f

Անկախ

Երբ ունքը շինելու փոխարեն աչքն են հանում. ԿԳՄՍ նախարարության առաջարկի հետքերով


Փոխանակ քննարկենք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի մասնագետը և բուհի շրջանավարտը և ինչպես կարելի է ցանկալի վերջնարդյունք ապահովել, հայաստանյան հանրությունը քննարկում է՝ պետք է արդյոք բուհերում պարտադիր հիմունքներով հայոց լեզու և հայոց պատմություն ուսումնասիրել, թե ոչ:

Մասնագիտական կրթությունը բարելավելու ուղղությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և բուհերը համատեղ երկու մոտեցում կարող են դրսևորել՝ գնան կրթական ծրագրերը բարեփոխելու և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանեցնելու դժվարին ճանապարհով կամ ըստ հայեցողության, պահի թելադրանքով որոշեն, թե «էլ ինչը փոփոխեն, որ լավ լինի»: Վերջին մոտեցումը, բնականաբար, ամենահեշտն է, որը, սակայն, որևէ դրական արդյունք չի երաշխավորում:

Բայց արի ու տես, որ խնդրի դժվարին, բայց արդյունավետ կամ հեշտ և անհայտ արդյունքներով լուծումների միջև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընտրել է հեշտ տարբերակը. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով, որը դեռևս հանրային քննարկման էլ չի ներկայացվել, առաջարկվում է հայագիտական առարկաների պարտադիրության բնույթը վերացնել՝ բուհերին ինքնավարություն տալով որոշելու, թե ինչպես օգտագործեն այդ դասաժամերը:

Առաջարկն, իհարկե, դրական կողմեր ունի. բուհերը պետք է ինքնավար լինեն: Եվ եթե կայացած որակի մշակույթ ունեցող երկրում ապրեինք, այսքան աղմուկ չէր էլ բարձրանա, որովհետև այդ առարկաների պարտադիր չլինելը բոլորովին չէր նշանակի, որ դրանք պարտադիր կերպով չեն ուսումնասիրվելու բուհերում:

Ի՞նչ է պետք բուհին: Որ իր շրջանավարտը լինի մրցունակ և աշխատաշուկայում պահանջված: Ի՞նչ է պետք դրա համար: Պետք է, որ շրջանավարտը համապատասխանի աշխատաշուկայի կարիքներին: Բուհերի և գործատուների հետ առնչվող բոլոր մասնագետներն են շեշտում՝ գործատուն կարևորում է աշխատակցի հաղորդակցման հմտությունները: Եվ, քանի որ Հայաստանում պաշտոնական ու աշխատանքային լեզուն հայերենն է, հետևաբար հայաստանյան աշխատաշուկայի համար մասնագետներ պատրաստող ցանկացած բուհի համար, անկախ կրթական ծրագրից ու մասնագիտությունից, հայերենի ուսուցանումը պարտադիր է:

Այստեղ կարող եք ասել, որ աշակերտը 12 տարի դպրոցում հայոց լեզու է ուսումնասիրել, դա բավարար է հայերենով հաղորդակցվել կարողանալու համար: Կպատասխանեմ՝ մասամբ: Որպես մասնագետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է, որ ամեն ոք ուսումնասիրի հայերենը իր մասնագիտության տեսանկյունից: Տրամաբանությունը հուշում է, որ լավ ֆիզիկոս, բժիշկ կամ թարգմանիչ պատրաստելու համար պետք է ոչ թե հայոց լեզու այլևս չդասավանդել, այլ առարկայական ծրագիրը համապատասխանեցնել տվյալ մասնագիտությանը, հաշվի առնել դրա առանձնահատկությունները: Բայց ասեմ նաև, որ լավ մասնագետ պատրաստելու համար սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Մասնագիտական գիտելիքներ չունեցող, բայց լավ հայոց լեզու իմացող բժիշկը, օրինակ, աշխատաշուկային էլի պետք չէ:

Ասածս հիմնավորելու համար փորձեմ առօրյա կյանքից օրինակներ բերել: Երևի չկա մարդ, որ իր կյանքում հանդիպած չլինի բժշկի, որը լավ մասնագետ է, բայց չի կարողանում շփվել իր այցելուների հետ: Մարդը նայում է թղթերին, գիտի հիվանդությունն էլ, բուժումն էլ, բայց չի կարողանում իր հիվանդին մատչելի լեզվով բացատրել, թե ինչ է կատարվում նրա հետ, ինչ բուժում է հարկավոր: Հիվանդին մնում է կամ կուրորեն հավատալ տվյալ մասնագետին, որը չի կարողանում բացատրել, թե որ բուժումն ինչի համար է պետք, կամ էլ փնտրել մեկ այլ մասնագետի:

Գիտե?ք, թե քանի-քանի գիտաշխատողների հետ եմ հարցազրույցներ ունեցել, որոնք, լինելով իրենց ոլորտի հրաշալի մասնագետ, անգամ միջազգային մակարդակով հաջողություններ արձանագրած, չեն կարողանում իրենց մտքերն արտահայտել հայերենով: Ցանկացած հաջողության պատմություն խամրում է, երբ ներկայացվում է «բանը...բանը...բանը» ձևակերպմամբ:

Քանի՞ անգամ է եղել, որ էլեկտրոնային փոստով նամակ եք գրել ու բարկացել դիմացինի վարքից, որը ձեր կարևոր նամակին որևէ կերպ չի արձագանքել: Իսկ քանի? անգամ է եղել, երբ նամակ եք ստացել, որի տոնայնությունըհետևյալ մտքին է հանգեցրել. «Նամակ գրողը գիտի, թե ումն է գրում և ինչու է գրում»:

Այս ամենը գալիս են վկայելու, որ բուհում հայոց լեզվի դասավանդումն անհրաժեշտություն է: Բայց ոչ այն ձևով ու բովանդակությամբ, ինչպես ներկայում է արվում: Բոլոր առարկայական ծրագրերը փոփոխելու և ըստ մասնագիտությունների հարմարեցնելու կարիք կա: Դպրոցում գոյականն ուսումնասիրած ուսանողին պետք չէ պարտադրել նույնը կրկնել նաև բուհում: Նրան բուհում կարելի է այլ բան սովորեցնել՝ օրինակ, ինչպես հաղորդակցվել հայերենով՝ գրավոր և բանավոր, պաշտոնական և առօրյա մակարդակում, ինչպես հայաֆիկացնել օտարալեզու տերմինաբանությունը, որով մասնագիտական առարկաներն են ուսումնասիրում, ինչպես ճիշտ գրագրություն վարել, ինչպես նեղ մասնագիտական ասելիքը մատչելի լեզվով հասու դարձնել ոչ մասնագետ շահառուին և այլն:

Թող չթվա, որ միայն հայոց լեզուն է կարևոր: Նույնքան կարևոր է և հայոց պատմությունը, որը ինքնաճանաչողության մի մասն է: Ապացուցված է՝ ինքդ քեզ սիրելու համար նախ պետք է ճանաչես քեզ ու ընդունես այնպիսին, ինչպիսին որ կաս: Մեր հանրության մոտ դրսևորվողբարդույթները, օտարամոլությունը, սեփականից՝ հայկականից ամաչելու, այն երկրորդական համարելու միտումները վկայում են, որ մեզ պարզապես լավ չենք ճանաչում: Ի՞նչ է պետք խնդիրը շտկելու համար: Իհարկե, սեփական պատմությունն ու արժեքները իմանալը: Բայց դա ևս պետք է արվի ոչ այն կերպ, ինչպես մինչև հիմա է արվել: Պատմական անցքերի ժամանակագրությունն անգիր անելը ոչ աշակերտին և ոչ էլ ուսանողին ոչնիչ չի տալու: Հայոց պատմությունը պետք է այնպես դասավանդվի, որ սովորողի մոտ վերլուծական, քննադատական միտք զարգացնի, նպաստի ինքնաճանաչողությանը:

Հավելեմ նաև, որ եթե ժամանակին հայագիտական առարկաների դասավանդումը բարձր մակարդակի վրա լիներ և ինքնաճանաչման խնդիր չունենայինք, այսօր նման քննարկումների առաջ էլ կանգնած չէինք լինի: Մեր պաշտոնյաների վարքն էլ մասմաբ ազգայինը չիմանալու և չգնահատելու հետևանք է:

Կկարողանանք ընդհանուր կրթական բարեփոխումների համատեքստում վերը նշված փոփոխություններն ապահովել, ցանկալի արդյունք կունենանք: Եթե ոչ, ապա կշարունակենք ունենալ ավելի շատ բժիշկներ, որոնք չեն կարողանում հաղորդակցվել իրենց հիվանդների հետ, գիտնականներ, որոնք չեն կարողանում պատմել իրենց բացահայտումների մասին, թարգմանիչներ, որոնց թարգմանածը բառերի կույտ է, ոչ թե իմաստալից նախադասություն և այդպես շարունակ:

համալսարան Կարծիք

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին