f

Անկախ

Անչափահասը ձերբակալվել է մեկ այլ անչափահասի դիտավորությամբ դանակահարելու կասկածանքով


Կոտայքի մարզում անչափահասը ձերբակալվել է մեկ այլ անչափահասի դիտավորությամբ դանակահարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքներն ստացել է 2020թ փետրվարի 22-ին՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում մի խումբ երիտասարդների միջեւ անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է՝ կրկին անչափահաս:

Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:

Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան բոթը. Մուրադյան
Տարօրինակ փոխվարչապետի «հակակոմունալ» պատասխանը
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում պատրաստում են պաշտպանիչ դիմակներ
Հայաստանը որոշ ապրանքներ է արտահանում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի չափանիշներին
Փաշինյանի մոտ քննարկվել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Beeline»-«Յուքոմ» գործընթացին
5-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել հեռավար վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 253 փաստաբան
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
«Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը. Հովհաննիսյան
Մեծ հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը, որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ. Արսեն Բաբայան
Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ
Ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար արդեն 100 միլիոն դոլար է հատկացվել. Փաշինյան
Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Թորոսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը եւ չի նախատեսում լքել այն. Հայտարարություն
Արցախում առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ
Այս պահի դրությամբ ունենք 12 մահ. կորոնավիրուսից առավոտյան 81–ամյա պացիենտ է մահացել. նախարար
Երկրի կայացած ընտանեկան «կլաններին» հետապնդելու փոխարեն՝ պետք է խրախուսել նրանց նոր ներդրումները. Արմեն Գևորգյան
Արտասահմանից ժամանած 70 մեկուսացվածներից 7-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Անհրաժեշտ է արագացնել միջոցառումները ԵՏՄ շրջանակներում առևտրի մեջ ազգային արժույթով վճարումների մասնաբաժնի ավելացման համար. Փաշինյան
Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրի քաղաքի բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 10-ին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Թոքաբորբով բոլոր պացիենտներին այսօրվանից կորոնավիրուսի թեստ է կատարվելու․ նախարար
Ավելին
Ավելին