f

Անկախ

Սլավիկ Գալստյան. «Պետք է ձգտենք միշտ ամենաբարձր կետում ծածանել հայոց եռագույնը»


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 9 մարզիկով  դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը:
 Բելգրադում Հայաստանը կներկայացնեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ),
Անկախն անցկացրած թիմային մարզումների և առաջիկա մրցման մասին զրուցել է 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի հետ:


-Նոյեմբերի 30-ից Հայաստանի հավաքականի հետ  «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաքի եք մասնակցում: Ի՞նչ տրամադրվածություն  ունեք:
-Միասնական, թիմային ուսումնամարզական հավաքներն անչափ կարևոր են. վաղուց էինք սպասում: Նման մարզումները հնարավորություն են ընձեռում ճիշտ գնահատել մարզավիճակը, թիմային աշխատանք տանել՝ բացերը լրացնելու,  ավելի կատարելագործվելու ուղղությամբ: Այս հավաքը մեզ կօգնի ավելի լավ նախապատրաստվել աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը: Տրամադրությունը քիչ-քիչ բարելավվում է. անկախ ամեն ինչից՝ պետք է շարժվենք առաջ:


-Հատկապես ինչի վրա եք ուշադրություն դարձնում այս մարզումներին:
 -Տարվա կտրվածքով մրցումների չենք մասնակցել, ինչն իր բացասական կողմերը թողել է: Պետք է ուշադրություն դարձնեմ ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածության վրա: Թիմային մարզումները հաստատ այս պարագայում շատ արդյունավետ կլինեն:


-Մարզավիճակն այս պահին ինչպե՞ս կգնահատեք:
- Մարզավիճակս բավարար է, գիտեմ որ կարող եմ ավելին: Հուսամ, որ մինչև մրցումները մեկնարիկն ավելի լավ կլինի: Ես էլ հնարավորինս ամեն բան կանեմ. քրտանջան աշխատում եմ այդ ուղղությամբ:


-Այդ առումով աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը լավ հնարավորություն է ուժերի փորձարկման համար:
-Տարին այնքան էլ հաջող չընթացավ. հետաձգված մրցաշարեր ու առաջնություններ: Ամենկարևոր ստուգատեսը՝ Տոկիո 2020-ը, նույնպես հետաձգվեց: Սա մարզիկների համար մեծ փորձություն էր՝ այս դադարը, մրցումներին չմասնակցելը: Բոլորս արդեն տրամադրվել էինք, որ տարին օլիմպիական է լինելու, անելու էինք ամեն ինչ ուղեգիր նվաճելու և օլիմպիադայում հաղթանակած գոտեմարտեր անցկացնելու, հաղթելու նպատակով: Այնինչ ամեն բան այլ կերպ ընթացավ: 
Անհամբեր սպասում ենք՝ կարողություններն ի ցույց դնելու և կարևոր ստուգատեսերից առաջ ուժերը ճիշտ գնահատելու: Աշխարհի մասշտաբով բոլոր ուժեղ մարզիկները սպասում են մրցակցության, կարծում եմ բոլորն էլ մարտական են տրամադրված: Համոզված եմ, եր հետաքրքիր և թեժ պայքար է մեզ սպասվելու աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը, թեև մրցակիցների մասին առայժմ տեղեկություն չունեմ:


-2 ամսից ավել  է հայ ժողովուրդը դժվար և հուսալքված օրեր է ապրում: Մարզիկները միշտ ոգևորել են իրենց ձեռքբերումներով ու հաղթանակներով: Թիմի մարտական ոգին կայու՞ն է:
-Ամեն բան անելու ենք, որպեսզի  այս դժվար իարվիճակում գոնե մեր հաղթանակներով ոգևորենք մեր հայրենակիցներին, աշխարհին ապացուցնեք, որ չենք կոտրվել ու շարունակելու ենք առաջ շարժվել՝ ձգտելով միշտ ամենաբարձր կետում ծածանել հայոց եռագույնը:
 

Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ Սլավիկ Գալստյան աշխարհի գավաթ խմբագրի ընտրանի հարցազրույց

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին