1991-ի ապրիլին «Օղակ» օպերացիայի (տխրահռչակ Կալցոն) արդյունքում տեղահանվեցին Գետաշենի և այլ գյուղերի բնակիչները, իսկ հաջորդ տարվա հունիսին կորցրինք Շահումյանը:
Վազգեն Մանուկյանը սկզբում պետնախարար, իսկ այսուհետև պաշտպանության նախարար է նշանակվել 1992 թվականի սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ ինքը չէր կարող հանձնել Գետաշենն ու Շահումյանը, բայց բազմաթիվ մարդիկ դրանց անկման մեջ մեղադրում են հենց Մանուկյանին: Այսօր մի քանի անգամ փորձել եմ տեղ հասցնել իրական ինֆորմացիան՝ միաժամանակ մարդկանց բացատրելով, որ Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը՝ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ է տարել, ու հենց այդ ժամանակ՝ 1993-ի օգոստոսին ԼՏՊ-ն նրան ազատել է պաշտոնից, քանի որ հաղթական Մանուկյանը դառնում էր լուրջ մրցակից 1996թ. նախագահի ընտրություններում:
Ու որպեսզի անընդհատ չկրկնեմ սա՝ ժամանակս իզուր ծախսելով, որոշեցի մի անգամ գրել իմ էջին ու ընդամենը քոփի փեյթս անել անհրաժեշտության դեպքում: Ի դեպ, ենթադրում եմ, որ բազմաթիվ մարդկանց ուղեղում նստած այս ապատեղեկատվությունը գիտակցաբար մատուցվել է իշխանության կողմից հենց 1996-ի նախագահական ընտրություններից առաջ: