f

Անկախ

Ում ի՞նչ է խոստացել Բայդենը և ի՞նչ է նշանակում նրա հաղթանակը


ԱՄՆ 46-րդ նախագահը կլինի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, 78-ամյա Ջո Բայդենը։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021-ի հունվարի 20-ին։ Իսկ առաջիկա երկուսուկես ամիսների ընթացքում նորընտիր նախագահը պետք է թիմ ձևավորի և իշխանական օղակում շուրջ 7 հազար նշանակումների վերաբերյալ որոշումներ կայացնի։


Մինչ ԱՄն գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի համակերպվում պարտության հետ և մի շարք նահանգներում դատական հայցեր է ներկայացրել՝ վերահաշվարկի և ընտրությունների օրվանից ուշ փոստով ստացած քվեներն անվավեր ճանաչելու պահանջով, նրա աշխատակազմն արդեն իսկ նախապատրաստվում է իշխանությունը նորընտիր նախագահի թիմին փոխանցելուն, իսկ Բայդենն էլ շնորհավորանքներ է ընդունում։ Նրան, ի դեպ, արդեն շնորհավորել է նաև ՀՀ վարչապետը` նշելով «Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»։


Ի՞նչ է նշանակում Բայդենի հաղթանակը
«Բաց աշխարհ․ Ինչպես ԱՄՆ-ն կարող է հաղթել 21-րդ դարի շքանշանի համար պայքարում» գրքի համահեղինակ Ռեբեկա Լիսների կարծիքով՝ Բայդենի նախագահության շրջանում ԱՄՆ-ն կշարունակի իր անդամակցությունն ու մասնակցությունը  ավանդական դաշինքներին։ Բայց, գուցե նա առաջ քաշի այդ դաշինքներում պատասխանատվությունների վերաբաշխման ԱՄՆ-ի տեսանկյունից ավելի արդարացի մոտեցման հարցը։ Հնարավոր է նաև, որ ավանդական դաշինքներն արդիականացնելու և 21-րդ դարի մարտահրավերներին ավելի համապատասխանեցնելու փորձեր արվեն։


Բնապահպանական քաղաքականությունը
Բայդենի նախընտրական խոստումներից մեկն է, որ իր ղեկավարության օրոք ԱՄՆ-ն  քայլեր կձեռնարկի կլիմայի  փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ  և կրկին կմիանա Փարիզյան համաձայնագրին։ Հավանական է, որ այս հարցում  Բայդենը կշարունակի նախորդ դեմոկրատ նախագահի՝ Օբամայի քաղաքականությունը։ Նա խոստացել է 2 տրիլիոն դոլար հատկացնել,  որպեսզի մինչև 2050-ը ԱՄՆ-ն կարողանա կրճատել ածխաթթու գազի արտանետումները։


Տնտեսական քաղաքականությունը
Բայդենի օրոք, սակայն, տնտեսական պատերազմները ևս կշարունակվեն։ ԱՄՆ առևտրային քաղաքականության փորձագետ Էդվարդ Օլդենի կարծիքով՝ տնտեսական պատերազմները, այդ թվում և ԵՄ հետ կշարունակվեն։ Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բայդենը խոստացել է «Գնիր ամերիկյանը» կարգախոսով խիստ տնտեսական քաղաքականություն վարել։


Ինչպիսի՞ն կլինի արտաքին քաղաքականությունը
Վերլուծաբանների կարծիքով՝ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում բարելավումներ չեն սպասվում։ Սակայն Ռուսաստանի դեմ ուղղված շատ կոշտ պատժամիջոցներն էլ քիչ հավանական են։ Ռուսաստանյան մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ քիչ հավանական է, որ, օրինակ, Ռուսաստանին կանջատեն բանկային SWIFT համակարգից կամ նավթի և գազի վաճառքի վրա էմբարգո կսահմանեն, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակի էլ ավելի լարումը ներկա փուլում ԱՄՆ իշխանություններին և ներդրողներին ձեռնտու չէ։ Փոխարենը, կկիրառվեն ավելի թիրախային և հասցեական պատժամիջոցներ։


Եթե Ռուսաստանում Բայդենի նախագահությունից որևէ դրական ակնկալիք չունեն, ապա Իրանում՝ ճիշտ հակառակը։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հույս ունեն, որ Բայդենի՝ պաշտոնավարումը մեկնարկելուց հետո Վաշինգտոնը կմեղմացնի իր դիրքորոշումը Թեհրանի հանդեպ։ 
«Ընտրությունների արդյունքների հայտարարմաբ վերջապես ավարտին մոտեցավ Թրամփի և նրա արկածախնդիր և ռազմատենչ թիմի ժամանակաշրջանը։ Հույս ունեմ, որ կտեսնենք ԱՄՆ ապակառուցողական քաղաքականության փոփոխություն, վերադարձ միջազգային օրենքների և պարտավորությունների կատարմանը, հարգանք պետությունների հանդեպ»,- հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգարին։
Նշենք, որ Բայդենը նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի քաղաքականությունն Իրանի հանդեպ որակել է որպես ձախողված։ Նա սխալ է համարել միջուկային համաձայնագրից միակողմանիորեն ԱՄՆ-ի դուրս գալը և իրենց երկրի շահերին հակասող քայլեր ձեռնարկելը։ Ըստ Բայդենի՝ իր ադմինիստրացիայի առաջին քայլը կլինի կանխել Իրանի կողմից միջուկային զենք ունենալու հնարավորությունը և երկրորդը՝ Իրանին դիվանագիտական մոտեցումների փնտրտուքը։
«Եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքի պայմանների խստիվ կատարմանը, ապա ԱՄՆ-ն կրկին կմիանա այդ համաձայնագրին՝ հետագա բանակցությունների համար»,- հայտարարել է Բայդենը դեռ նախագահի թեկնածու եղած ժամանակ։


Հայաստանի հետ հարաբերությունների առումով, ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի, առանձնապես փոփոխություններ չեն սպասվում։ Նրա խոսքով՝ անկախ ԱՄՆ նախագահի վերաբերմունքից հայերին՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում կշարունակի իր շահերի սպասարկումը, իսկ ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը։ Ելնելով իր շահերից՝ Վրաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում շարունակելու է գնահատել որպես ռազմավարական դաշնակից, իսկ Հայաստանին՝ բարձր առաջնահերություն ունեցող պետություն։
Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կախված են նաև  հայաստանյան իշխանությունների կողմից տարվող աշխատանքով։ Նա կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հատկապես Արցախի հարցով սկսել աշխատել հենց այս պահից՝ գործի դնելով նաև նախկին իշխանությունների կապերը։

 

ԱՄՆ Ջո Բայդեն խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին