f

Անկախ

Հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանից հետո ամենամեծ պարտվողը Իրանն է


Հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանից հետո թերևս ամենաշատը կորցրել է Իրանը՝ դառնալով իսյարելա-թուրքական տանդեմի հաջորդ թիրախը։ Իրանում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ այստեղ քաջ գիտակցում են իրենց երկրի անվտանգության նոր մարտահրավերները և պատրաստվում են դիմակայելուն։

Ինչո՞ւ է Իրանը պարտվել

Նախ և առաջ կորցրել է Արցախի հետ ապահով սահմանը՝ փոխարենը ստացել է ահաբեկիչներով բնակեցված սահմանային գոտի։

Մինչ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց բոլոր ահաբեկիչներն ու վարձկանները դուրս պետք է բերվեն, Թուրքիան ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում։ Ըստ լուրերի՝ անգամ ահաբեկիչների ընտանիքներն են տեղափոխվում Արցախի գրավյալ այն տարածքներ, որտեղ ահաբեկիչների բազաներ են ստեղծվում։ Իսկ քրդական «Hawar news» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան սիրիացի ահաբեկիչների մնալն Արցախի գրավված տարածքներում կհիմնավորի նրանով, թե այդ մարդիկ թուրքական ծագում ունեն և  արմատներով իբրև թե կապված են այդ տարածքների հետ։

Հայտնի է, որ արդեն իսկ ահաբեկիչների և իրանական սահմանապահների բախումներ են տեղի ունեցել, ահաբեկիչների մուտքը երկիր խանխելու ընթացքում զոհվել են իրանցի սահմանապահներ։ Բնականաբար, ահաբեկիչների «տնավորվելուն» զուգահեռ՝ Իրանի սահմանների նկատմամբ ոտնձգություններն էլ ավելի ինտենսիվ կդառնան՝ մինչև ցանկալի արդյունքը կապահովվի։

Իրանի մյուս մարտահրավերն  այն է, որ Ադրբեջանի հետ ընդլայնված սահմաններում առերեսվելու է ոչ միայն ահաբեկիչներին, այլ նաև իսրայելական սպառնալիքին։ Հայտնի է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի հաջողության գրավականներից մեկն էլ իսրայելական զենքն էր։ Եվ Իսրայելը, անգամ պատերազմի թեժ պահերին, հակառակ մարդասիրական ու միջազգային նորմերին, շարունակում էր զենք մատակարարել Ադրբեջանին՝ քաջ գիտակցելով, որ այն խաղաղ բնակչության դեմ է կիրառվում։ Նման աջակցությունը, բնականաբար, իր գինն ունի։ Եվ երբ պահը գա, Ադրբեջանի տարածքը, այդ թվում և Արցախի գրավյալ տարածքները, կարող են ծառայել Իսրայելին՝ Իրանին թիրախավորելու համար։

Երրորդ մարտահրավերը տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացումն է։ Հայտնի է, որ թուրքական Միջլիսը հավանություն է տվել Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու օրինագծին։ Իրանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական հակառակորդներ են, և ցանկացած տեղում Թուրքիայի ազդեցության մեծացումը նշանակում է Իրանի ազդեցության թուլացում կամ առնվազն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլեր։  Բնական է, որ հաստատվելով Ադրբեջանում՝ Թուրքիան ավելի ու ավելի ինտենսիվ քայլեր կձեռնարկի Իրանի հյուսիսային թուրքախոս հատվածներում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ։

Պատերազմի ընթացքում Իրանի թուրքախոս տարածքներում իրավիճակը բավականին լարված էր, եղան բողոքի ցույցերի փորձեր, բացահայտվեցին ադրբեջանա-թուրքական թաքնված բջիջներ։ Պատերազմի 45 օրերի ընթացքում իրանական կողմը կարողացավ իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Սակայն հարց է, թե որքան դա կստացվի՝ հաշվի առնելով սահմանային նոր իրողությունները և Թուրքիայի կանխատեսելի քայլերը՝ պանթուրքիստական ծրագրի  իրագործման ուղղությամբ։

Կապիտուլյացիոն համաձայնագրով հայկական կողմը պարտավորվում է Սյունիքի մարզով միջանցք ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Թուրքական աշխարհը կապող ուղիղ ճանապարհը,  որը, ցավոք, Հայաստանին որևէ օգուտ չի բերելու, տնտեսական վնաս է հասցնելու  Իրանին․ մինչ այս Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Թուրքիայի և Միջին Ասիայի թուրքախոս ժողովուրդների  կապն իրականացվում  էր Իրանի տարածքով՝ այդ երկրին ապահովելով որոշակի տնտեսական շահ և ազդեցության լծակներ։ Այժմ Իրանը երկուսից էլ զրկվելու է։

Եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ նախագահի աթոռը բաժին է հասնելու դեմոկրատներին ի դեմս Ջո Բայդենի, մեր հարևան Իրանի գլխին կուտակված ամպերն ավելի կմռայլվեն։ Ի տարբերություն  հանրապետականների ճակատային կոշտ քաղաքականության, դեմոկրատները գլոբալիստական քաղաքականություն են վարում, որը ժողովրդի լեզվով ասած կարելի է բնորոշել «մատը տալիս են բզեզի բունը և քաշվում մի կողմ» արտահայտությամբ։ Հիշենք, թե ինչպես ծաղկուն Սիրիան կործանվեց ներքաղաքական բախումների, ապա նաև դրսից ֆինանսավորվող ահաբեկիչների շնորհիվ։ Այժմ նույն նպաստավոր իրավիճակը Իրանի սահմաններին է ստեղծվել։ Անջատողական տրամադրությունների սրումը հյուսիսային շրջաններում և դրանք կանխելու ուղղությամբ քայլերը կարող են լինել այն կայծը, որը սկիզբ կդնի Իրանը քաոսի վերածելու և այդպիսով ծնկի բերելու ամերիկա-թուրքա-իսրայելական ծրագրի իրագործմանը։

Թերևս կարիք չկա շեշտելու, թե Հայաստանի համար որքան կարևոր է Իրանը և այդ երկրի ներքաղաքական կայունությունը։ Ինչպես Իրանը կորցրեց Հայաստանի պարտության հետևանքով, այնպես էլ մենք ենք մեծ կորուստներ ունենալու, եթե Իրանին ծնկի բերելու ծրագիրը թեկուզ մի փոքր իրագործվի։

 

Իրան Տարածաշրջան խմբագրի ընտրանի Արցախ ահաբեկիչներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին