f

Անկախ

ՀԽ անդամներից շատերը հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ այսօր կայանալիք հանդիպմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հանդիպի Հանրային խորհրդի անդամների հետ: Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անդամներին երեկ հայտնել է, որ այսօր նախատեսվում է հանդիպում, սակայն հանդիպման օրակարգն ու հստակ ժամը դեռևս հայտնի չեն:

Անկախ-ի տեղեկություններով՝ խորհրդի անդամներից շատերն արդեն իսկ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել կայանալիք հանդիպմանը: Նրանցից են, օրինակ, Արծրուն Պեպանյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գագիկ Եգանյանը, Վարդան Մարաշլյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Մկրտչյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Վազգեն Յակուբյանը, Աիդա Թոփուզյանը, Էդուարդ Ղազարյանը և ուրիշներ:

Խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իմաստ չեմ տեսնում հանդիպել երկիրը պարտության և նվաստացման մատնած վարչապետի հետ: Առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանին այդ անպտուղ հանդիպմանը տրամադրելիք ժամանակը հատկացնել իր պաշտոնից բխող պարտականության կատարմանը՝ գերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծմանը»:

ՀԽ անդամ Գագիկ Մանասյանն էլ ասաց, որ միանում է Ռուզան Ղազարյանին և կիսում նրա տեսակետը:

ՀԽ անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ համարելով հանդիպումն անիմաստ:

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ասաց, որ չի մասնակցելու հանդիպմանը, և իր դիրքորոշումն արտահայտված է ՀՀ ԳԱԱ նախագահության տարածած հաղորդագրության մեջ՝ որպես ԳԱԱ նախագահության անդամ: Հիշեցնենք, որ ակադեմիան օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, որը նույնպես հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, կարծում է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար մինչև պատերազմը կամ գոնե պատերազմի ընթացքում. «Արդեն ուշ է և անիմաստ նման հանդիպումը»,-նշեց նա:

ՀԽ անդամ Գագիկ Գինոսյանը, ընդհակառակը, կարծում է, որ պետք է մասնակցել այդ հանդիպմանը. «Պետք է գնալ և երեսին ինչ-որ պետք է՝ ասել: Չեմ  լռելու»,-ասաց նա:

Իսկ թե ինչ է պատրաստվում ասել, հանդիպումից հետո այդ մասին կխոսի:

ՀԽ անդամ Արամ Սաֆարյանը նույնպես մասնակցելու է հանդիպմանը, քանի որ իր համար կարևոր է ողբերգական իրադարձութուններից 20-25 օր հետո լսել և հասկանալ պաշտոնական, պետական մեկնաբանությունը:

«Իշխանությունները պետք է ականջալուր լինեն իմ առաջարկին, ըստ որի պետք է զարգացնել հայ-ռուսական դաշինքը, ուղղել նախկինում արված կոպիտ սխալները, վերացնել բոլոր խոչընդոտներն ու արգելքները հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք հույս դնել այդ ռազմավարական դաշինքի առավելությունների վրա»,-ասաց Սաֆարյանը:

Ճշտող հարցին, թե որոնք են այդ խոչընդոտները, Սաֆարյանը նշեց, թե բոլորին հայտնի են այդ խոչընդոտները: 

Հանրային խորհուրդ հանդիպում Նիկոլ Փաշինյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին