f

Անկախ

Անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է ապացույց համարվել. Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել


ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի եւ գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաեւ ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են եւ շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձեւավորման համար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության լրատվության ծառայությունից։

Հիշյալ քրեական գործով նշված հոդվածով Վ. Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Լ. Վիրաբյանի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2017թ. նոյեմբերին զանգահարել է վերջինիս եւ երեխաների տեսակցության հետ կապված անհամաձայնությունների առթիվ սպառնացել սպանել ինչպես նրան, այնպես էլ վերջինիս մորը: Իսկ հաջորդ օրը եկել է Լ. Վիրաբյանի բնակության վայր, սկսել թակել դուռն ու սպառնալիքներ տեղալով պահանջել բացել այն` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ: Եվ միայն Լ. Վիրաբյանի կողմից երկրորդ անգամ ոստիկանություն ահազանգելուց հետո նա դադարեցրել է իր գործողությունները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ.  փետրվարի 21-ի դատավճռով Վ.Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել իրենց մեղասագրված հանցանքի կատարման մեջ, եւ նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Որոշման հիմքում որպես ապացույց դրվել են տուժողի, վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, Լ. Վիրաբյանի եւ Վ.Մխիթարյանի առերես հարցաքննության արձանագրությունը եւ այլ փաստաթուղթ ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը, որը վերաբերել է Լ.Վիրաբյանի կողմից հեռախոսի միջոցով արված իր եւ նախկին ամուսնու միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրառմանը:

Ամբաստանյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. մայիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Վ.Մխիթարյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ քրեական գործում առկա՝ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ Վ. Մխիթարյանի հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից, այսինքն՝ խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Ելնելով դրանից՝ դատարանը փաստել է, որ առանց այդ ապացույցի միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ տվյալ դեպքում տուժողի եւ նրա մոր ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու հետեւության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը եւ տուժողը բերել են վճռաբեկ բողոքներ՝ բեկանելու ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ օրինական ուժ տալու Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Որպես հիմնավորում է ներկայացվել այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, մի շարք պայմանների պարագայում, քրեական դատավարությունում թույլատրելի է համարվում որպես ապացույց օգտագործել անձի կողմից կատարված ձայնագրությունը:

Քննության արդյուքնում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքները՝ բեկանելով Վ. Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերանայելով եւ զարգացնելով ավելի վաղ թիվ ԵԿԴ/0081/01/11 գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտել է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց, ենթարկվել իրավական գնահատման, հիմք հանդիսանալ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար:

Միաժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ սահմանել է հստակ չափորոշիչներ, որոնք պետք է իրավակիրառողների կողմից հաշվի առնվեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը քննարկելիս: Մասնավորապես՝ այդ հարցը գնահատելիս պետք է հաշվի առնվեն, թե արդյոք ձայնագրառման կատարումը հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ, արդյոք բացակայե՞լ է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու այլընտրանքային հնարավորություն, անձը գործե՞լ է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ, ձայնագրառումը կատարվել է հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի՞, թե՞ երրորդ անձի կողմից, ձայնագրառումը կատարվել է մինչեւ քրեական վարույթ սկսե՞լը, թե՞ դրանից հետո եւ այլն: Իսկ քրեական դատավարության արդարացիության տեսանկյունից, ըստ Վճռաբեկ դատարանի,  պետք է հաշվի առնել նաեւ, թե որքանո՞վ է անձը հնարավորություն ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը եւ հարցման ենթարկել ձայնագրառողին, ինչպես նաեւ՝ որքանո՞վ է ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցը:

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին