f

Անկախ

Վազգեն Մանուկյանը դրա պատասխանը տվել ա, թե ինչպես ա համոզել Գորբաչովին դադարեցնի գործողությունը, բայց լավ կլիներ նաև Գորբաչովն էլ խոսեր դրա մասին


Գետաշենը տալը։

Հայոց պատմության դասավանդման լրջագույն խնդիրն ա, որ միայն տեղեկություն էինք ստանում, բայց տվյալ ժամանակաշրջանի տեղի ունեցող իրադարձության վերլուծության գործիքներ չենք ստացել։ Դրա համար էլ մարդ լսում ա Անդրանիկ Մարգարյանին (ասենք, ուսուցչին) ու կրկնում՝ Գետաշենը տվեց, ինչպես կկրկներ՝ Տիգրան Մեծը դարձավ Հայքի արքա։

Էսպիսով Գետաշենի Կոլցո օպերացիայի վերլուծությունը կարևոր ա հետագա քաղաքական մտքի զարգացման համար, իհարկե, ոչ Անդրանիկ Մարգարյանական ոճերով, որը սկի տեղեկություն չի տալիս, որ Հայաստանն էդ ժամանակ ԽՍՀՄ կազմի մեջ էր ու կոնֆլիկտը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ու Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մեջ էր։

Վազգեն Մանուկյանը Գետաշենի Կոլցո օպերացիան բացատրում ա նրանով, որ Գորբաչովը պիտի մի տեղ հարված տար, որ ԽՍՀՄ-ի շարժումները կասեցնելու պատժիչ գործողություններ աներ ու բացի Գետաշենից բերում ա Թբիլիսիի, Վլինյուսի օրինակները։

Բայց կա պատմության մեկ այլ կողմ, որը բացատրում ա, թե ինչու Գորբաչովը հարվածեց հայերին՝ ի նպաստ ադրբեջանցիների։

1991թ․ Ադրբեջանում իշխանության էին կոմունիստները, Սև հունվարը եղել էր, ադրբեջանական ընդդիմությունը չէր հաջողել։ Իսկ Հայաստանում իշխանության էին եկել հակակոմունիստները՝ ՀՀՇ, Դաշնակցություն, Պարույր Հայրիկյան, ևայլն։ Այդ շրջանում Հայաստանում իշխում ա հակակոմունիստական, հակասովետական արմատական տրամադրություններ։ Հայաստանը ևս մի քանի հակակոմունիստ վարչակարգ ունեցողների հետ, դրանց մեջ՝ Վրաստանն ու Լիտվան, բոյկոտում ա Սովետի պահպանման հարցով հանրաքվեն, իսկ Ադրբեջանը մասնակցում ա։ Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում միութենական պայմանագրի մշակման հանդիպումներին։ Հայաստանի իշխանության մի ներկայացուցիչ Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ նրան կոչում ա քաղաքական դիակ (էս մեկը չճշտված տեղեկություն ա, բայց համապատասխանում ա ընդհանուր մթնոլորտին, դրա համար եմ հանգիստ գրում՝ չնշելով էդ մարդու անունը)։ Ու էսպես, ինչպես կասեն աֆտարիտետները՝ էս քնաք զարթնաք լավ տղա դառա՞ք։ Արդյունքում Հայաստանը ստանում ա հայաթափման հարվածներ։

Սա, իհարկե, նման ա հիմիկվա թույլ տված սխալներին կամ դիտավորություններին, ուղղակի հիմա դրանք էնքան շատ են, որ սա սխալներից կամ դիտավորությունններից մեկն էր, որ հասցրին Ռուսաստանին նրան, որ ասի՝ քնաք զարթնաք, լավ տղա դառա՞ք, դե կերեք։

Ի դեպ, խոսվում ա նաև Գետաշենի տալու մասին, որի ժամանակաշրջանում, բացի Գետաշենից երկու տասնյակ գյուղեր էլ են հայաթափվել, բայց չի խոսվում, թե ի վերջո ինչու ու ինչպես կանխվեց էդ գործողությունների շարունակությունը։ Վազգեն Մանուկյանը դրա պատասխանը տվել ա, թե ինչպես ա համոզել Գորբաչովին դադարեցնի գործողությունը, բայց լավ կլիներ նաև Գորբաչովն էլ խոսեր դրա մասին։ Իսկը ժամանակն ա, Մարգարիտա Սիմոնյանին խելքի գցող լիներ, կարող ա աներ, հաստատ կսիրեր համեմատությունների ու նմանությունների եզրերն իրա հետ։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Գետաշեն Վազգեն Մանուկյան Կոլցո օպերացիա

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին