f

Անկախ

Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ


Արցախի հիմնախնդրի վերաբերյալ  Ռուսաստանի հղած ուղերձների մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ։

-Օրերս Վլադիմիր Պուտինն անդրադարձավ Արցախյան հակամարտությանը։ Դրանից առաջ էլ թուրքական կողմը հայտարարել էր, որ ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին, եթե վերջինս դիմի իրեն։ Այս իրադարձություններն արդյո՞ք փոխկապակցված են։

-Պատճառահետևանքային կապեր որոնել պետք չէ այս պարագայում։ Դրանք թվացյալ են, քանի որ Թուրքիայի հայտարարությունն  օժանդակության վերաբերյալ իր բովանդակությամբ կեղծ է,  այն պարզ պատճառով, որ Թուրքիան արդեն  ունի ներգրավվածություն ռազմական գործողություններում։ Ինչ  վերաբերում է Պուտինի հայտարարությանը, ինքը չէր կարող չանդրադառնալ այդ թեմային, քանի որ հարց հնչեց։

Այստեղ կարևոր է ուղերձը, որ կովկասյան քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումները չեն համընկնում։ Դա շատ կարևոր ազդանշան էր  Թուրքիային, որ այն  վարքը, որ Էրդողանը ցուցաբերում է, Ռուսաստանի համար  այլևս, մեղմ ասած, անընդունելի է։ Պուտինը,  հասկանալով, որ այս մեսիջը հասել է Էրդողանին, նաև ավելացրեց, որ Էրդողանն ունի հնարավորություն փոխելու իր քաղաքականությունը՝ անվանելով նրան ճկուն  քաղաքական գործիչ։ Եվ վերջապես Թուրքիան Ռուսաստանի համար նաև հետաքրքիր տնտեսական գործընկեր է․ երկու երկրների միջև առևտրաշրջաբառությունը կազմում է  20 մլրդ դոլար։ Այսինքն չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները մեր  տարածաշրջանում ունեն  տարաձայնություններ, ռազմավարական տեսանկյունից Թուրքիան  Ռուսաստանի համար  շարունակում է մնալ որպես պոտենցիալ գործընկեր, եթե այդ մեսիջը լսի։

Եթե խոսում ենք ուղերձների  մասին, դրանք բխում էին Ռուսաստանի տեսլականից այն խնդիրներիր վերաբերյալ, որը մենք ունենք մեր տարածաշրջանում։ Նպատակն է Հայաստանին և Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ՝  ապահովելով այլ երկրների չմիջամտելը,  կամ ստեղծել բանակցային այնպիսի ձևաչափ, որն  ընդունելի է լինելու երկու երկրների համար, այլ ոչ թե Ադրբեջանի համար, որը երազում է  հասնել Թուրքիայի ներգրավվածությանը բանակցային գործընթացում։

-Պուտինի ելույթում կար և հայերի, և ադրբեջանցիների համար ականջահաճո հատված, և յուրաքանչյուր երկրի ԶԼՄ-ները կենտրոնացել են հենց իրենց նախընտրելի հատվածի վրա։ Ի վերջո կողմերից յուրաքանչյուրին ի՞նչ էր ուզում ասել Պուտինը և ինչպիսի՞ն է խնդրի  հանգուցալուծման Ռուսաստանի տեսլականը։

-Պուտինը անում է  այն արտահայտություններ, որոնք ոչ թե ականջահաճո կլինեն որևէ երկրի համար, այլ  կներկայացնեն   Ռուսաստանի դիրքորոշումը և մոտեցումները։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր ունի որոշակի առաքելություն, բնականաբար պետք է պահպաներ համապատասխան չեզոքություն և  ներկայացներ այն մոտեցումները, որոնք ինքը համարում է կարևոր։ Մոտեցումն այն է, որ այո, բանակցային գործընթացը պետք է շարունակվի, այսինքն այն, ինչ մենք միշտ շեշտադրում ենք, որ միևնույն է, պետք է գանք բանակցային գործընթացին որևէ ձևաչափով, իսկ ներկա պահին մեզ համար ընդունելի է Մինսկի խմբի ձևաչափը։ Մյուս կողմից, այն, ինչ մեր  լրատվամիջոցները մոռանում են նշել, այն նախադասությունն է, որտեղ նշված է, որ Ադրբեջանը չունի իշխանություն իր որոշ տարածքների նկատմամբ։ Այստեղ մենք հասկանում ենք, որ կա համապատասխան մոտեցում, կա տարածքը և կա անհրաժեշտություն  նստել բանակցային սեղանի շուրջ։ Սա  նշանակում է, որ ռազմական գործողությունները տեղ չպետք է ունենան այս գործընթացի ժամանակ։

-Օրերս Ադրբեջանի նախագահը չբացառեց հնարավորությունը, որ կարող է քննարկվել Ադրբեջանում  թուրքական  ռազմաբազա ունենալու հարցը։ Արդյո՞ք սա շանտաժ կամ ուղերձ էր՝  ուղղված Ռուսաստանին։

-Այսօր ավելի մտահոգիչ է Ադրբեջանում և Ադրբեջանին հարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող ահաբեկիչների խմբերի առկայությունը։  Սա է կարևոր և անմիջական լուծում պահանջող խնդիրը, որովհետև դա վտանգ  է և Ադրբեջանի, և Ռուսաստանի, և Իրանի, և տարածաշրջանի մյուս երկրների համար, որովհետև ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում։ Թուրքիան որպես երկիր, որը  տվյալ պարագայում նպաստում է ահաբեկչական խմբավորումների տարածմանը, պետք է համապատասխան ձևով կրի պատասխանատվություն այս գործունեության համար։

Իսկ ռազմաբազայի առումով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայի առկայությունն իր սահմանների մոտ հերթական մարտահրավերն է։  Հետևաբար ոչ Ռուսաստանը, ոչ Իրանն  ականջահաճո մոտեցում չեն ունենա այս հարցում։

Սակայն դա ընդամենն ուղերձ էր։ Սանք ուղերձներ են, որոնցով միջազգային քաղաքականության մեջ կողմերը փոխանակվում են և իրավիճակը ստուգելու, և արձագանքը  հասկանալու, և դիրքորոշումները պարզաբանելու համար։

Իսկ եթե  պրակտիկորեն մոտենանք հարցին, առանց ռազմաբազայի առկայության էլ  թուրքական ռազմական ներկայությունն Ադրբեջանում, կոնկրետ Նախիջևանում   շատ ակտիվ  է արդեն մի քանի տարի։ Թուրքական ինստրուկտորները խորհրդատվական ծառայություն են մատուցեում Ադրբեջանում, ինչի մասին հայկական կողմը բազմիցս նշել է։

-Տեսակետ կա, որ Ռուսաստանը,  փորձելով Ադրբեջանին դուրս հանել թուրքական ազդեցության գոտուց և պահել իր ազդեցության գոտում,  կարող է Ղարաբաղի հարցում հայերի համար ոչ նպաստավոր, Հայաստանի շահերին չհամապատասխանող քայլեր  ձեռնարկել։ Հնարավոր համարում եք նման զարգացումները։

-Ռուսաստանը գործում է՝  հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը։ Դա առաջին հերթին  այն է, որ տարածաշրջանում, անմիջապես իր հարավային սահմաններին  մոտ  գոյություն ունենա կայուն, կանխատեսելի և ահաբեկչությունից զերծ տարածաշրջան։  Այս ուղղությամբ Ռուսաստանն իրականացնում  կամ փորձում է իրականացնել  գործողություններ, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը։

Ռուսաստանը փորձելու է այնպես անել, որ չկորցնի Հայաստանը, իսկ Ադրբեջանում արդեն  Ռուսաստանի դեմ խաղացող կա՝ Թուրքիան, և շատ բարդ է  լինելու այս ազդեցությունից ազատվել Ադրբեջանում։ Բայց  տնտեսական համագործակցության տարրերը կարող են  որոշ չափով հավասարակշռել իրավիճակը։

 

Ռուսաստան Ալեքսանդր Մարկարով խմբագրի ընտրանի քաղաքականություն Վլադիմիր Պուտին արցախյան պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին