f

Անկախ

Լռելու ժամանակը չէ


«Վերջերս հրատարակվեց գիրք «50 կանայք, որ փոխել են աշխարհը», գրքում կան նաև հայ կանայք։ Թե ինչպես են հեղինակները բացատրում՝ նրանցից ով ինչպես է փոխել աշխարհը, չգիտեմ, գիրքը չեմ կարդացել։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը»,- արդեն երկրորդ անգամ գրում է Վահան Իշխանյանը:  

Ովքե՞ր են այդ երեք կանայք,  Լարիսա Ալավերդյանը, որ առաջին օմբուդսմանի պաշտոնում «մեծ դեր էր խաղում իրավապաշտպանության ոլորտում՝ բացահայտելով մարդու իրավունքների խախտումներն ու նյարդայնացնելով իշխանություններին», և  Սահմանադրական դատարանի երկու կին դատավորները՝ Արևիկ Պետրոսյանն ու Ալվինա Գյուլումյանը, որ «իրենց հինգ կոլեգաների հետ արդեն ինը ամիս դիմադրում են կառավարության, Ազգային ժողովի ու հասարակական որոշ ուժերի կողմից ՍԴ֊-ի վրա բիրտ ճնշումներին՝ պաշտոնական կաշառքից մինչև ահաբեկումներ ու փողոցային հարձակումներ»։

Ունենալով նույն դիրքորոշումը Սահմանադրական դատարանի դեմ կազմակերպված ողջ գործընթացի հարցում և նույն դրական վերաբերմունքը նշված կանանց նկատմամբ՝ այնուամենայնիվ  հարկ է որոշ շեշտադրումներ անել:

Իհարկե, այս երեք կանայք իրենց սկզբունքայնությամբ ու անկոտրում կամքով արժանի են բարձր գնահատանքի ու մեծարման, և կարծում եմ՝ լիովին վայելում են հասարակության (համենայն դեպս, իրազեկ հատվածի) հարգանքը, անկախ այն հանգամանքից, թե ինչ հաճախականությամբ ու ինչ ծավալով է արտահայտվում է այդ վերաբերմունքը հրապարակային խոսքով: 

Բայց նկատենք՝ երեքի դեպքում էլ խոսվում է պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարելու մասին, ուրեմն ինչո՞ւ ենք հերոսացնում նրանց և ինչո՞ւ է մեր աչքում բացառիկ երևում մի բան, որը շատ սովորական կամ օրինաչափ պիտի համարվեր: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ մարդու իրավունքների պաշտպանը զբաղվել է այդ գործով սկզբունքորեն, դա իր կոչումն ու պարտականությունն է եղել: Կամ չէ՞ որ Սահմանադրական դատարանի երկու կին դատավորներն իրենց պարտականությունները ստանձնելուց առաջ երդում են տվել. «…Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը» («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, հոդվ. 5, կետ 1 ):  

Ուրեմն բարոյական ու իրավական այս ի՜նչ աներևակայելի գահավիժում ենք ունեցել, որ մարդկանց սկզբունքայնությունը, բարձր պատասխանատվությունը, հավատարմությունն իրենց կոչմանն ու ստանձնած պարտավորություններին արդեն հերոսություն ենք համարում: Երբ, ինչու և ինչպես է կատարվել այդ անկումը, սա է հարցը, որի պատասխանը, առանց խոր ու համակողմանի ուսումնասիրության, դժվար է գտնել:  

Երկրորդ: «…Այս երկու կանայք իրենց հինգ կոլեգաների հետ արդեն ինը ամիս դիմադրում են…»,- գրում է Իշխանյանը՝ ենթագիտակցորեն թե գիտակցաբար մեջտեղ բերելով մի կարծրատիպ, որը թվում էր՝ պիտի որ վաղուց անցյալում մնացած լիներ:  Հինգ գործընկերների կողքին երկու կանանց առանձնացնելով՝ նա վերստին կյանքի է կոչում այն թյուր պատկերացումը, որ խիզախությունը արական հատկություն է, եթե տղամարդիկ են այն դրսևորում, դա սովորական բան է, այդպես էլ պիտի լիներ, բայց եթե կանայք են ցուցաբերում, ապա առնվազն փոխում են այս երկիրը: Արժի արդյոք հիշեցնել, որ մասնագիտություններն ու պաշտոնները, առավել ևս մարդկային առաքինություններն ու արատները սեռ չունեն, հետևաբար, եթե Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտպանելու խնդիր է առաջացել, ապա պետք է զորակցել անխտիր բոլորին՝ առանց առանձնացնելու որևէ մեկին, մանավանդ կանանց:

Եվ, վերջապես, յոթ դատավորներից առանձնացնելով երկու կնոջ՝ Վահան Իշխանյանը վրդովվում է, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները չեն պաշտպանում նրանց. «…Պետրոսյանի և Գյուլումյանի համար այս ծանր ժամանակներում որևէ ֆեմինիստական կազմակերպություն կամ ֆեմինիստ չի աջակցում նրանց, հակառակը, շատ «ֆեմինիստներ», որ տարիներ աչքի էին ընկնում կանանց իրավունքների պաշտպանությամբ, աջակցում են իշխանական բիրտ ճնշումներին և այս անարդար հանրաքվեն, որով ուզում են բարեխիղճ, ազնիվ, բարձր որակավորում ունեցող մասնագետներին ամբոխային այո-ով հեռացնել»։

Զարմանալի է, որ ներկայիս քաղաքացիական հասարակությունից դեռ սպասումներ կան: Իսկ քանի՞ իրավապաշտպան կազմակերպություն է մնացել, որ շարունակում է պայքարել առհասարակ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, էլ ուր մնաց այսպես կոչված «ֆեմինիստները», որոնց ճնշող մեծամասնությունը «կանանց նկատմամբ բռնության» ուռճացման շնորհիվ տարիներ շարունակ իր բարեկեցությունն է ապահովել: Եվ այս տեսանկյունից միանգամայն իրավացի է Իշխանյանը, երբ ասում է, որ չպետք է սպասել ապագա պատմագիրների արձանագրումներին և ամեն ինչի ճշգրիտ գնահատականը հենց այսօր տալ:  

Կարծում եմ՝ ներկայիս հասարակության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու և ապագա փաստագրական աշխատություններում հնարավոր սխալներից խուսափելու տեսանկյունից  կայանալիք հանրաքվեն, իր անօրինականությամբ հանդերձ,  հիանալի քննություն է: Հարկ է պահանջել բոլոր հասարակական կազմակերպություններից, մշակութային ու  ակադեմիական շրջանակներից, որպեսզի կայանալիք հանրաքվեի առնչությամբ հրապարակային հայտնեն իրենց դիրքորոշումը, այնպես, ինչպես հայտնում են քաղաքական կուսակցությունները, որպեսզի բոլորի համար մեկընդմիշտ անուն առ անուն պարզ լինի, թե ով ով է և ինչն ինչոց է: Վերջապես, անկախ Սահմանադրական դատարանի վրա գրոհելով, պետության ողնաշարին է հարված հասցվում, ուստի այս վտանգավոր ու ճակատագրական պահին այսպես կոչված «լուռ մեծամասնության» կեցվածքը հավասար է հանցավորության:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ կանանց ու նրանց հինգ տղամարդ գործընկերներին, կասկած չկա, անկախ հանրաքվեի ելքից, նրանք վաղուց ի վեր ապահովել են իրենց  պատվավոր տեղը  և՛ արդի հասարակության (լինի «ոչ»-ի կողմնակից կամ բոյկոտող հայության թե  արևմտյան իրավագիտական ու քաղաքական հանրույթի), և՛  պատմության մեջ:

Անահիտ Հարությունյան

 

Կարծիք հանրաքվե Սահմանադրական դատարան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին