեն կամ կառաջարկեն, Գերմանիան առաջնորդվելու է իր շահերով։ 

Ընդհանրապես, Արևմուտքի որևէ երկրի կողմից Թուրքիայի նկատմամբ  պատժամիջոցներն այս պահին իրատեսական չեն։ 

 

 

խմբագրի ընտրանի Անդրանիկ Իսպիրյան ոչ թուրքականին բոյկոտենք թուրքականը

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին