f

Անկախ

«Ֆայմն» այս ՏՏ ընկերությանում առանցքային գործոն է, մերսումն ու ազգային պարերն էլ՝ կարևոր անհրաժեշտություն


- Մեր գրասենյակը տիպիկ օրինակ է, թե որքան կապ չունեն ճոխ ապրելակերպը, կամ ճոխ գրասենյակային պայմանները լավ ու որակյալ աշխատանքի հետ,- մեզ հետ զրույցում ծիծաղելով նշում է Fimetech ընկերության հիմնադիր և տեխնիկական տնօրեն Գոռ Վարդանյանը:

Fimetech-ը հայկական ՏՏ ոլորտում արդեն շուրջ 9 տարի գործունեություն ծավալող հայտնի ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2010 թվականին, Գոռ Վարդանյանի կողմից,ով մինչ այդ աշխատում էր ԱՄՆ-ում և ամերիկյան ընկերության համար նախագծեր էր արտապատվիրում Հայաստանում: Հենց այդ ժամանակ էլ Հայաստանում ձևավորվել էր թիմը, և Գոռը որոշեց վերադառնալ Հայաստան, ընդլայնել ու զարգացնել թիմը: Արդյունքում հիմա մենք խոսում ենք մեքենայացված ուսուցման, արհեստական բանականության, կոմպիլյատորների, պատկերների ճանաչման ու ռոբոտիկայի բնագավառում մասնագիտացած ու կայացած ընկերության մասին, որն արդեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, եվրոպական այլ երկրների, արաբական մի շարք երկրների համար երկու տասնյակից ավել հաջողված ծրագրեր է իրականացրել, ստեղծել է սեփական երկու հաջողակ նախագծերը, սկիզբ է դրել սեփական ստարտափներին և հիմա էլ աշխատում է աշխարհի այլ ստարտափների հետ ու շարունակում ընդլայնվել ու զարգանալ:

Fimetech ընկերություն

Fimetech-ի ընդարձակ գրասենյակում ազատ տեղ չենք գտնում, որպեսզի հարցազրույց անցկացնենք հիմնադիրի հետ. Պարզվում է՝ այդ օրը ընկերությունում «մերսման օր» է: Ընկերության հիմնադիր և տեխնիկական տնօրեն Գոռ Վարդանյանը ժպտալով պարզաբանում է՝ ամեն շաբաթ պրոֆեսիոնալ մերսման սեանսներ, ազգային պարի դասեր են ունենում ընկերության՝ ավելի քան 25 աշխատակիցների համար: Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ կամ խորթ թվալ: Բայց ո՛չ պարերի դասերը, և ո՛չ էլ, առավել ևս, մերսումը, ինքնանպատակ ու միայն հաճույքի համար չեն, այլ միտված են աշխատակիցների աշխատանքի որակը, աշխատունակությունը բարձրացնելու և գերազանց արդյունք ձևավորելու համար: Որովհետև ՏՏ ոլորտի ինժեներները գրեթե միշտ ստիպված են շատ երկար ժամանակ նստած աշխատել, և սպորտով զբաղվելը, լողը, մերսումը, պարերը ոչ միայն հաճելի ընդմիջումներ են, այլ նաև օրգանիզմի աշխատունակությունը և մտքի պայծառությունը թարմացնելու հիանալի միջոցներ: Առհասարակ՝ այստեղ կորպորատիվ մշակույթը հայկական «ավանդական» կորպորատիվ մշակույթի կրողների աչքին կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ՝ չնայած որ ոչինչ պատահական կամ ձևական չէ: Այստեղ անգամ աշխատանքի հաճախելու ֆիքսված ժամեր չկան, կան միայն թիմի առջև դրված հստակ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հստակ ժամկետներում: Եվ լուծվում են: Fimetech-ը միշտ էլ ամենաբարձր որակով է իրականացրել իր բոլոր ծրագրերն ու իր առջև դրված բոլոր խնդիրները:

«Հենց հիմա մի շատ հետաքրքիր նախագիծ ունենք՝ ռոբոտ պատրաստող ընկերության համար պատկերի ճանաչման ծրագիր ենք իրականացնում, որ ռոբոտը կարողանա ճանաչել, թե իր շուրջն ինչ կա, ձայները կարողանա«հասկանալ» ու տարբերել, հրամաններ կիրառել՝ այդ մասն ենք անում: Դա մեր պրոյեկտներից մեկն է:

Մեր մյուս պրոյեկտը կոչվում է «Մապատո», այն փակ տարածություններում, կամ այնպիսի տարածքներում, ուր GPS համակարգերը չեն գործում, տեղորոշման խնդիրներ է լուծում: Օրինակ՝ մոլերում, ուր GPS-ները չեն գործում, մարդիկ կարող են մոլորվել հեշտությամբ, բայց մենք նոր տեխնոլոգիա ենք իրացրել, որի միջոցով փոքր բլյութութ տվիչներ են աշխատում, և մոբայլ հավելվածի միջոցով դու արդեն կարող ես նույն մոլում հեշտությամբ կողմնորոշվել, քո լոկացիան է ցույց տալիս: Մենք այստեղ ստեղծեցինք նաև «Չեսիֆայ» ստարտափը, որը հետագայում առանձնացավ ու հիմա իր սեփական առանձին կյանքով է ապրում, էլի բազմաթիվ նախագծեր ունենք»,- նշում է ընկերության տեխնիկական տնօրեն Գոռ Վարդանյանը:

Ընկերությունում հումորով ասում են, որ իրենք «շահույթ չհետապնդող» են, քանի որ կորպորատիվ մշակույթի առանձնացող ու հետաքրքիր յուրահատկություններից մեկն էլ այն է, որ իրենց առջև խնդիր են դրել շահույթն ուղղել հատկապես դեպի մարզեր ընդլայնվելուն, մարզերում մասնագետներ պատրաստելուն, թիմեր ձևավորելուն, և արդեն ոչ թե արտապատվիրումների, այլ հիմնականում սեփական ստարտափները գեներացնելու վրա կենտրոնանալ: Դրա համար ուսուցողական ծրագրերին մասնակցելը, «Արմաթ» լաբորատորինաերին աջակցելը, երիտասարդներին, ուսանողներին վերապաատրաստելը, նրանց գաղափարների իրականացմանն աջակցելը և այլ նմանատիպ ծրագրերը ընկերության համար կարևոր դեր ու նշանակություն ունեն՝ դրանցով նաև իրենք են մոտիվացվում: Ներկայումս արդեն նաև Գյումրիում թիմ ունեն՝ «Չեսիֆայը» հիմա գործունեություն է ծավակում «հայրաքաղաքում»՝ Գոռ Վարդանյանի ծննդավայրում:

Fimetech ընկերություն

Այս տարի ընկերությունը սկսել է աշխատել հերթական շատ հետաքրքիր նախագծի վրա՝ հատուկ գիտնականների և ուսումնասիրողների համար նախատեսված որոնողական համակարգ, գործիք են պատրաստում՝ իրենց գիտնական ընկերոջ պատվերով և նրա ստարտափի համար: Պարզվում է՝ գիտնականները շատ մեծ ժամանակ են ծախսում, որպեսզի իրենց համար սպեցիֆիկ ու իրենց չափանիշներին համապատասխաանող հոդվածներ գտնեն, ու դա ոչ միայն ահռելի ժամանակ, այլև մեծ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում:

«Ենթադրենք թե մեծ ուսումնասիրությունից հետո գիտնականը գրում է իր աշխատանքը՝ հոդվածը, աշխատությունը և այլն, որն, ըստ էության, իր կողմից ուսումնասիրված նյութի մի չնչին մասն է: Մի երկու-երեք տարի հետո եթե մեկ այլ մարդ, որ նույն կամ հարակից թեմայով ցանկանում էգիտական աշխատանք կատարել ու դրա համար որոնում իրականացնել, նա ստիպված է անցնել նույն ճանապարհով: Պատկերացնենք, որ մի հարթակ, համակարգ լինի, որտեղ նոր ուսումնասիրողը ոչ միայն այն առաջին գիտնականի կողմից ստեղծված վերջնական արդյունքը կտեսնի, այլև նրա անցած ճանապարհը, նրա ուսումնասիրած «հումքը»»,- ներկայացրեց Գոռ Վարդանյանը:

Այս մի նախաաձեռնությունն էլ, վստահ ենք, որ հաջողությամբ կպսակվի. Ամեն դեպքում՝ դա են հուշում տարբեր արտասահմանյան ու հայկական ընկերությունների համար Fimetech-ի կողմից իրականացված հաջող նախագծերը՝և այս ամենը չնայած հանգամանքին, որ բոլոր նախագծերն էլ եղել են բարդ ու երկարաժամկետ՝ընկերության կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագիր նվազագույնը մեկ տարի տևում է:

Ընկերության պոտենցիալը Հայաստանի պայմաններում և համաշխարհային միտումների համատեքստում բավականին հետքրքիր, ոգևորող ու հեռանկարայի է հնչում: Այստեղ ամեն ինչ անում են, որ Fimetech-ը դառնա օջախ, որտեղից կարողանան ծնվել, առանձնանալ նոր նախագծեր, նոր ծրագրեր, նոր ստարտափներ: Գոռ Վարդանյանը շեշտում է, որ փոքր գումարներով հայկական թիմերը ստեղծում են պրոդուկտներ, որոնք իրենց արտապատվիրող ընկերություններին բերում են հիսնապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ եկամուտներ: Այս առումով, շեշտում է մեր զրուցակիցը, կարևոր է հասնել մի փուլի, որ տեղական ընկերությունն ինքը այստեղ տեղծի այդ հսկայական ավելացված արժեքը: Գոռ Վարդանյանը հավատում է այդ տեսլականին և բացի հավատալուց, նաև Fimetech-ի թիմի հետ միասին գործուն քայեր կատարում այդ ուղղությամբ:

Գևորգ Ավչյան

Գոռ Վարդանյան Fimetech ընկերություն Հաջողված Բիզնես ՏՏ ընկերություն

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին