f

Անկախ

Առավել հավանական են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող պատժամիջոցները․ թուրքագետ


Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, վերջին օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանի հռետորաբանությունը հատկապես արևմտյան երկրների նկատմամբ խիստ սրվել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

-Թուրքիայի նախագահը մշտապես էլ աչքի է ընկել կոշտ և թիրախավորող հռետորաբանությամբ, որն էլ իր հերթին վերջին շրջանում առավել հաճախակիացել է։ Պատճառները մի քանիսն են՝ սկսած Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունից, որը խիստ ագրեսիվ և կոնֆլիկտածին դիմագիծ ունի,  վերջացրած երկրում տնտեսական խնդիրներով։ Հաճախ թիրախավորելով արտաքին ուժերին և այլ երկրների ղեկավարներին՝ Էրդողանն աշխատում է նաև ներքին լսարանի վրա՝ շեղելով առկա իրական ու լուրջ խնդիրներից։

-ԱՄՆ-ն ակնարկել է Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ այս փուլում ԱՄՆ-ն կամ Արևմտյան որևէ երկիր պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ։

-Հաշվի առնելով թուրքական իշխանությունների ներկայիս քաղաքականությունը՝ որոշակի պատժամիջոցներ բացառել պետք չէ։ Օրինակ, Թուրքիայի՝ ՌԴ-ից ՀՕՊ համակարգերի գնումը Վաշինգտոնում չափազանց բացասական են ընկալում։ Կան նաև այլ պատճառներ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրականում թուրքական քայլերը և այլն։ Այս ամենը հիմք է ստեղծում ԱՄՆ-ի համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու։ Ենթադրելի է, որ առավել հավանական են  ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող պատժամիջոցներն այս փուլում։

-Էրդողանն ԱՄՆ-ին ասում է՝ դու գիտե՞ս, թե ում հետ ես խաղի մեջ մտել։ Իսկապե՞ս Թուրքիան այնքան հզոր է և այնքան ուժեղ  տնտեսություն ունի, որ կարող է բոլորի, այդ թվում ԱՄն-ի և ԵՄ-ի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Թե՞ Էրդողանի ելույթի տակ այլ բան կա թաքնված։

-Իրականում, Թուրքիան ներկայում ամենևին էլ իր հզորության գագաթնակետին չէ։ Ընդհակառակը, թուրքական իշխանական շրջանակների նման ագրեսիվությունը, ինչպես վերը նշեցի, պայմանավորված է երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների հետ, որոնց մեջ առաջնային են տնտեսական և ֆինանսական հարցերը։ Թուրքիայի տնտեսությունը խնդիրներ ունի, թուրքական լիրան գահավիժում է, երկրում հասարակական դժգոհություն է կուտակվել, հանգիստ չէ արտաքին ճակատում, գրոհում է նաև կորոնավիրուսը, քրդական հարցը ոչ մի տեղ չի կորել։ 

- Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Արդյո՞ք տնտեսական վնասի հեռանկարը կփոխի կամ կմեղմի Ֆրանսիայի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ։

-Իրականում, Ֆրանսիան իր հերթին ևս կարող է բոյկոտել թուրքական արտադրանքը, ինչը ծանր օրեր ապրող թուրքական տնտեսության համար միգուցե էլ ավելի մեծ ազդեցություն ունենա, քան հակառակ ուղղությամբ։ Իհարկե, նման հարցի պատասխանն ավելի լավ կտան մասնագիտացած տնտեսագետները, բայց և այնպես ֆրանսիական ապրանքների բոյկոտը չի ուժեղացնում Թուրքիայի դիրքերը։ Ընդ որում, դրանք ավելի շատ կոչեր են, քան պետության կողմից հստակ արգելքներ, ինչպես, օրինակ, եղավ ՀՀ-ի դեպքում, երբ Երևանն արգելում է թուրքական ծագման ապրանքի ներկրումը մեր երկիր։

- Թուրքական լիրայի գնանկումը շարունակվում է։ Թուրքիայի ներսում սոցիալական բողոքի ալիք հասունանո՞ւմ է։ Ինչպե՞ս է թուրք հասարակությունն ընդունում տնտեսական դժվարությունները։

-Թուրքիայում տնտեսական խնդիրները միայն այս տարվան չեն վերաբերում։ Նախորդ տարվանից գնաճը, լիրայի արժեզրկումը, որոշ այլ խնդիրներ արդեն հստակ տեսանելի էին Թուրքիայի բնակչության վրա, իսկ այս տարի էլ շարունակվող խնդիրներին կորոնավիրուսի բերած բացասական ազդեցության հավելումն էլ ավելի վատթարացրեց պատկերը հարևան երկրում։ Այո, հստակ է, որ թուրքական հասարակությունում շարունակաբար ավելանում է տնտեսական վիճակի շուրջ դժգոհությունը։ Սա փաստ է։

- Օրերս  ռուսական աղբյուրներում ինֆորմացիա տարածվեց, որ Թուրքիայի հատուկ ջոկատները պատրաստվում են հարձակվել ՀՀ սահմանների վրա։ Արդյո՞ք հասել ենք զարգացումների այնպիսի փուլի, երբ Թուրքիան ուղիղ, առանց ադրբեջանական միջնորդության, կարող է հարձակվել  ՀՀ վրա։

-Մեր տարածաշրջանում և հատկապես Թուրքիայի դեպքում պետք չէ բացառել նման զարգացումները։ Պետք է պատրաստ և զգոն լինել, չգերագնահատել և չթերագնահատել որևէ կողմի։ Իհարկե, նման քայլը Թուրքիայի համար ծանրագույն հետևանքներ կունենա, որովհետև այստեղ ամբողջությամբ փոխվում է պատերազմի տրամաբանությունը, և սա կլինի հարձակում սուվերեն և միջազգայնորեն ճանաչված երկրի վրա, ինչը, իհարկե, լրիվ այլ գնահատականներ կստանա աշխահում։ Այստեղ պետք չէ մոռանալ Ռուսաստանի գործոնը, որն արդեն խաղի այլ կանոնների պայմաններում կարող է գործել, ընդ որում, չմոռանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանի անվտանգությունը ռուսաստանյան կողմն է իրականացնում, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության համար կան և՛ օրենսդրական հիմքեր, և՛ քաղաքական կամք։ 

 

 

պատժամիջոցներ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին