f

Անկախ

Մենք մեր կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի հետ որևէ ձևով փոխկապակցված և, երկրորդ՝ մենք չենք տեսնում սահմանների վերադարձ անցյալին


Արցախում կայանալիք ընտրությունները բոյկոտելու, դրանք որակելով կեղծ ու ապազգային, հորդորելով պատրաստվել «Արցախում մարզպետի նշանակման շարժման» կոչերը համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ:

Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ դրանից բխող ինչ հետևանքներ կարող է լինեն: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք:

Մենք կարող ենք հաղթել և շրջանցել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ միմիայն ազգերի ինքնորոշման սկզբունքը կիրառելով: Հետևաբար, երբ ասում ենք՝ Արցախ չկա, դա մարզ է, բոյկոտեք ընտրությունները, մենք առաջին հերթին՝ թիրախավորում ենք հայոց պետականությունը, Մայր Հայաստանը, որովհետև մենք ընդհանուր հայրենիք ենք, բայց երկու տարբեր պետություն, սա լավ պետք է հասկանանք:

Երկրորդը՝ եթե մենք խոսում ենք մարզի մասին և ազգերի ինքնորոշման իրավունքը տեղափոխում ենք կրկին տարածքային վեճի հարթություն, մենք #Ադրբեջան/ին փրկում ենք լուրջ հարվածներից: Տեսեք՝ Ադրբեջանն ինքնին բազմազգ երկիր է, այնտեղ կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, Ադրբեջանի բնակչության 49 տոկոսն ազգային փոքրամասնություններ են, և երբ մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքից, Ադրբեջանը, հասկանո՞ւմ եք՝ ինչպիսի վիճակում է հայտնվում, նրա սարսափին ու մտահոգությանը չափ ու սահման չկա: Ո՞ւմ ենք լավություն անում:

Բացի դրանից, այդ մարդիկ, անունը դնելով հայրենասիրություն, խոսում են բաներից, որոնց խորությունը չեն պատկերացնում: Կարող է՝ իրենց շարքերում կան մարդիկ, ովքեր իսկապես հայրենասեր են, բայց հայրենասիրությունը միայն զգացմունք չէ:

Ասում են, որ ռուսական բանակը #ՀՀ-ից պետք է դուրս բերել, լավ, հարգելիներս, սթափվեք, #Թուրքիա ունեք, որի բնակչությունն 85 միլիոն է, որի կանոնավոր բանակը 750-800 հազար է, որը կարող է մեկ շաբաթում բանակը հասցնել 25 միլիոնի, որն ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում և նույնիսկ Միջերկրական ծովն է կտրում, անցնում Լիբիա, որը Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում, Իրաքում՝ նույնը:

Այս ամենը ցույց է տալիս՝ ինչ ընտրություն պետք է լինի Արցախում, թե ինչպիսի ղեկավարներ են պետք Արցախին՝ բանիմաց, խելացի, հայրենասեր, ոչ թե բիրտ նացիոնալիստական գաղափարներով առաջնորդվող ուժեր պետք է լինեն, որը կբերի կատաստրոֆայի մեր երկիրը:

Մեզ համար առաջնայինն անվտանգության խնդիրներն են: Այսինքն՝ եթե նույնիսկ կարգավիճակը չի կարող իրենով փոխարինել անվտանգության խնդրին, ու ինչու էր պետք անկախության մեր ճանաչումը հնի սահմանների ներքո, այդպիսի երկիրը կենսունակ չի լինի, ոչ միայն չի կարողանա անվտանգություն ապահովել, այլ նույնիսկ բնականոն զարգացում երաշխավորել: Հետևաբար՝ ամեն բան գալիս է հենց անվտանգությունից, անվտանգության բաղադրամասն ամենակարևորն է:

Իսկ անվտանգությունը հետևյալն է՝ մենք այնպիսի սահմաններ պետք է ունենանք, առաջին հերթին, որոնք թույլ կտան մեզ գոնե մինիմալ ձևով ապահովել մեր սեփական անվտանգությունը մեր սեփական ուժերով: Եթե դա խախտվում է, և մենք պետք է հույսներս դնենք ինչ-որ այլ ուժերի վրա, ի վիճակի չենք լինելու սեփական անվտանգությունն ապահովել սեփական ուժերով, դա բերելու է աղետի: Նույն #Քարվաճառ/ի շրջանի մասով, որը համարվում է Հայաստանի և #Արցախի ջրային դոնորը, որովհետև սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են և փրկում են #Սևանա լիճը, որը նաև #Հայաստան/ի ջրային պաշարների 80 տոկոսն է: Լավ, այդ տարածքը կորցնում ենք, մենք կարո՞ղ ենք լինել լիարժեք անվտանգ: Իսկ եթե թունավորե՞ն: Այսինքն՝ մենք մեր սեփական ուժերով ի վիճակի չենք լինելու այդ ամենն ապահովել, անընդհատ պետք է ահաբեկչական երկրի քմահաճույքներին ենթարկվենք: Մենք այսքան արյունը, քաղաքականությունը տեսնելուց հետո՝ ինչպե՞ս պետք է նման բան թույլ տանք՝ մեր կաշվի վրա զգալով Ադրբեջանի քաղաքականության հետևանքները, նորից գնանք-ընկնենք այդ սարսափելի իրավիճակի մեջ, ինչո՞ւ: Հետևաբար՝ պետք է առաջին հերթին՝ անվտանգության խնդիրներն ապահովվեն: Մնացած բոլորն ածանցյալ են անվտանգությունից: Արցախի ներկայիս սահմաններն ապահովում են անվտանգության մինիմալ մակարդակ:

Մենք մեր կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի հետ որևէ ձևով փոխկապակցված և, երկրորդ՝ մենք չենք տեսնում սահմանների վերադարձ անցյալին: Պարզ է, որ այս հարցերում մենք և Ադրբեջանն ունենք իրարամերժ մոտեցումներ: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ ձևով լինելը:

Դավիթ Բաբայան ՖԲ Գրառում նախագահական ընտրություններ խորհրդարանական ընտրություններ Արցախի Հանրապետություն

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին