f

Անկախ

Բոլորը պատրաստվում են տարածաշրջանային մեծ պատերազմին, բացի Հայաստանից


Մինչ Հայաստանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է, իշխանությունները շարունակում են հանրությանը բաժանել սևերի ու սպիտակների, իսկ որոշ պաշտոնյաներ անգամ քաղաքացիական պատերազմ հրահող հայտարարություններ են անում, Հայաստանի շուրջ կրքերը թեժանում են՝ սպառնալով  ոչ միայն մեր երկրի  անվտանգությանը, այլև անգամ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ գոյությանը։

Օրեր շարունակ լուրեր են շրջանառվում, որ Թուրքիան զինտեխնիկա և ռազմական ուժեր է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին։ Մասնագետների կարծիքով՝ Թուրքիայի այս քայլը մի քանի նպատակ է հետապնդում։ Նախ և առաջ այն ուղերձ է Ռուսաստանին, որն ինչ-որ առումով խաթարել է Թուրքիայի ծրագրերը և այս երկրին դուրս թողել Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրից որպես անմիջական մասնակցի։

Ռուսական WarGonzo ռազմական ալիքն օրերս հաղորդեց, որ Ստամբուլի իր աղբյուրների համաձայն՝ վերջնական համաձայնագիրն Էրդողանի հետ չի համաձայնեցվել։ Ալիևը Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել՝ համաձայնագրի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելու, այն է՝ Էրդողանի հետ այն քննարկելու համար, սակայն մերժում է ստացել։ Արդյունքում Արցախում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ։ Մինչդեռ Թուրքիան ամեն կերպ ձգտում է, որ ռուս խաղաղապահներին հավասար տարածքում ներկա լինեն նաև թուրք զինվորականներ կամ «խաղաղապահներ»։  Պատահական չէ, որ համաձայնագրի ստորագրման հաջորդ իսկ օրվանից թուրքական կողմը համառորեն լուրեր է շրջանառում, որ թուրք «խաղաղապահները» ևս տեղակայվելու են Արցախում կամ Արցախի օկուպացված տարածքներում։ Անգամ Մոսկվան և Անկարան հուշագիր ստորագրեցին, ըստ որի ստեղծվելու է հրադադարի վերահսկման համատեղ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն, սակայն Ադրբեջանի տարածքում։ Իսկ թուրքական միջլիսը Էրդողանին թույլ տվեց 1 տարի ժամկետով ռազմական ուժեր  ուղարկել Ադրբեջան։ Եթե հաշվի առնենք, որ Նախիջևանում արդեն իսկ առկա է թուրքական ռազմական ներկայությունը, ապա, բնականաբար, այս թույլտվությունն այլ նպատակ ունի և կարող է դառնալ Ադրբեջանի տարածքում, հնարավորության դեպքում ինչու ոչ, հենց Արցախի օկուպացված տարածքներում թուրքական ռազմաբազայի ստեղծման հիմք։

 Օրերս անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ կարողացել են թուրք գործընկերների հետ համաձայնության գալ, որ մոնիտորինգային կենտրոնը կամ թուրք «խաղաղապահները» գտնվելու են ոչ թե Արցախի օկուպացված տարածքներում, այլ բուն Ադրբեջանի տարածքում։  Ադրբեջանը, սակայն, դեռևս խորհրդավոր լռություն է պահպանում՝ չհստակեցնելով, թե որտեղ է գտնվելու մոնիտորինգային կենտրոնը։

Հայաստանի հետ սահմանին կուտակված զինուժը, սակայն, հուշում է, որ Թուրքիան չի համակերպվում ուժերի առկա դասավորության հետ և ուզում է ավելին, առնվազն սիրիական սցենարի կրկնություն, որտեղ ռուսական և թուրքական զինուժը հավասարապես մարտական հերթապահություն են իրականացնում։ Վերլուծաբանները քիչ հավանական են համարում, որ այս պահին Թուրքիան կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ նշելով, որ զինուժի կուտակումն ավելի շատ Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի։ Բայց, միևնույն ժամանակ, մոտալուտ պատերազմն էլ բացառված չէ․ ուժերի դասավորությունից դժգոհ Թուրքիան կարող է փորձել Սյունիքով ճանապարհ բացել դեպի գրավված Արցախ՝ ապահովելով թուրքական աշխարհի ուղիղ կապն առանց Ռուսաստանի միջնորդության։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝  առաջիկայում Թուրքիան կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում, և հետևաբար զարմանալի չէ թուրքական զինուժի կուտակումը Հայաստանի հետ սահմանին։ Թուրքագետը նշում է, որ Թուրքիայի միակ նպատակն Արցախը չէր, այլ նաև Հայաստանը և ցեղասպանության  քաղաքականության շարունակությունը։

Իսկ ահա քաղաքագետ Արա Պապյանը Հանրայի ռադիոյի հետ զրույցում այսօր հայտարարել է, որ մեկնարկել են տարածաշրջանային մեծ պատերազմի նախապատրաստական աշխատանքները։ «Իրանի դեմ պատերազմ է նախապատրաստվում, Չինաստանը տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքեր են գործադրվում։ Տարածաշրջանային բոլոր տերություններն են պատրաստվում սպասվող առճակատմանը»,- հայտարարել է Պապյանը՝ չբացառելով, որ Հայաստանը կարող է դառնալ գերտերությունների բախման թատերաբեմ։

Այն, որ Իրանում գիտակցում են մոտալուտ պատերազմի վտանգը, փաստում է այն, որ զինուժը կենտրոնացրել են իրենց հյուսիսային սահմաններին մոտ և աչալուրջ հետևում են զարգացումներին։ Վրաստանում ևս անհանգստացած են տարածաշրջանային զարգացումներով, այստեղ հանդիպումներ են տեղի ունենում դիվանագիտական մակարդակում։

Իսկ ահա Հայաստանում այս օրհասական իրավիճակում,  երբ ամեն օրը կենսական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ապագայի համար, իշխանությունները զբաղված են միայն իրենց աթոռի համար պայքարով։ Տխրահռչակ համաձայնագրից արդեն 10 օր է անցել, սակայն երկիրը դեռևս կաթվածահար իրավիճակում է, և անգամ խոսակցությունների ու պլանավորման մակարդակում տեսանելի չեն աշխատանքներ ապագա և անգամ հողերը հանձնելու հետևանքով օրեր անց մեր դուռը թակող  մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։

 

Ռուսաստան Իրան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին