f

Անկախ

Արտաքին քաղաքականությունը զգացմունքների վրա չի կառուցվում, այլ շահերի համադրման․ վրացագետ


Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփվել են․ 130 մանդատներից առնվազն 76-ը բաժին կհասնի Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությանը։ «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների քվեների 48,1 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը՝ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը ստացել է քվեների 27,1 տոկոսը՝ դառնալով խորհրդարանական երկրորդ ուժը։

Ընդհանուր առմամբ խորհրդարանում ներկայացված կլինեն 9 քաղաքական ուժեր։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին է «Անկախը» զրուցել վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, «Վրացական երազանք» կուսակցությունն  արդեն երրորդ անգամ խորհրդարանում մեծամասնություն կունենա և կառավարություն կկազմի։ Ընտրությունների նման արդյունքները ի՞նչ են նշանակում Հայաստանի և հայության շահերի տեսանկյունից։

-Սա նշանակում է, որ Վրաստանը  շարունակվելու է այն քաղաքականությունը, որը վարվում էր   2012-իի վեր, արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա։ Եթե ընդհանրացնենք, Սաակաշվիլիից սկսած որևէ լուրջ փոփոխություն Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չի ունեցել։ Իսկ  հարևանների հետ հարաբերություններում Վրաստանն ըստ վրացական ազգային շահերի է իր քաղաքականությունը ձևավորում։ Միակ բանը, որը փոխվեց 2012-ի իշխանափոխությունից հետո, Ռուսաստանի հետ երկխոսությունն էր։ Իսկ կանխատեսելի և կայուն  ռուս-վրացական հարաբերությունները բխում են մեր ազգային շահերից, ուստի այդ քաղաքականության շարունակելությունը ևս կնպաստի մեր շահերին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին։

Ինչ վերաբերում է  հայ-վրացական հարաբերություններին, նույն դինամիկան  կշարունակվի։ Վրաստանն այս տարիների ընթացքում փորձում էր բալանսավորել իր հարաբերությունները հարևաների հետ, բայց մենք պիտի նաև իմանանք հետևյալը, որ տարբեր պետությունների  կարևորությունը  տարբեր է։ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը տարբեր կարևորություն ունեն Վրաստանի տնտեսության համար։ Վրաստանում ներդրումների, առևտրի, էներգաանվտանգության առումով  բավականին լուրջ արդյունք են ապահովում թե Թուրքիան, թե Ադրբեջանը։ Ուստի այստեղ արդեն իսկ տարբերություն կա, չնայած փորձ է  արվում  բալանսավորել հարաբերություններ։ Իմ կարծիքով այդ փորձն արդեն դրական է և տալիս է հնարավորություն, որ միտում  հայ-վրացական հարաբերությունների որակապես փոփոխության, ինչի ուղղությամբ  մինչև  կորոնավիրուսի համավարակը կողմերն ակտիվորեն աշխատում էին, փորձում էին թարմացնել միջպետական օրակարգը, նոր ոլորտներ բացահայտել, խորացնել  հարաբերությունները։ Իմ կարծիքով՝ նույն բանը կշարունակվի արդեն կորոնավիրուսային ճգնաժամից և առաջին հերթին պատերազմից հետո։

-Այսինքն Վրաստանը փորձում է բալանսավորել հարաբերությունները, բայց ոչ հավասարության նշան դնել հարևանների միջև։

-Այո, Հայաստանն ունի իր ազգային շահերը, մենք մեր ազգային շահերից ելնելով ենք կառուցում մեր արտաին քաղաքականությունը, նույնը տեղի է ունենում և Վրաստանում։ Շատ կարևոր է, որ Հայաստանում այդ ամենը հասկանան և բարձր չլինեն սպասելիքները։ Երբ իրականությունը և ակնկալիքները  տարբերվում են, այդ ժամանակ խնդիր  է ստեղծվում։ Այդ բանը մենք տեսանք սոցցանցերի հայկական տիրույթում, երբ կար դժգոհություն Վրաստանի քաղաքականությունից։ Այստեղ չպետք է լինի  նման զգացմունքային մոտեցում։ Արտաքին քաղաքականությունը զգացմունքների վրա չի կառուցվում, այլ շահերի համադրման։

Կարևոր է ֆիքսենք, որ  միմյանց համար երկու պետություններն էլ կարևոր պետություններ են։ Մեր ներդորւմը Վրաստանի տնտեսության մեջ տուրիզմի և այլ ոլորտներում զգալի է,  միջպետական առևտուրը ևս քիչ չէ, կապող թելեր շատ  կան։ Պետք է ակտիվորեն աշխատել ավելի շատացնել, որ մեր կշիռը Վրաստանի համար ավելի ծանրանա, ինչն էլ կնպաստի հարաբերությունների ավելի խորացմանը, և այդ բալասնի մեջ մեր դերի ավելացման։

-Արդյո՞ք Հայաստանի համար ավելի շահեկան էր «Վացական երազանքի» հաղթանակը՝ հաշվի առնելով Սաակաշվիլիի ադրբեջանամետ հայտարարությունները և այն, որ նրա դաշինքի իշխող կուսակցության  հիմնական մրցակիցն էր։

-Հայաստանի հետ հարաբերությունները դինամիկ են եղել թե Սաակաշվիլիի ժամանակ, թե նրանից հետո։ Մենք պետք է տարանջատենք ընդդիմադիր դաշտում  եղած ժամանակվա հայտարարությունները և հասկանանք՝ ինչպիսին են լինում  հարաբերությունները և հայտարարությունները, երբ ինչ-որ մի քաղաքական ուժ պետությունն է ներկայացնում։ Հայաստանը  բոլորի հետ կարող է աշխատել և կաշխատի, բայց այստեղ կա Ռուսաստանի գործոնը․ Սաակաշվիլին վառ հակառուսական քաղաքականություն էր վարում, իսկ այսօրվա իշխանությունները փորձեցին  երկխոսություն սկսել, արդեն նշեցի, որ դա բխում է մեր ազգային շահերից։

-Ասացիք, որ հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ չեն սպասվում; Իսկ վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական հարաբերություններում փոփոխություններ ակնկալել կարելի՞ է։

-Վրաստանի այսօրվա քաղաքականությունը բխում է պետական հայեցակարգային փաստաթղթերից։ Բայց միևնույն ժամանակ պիտի հասկանանք, որ այսօր մեզ մոտ՝ առաջնագծում կերտվում է  ապագա տարածաշրջանի անվտանգային միջավայրը։ Ինչպիսի՞ն է լինելու այդ միջավայր։ Կտեսնենք պատերազմի վերջում և դրանից ելնելով արդեն տարածաշրջանում որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Ինչ-որ մեկի ուժեղացումը կամ մյուսի թուլացումը տարածաշրջանում բերելու է նոր ստատուս քվոյի, և այդտեղ տարածաշրջանային բոլոր պետություններ  փոխելու են իրենց  մոտեցումնեը և փորձելու են  նոր իրականությանն  ադապտացվել։  Ուստի բոլորի մոտ որոշակի փոփոխություններ տեղի են ունենալու, հիմա հարցն այն  է, թե ինչպես է այդ ամենն ավարտվելու, իրավիճակը կլինի ի նպաստ մե՞զ, թե՞ ի նպաստ Ադրբեջանի։

-Իսկ ընտրությունների նման արդյունքը ակնկալելի էր։ Մեկ տարի առաջ  վերլուծաբանները նշում էին, որ «Վրացական երազանքը» շատ ջանքեր պետք է գործադրի, որ կարողանա մեծամասնություն ձեռք բերել։ Բայց կարծեք թե հեշտությամբ ստացան այդ մեծամասնությունը;

-Չէի ասի, որ հեշտ պրոցեսներ էին։ Նրանք տապալեցին սահմանադրական բարեփոխումները և չանցան 100 տոկոս համամասնականի, Եթե անցնեին, իրենք իշխանությունները չէին  կարողանա պահպանել։ Իրենք  ընտրական համակարգը փոխեցին՝ այս ընտրությունների համար խառը համակարգը թողնելով  120։30 բաշխվածությամբ։ Եվ պետք է ասենք, որ իրենք մեծամասնականի միջոցով կարողացան  մեծամասնություն ապահովել։

 Սպասելի էր, որ իրենք կմնան իշխանության, բայց նաև սպասելի էր, որ բավականին լուրջ պրոցեսների և աշխատանքի արդյունքում պետք է այդ ամենը տեղի ունենար։

 

Տարածաշրջան Ջոնի Մելիքյան Վրացական երազանք խորհրդարանական ընտրություններ հայ-վրացական հարաբերություններ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին