f

Անկախ

Ստեփանակերտի կարգավիճակը կարող են որոշել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության


Այս հոդվածը  հրապարակվել է 2020 թ. դեկտեմբերի 13-ին և երեկ REGNUM գործակալությունը կրկին դրել է շրջանառության մեջ՝ հասկացնելով, որ ավելի քան մի ամիս է անցել, սակայն ճգնաժամը ոչ միայն դույզն-ինչ չի վերացել, այլև ավելի է խորացել: Հոդվածում հստակ նշված է, որ իրավիճակի փոփոխության երկու տարբերակ կա. կա՛մ Հայաստանի ներկայիս իշխանությունը կտապալվի, կգան ազգայնական, երկրի շահերը պաշտպանող ուժեր և կփորձեն իրավիճակում փոփոխություն մտցնել երկրի օգտին (ինչն անցանկալի է Ադրբեջանի և մանավանդ Թուրքիայի համար), կա՛մ Արցախի հարցը կլուծեն արդեն Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության: Այս երկրորդ հրապարակումով հեղինակը կարծես հասկացնում է, որ այսպես շարունակվելու դեպքում արդեն ուրիշները կլուծեն ոչ միայն Արցախի, այլև Երևանի հարցը: Էլ ինչպե՞ս զգուշացնեն, որ վճռական քայլեր պետք է անել, այլապես հետո ուշ կլինի և ոչ բնավ ավելի լավ, քան երբեք:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացությունն» այլևս գոյություն չունի: Նա կրկնել է այն, ինչ ավելի վաղ ասել է Իլհամ Ալիևը ժողովրդին հղված իր ուղերձում, երբ մասնավորապես հայտարարել է «ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական կարգավորման» մասին՝ նշելով, որ «այժմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ չկա», իսկ «Լեռնային Ղարաբաղում ապրողները Ադրբեջանի քաղաքացիներ են»:

Պաշտոնական առումով սրան չես կարող առարկել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ իր հայտնի հայտարարությունում նշել է, որ նույնիսկ Հայաստանն է հրաժարվել Ստեփանակերտի անկախությունը ճանաչելուց, ինչը նշանակում է՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է»: Սակայն այդ մասին Հաջիևի հիշատակումը ուշագրավ է այն հանգամանքով, որ դա արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների Բաքու ժամանելու նախօրեին: Եվ անմիջապես լուրջ ինտրիգը: Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարել է, որ խումբը ժամանել է Բաքու Ադրբեջանի ղեկավարության հրավերով, այլապես այդ այցը չէր կայանա, բացի այդ, խումբը «հասկանում է տեղի ունեցող իրադարձությունների նոր օրակարգը և կարող է առաջարկել գործողությունների իր նոր պլանը»: Դրան հետևել է Ալիևի կոշտ հակադարձումը. «Ես չեմ հրավիրել Մինսկի խմբին կատարել այս այցը: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես ասացի՝ թող գան, ես չեմ առարկում, գուցե նրանք ինձ ինչ-որ բան ունեն ասելու»: Իսկ ի՞նչ կարող են նրանք ասել:

Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ համաձայնությունը ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին սկզբունքորեն փոխել է իրավիճակը տարածաշրջանում, գործնականում բացել է Մինսկի խմբի՝ կոնֆլիկտի կարգավորման բոլոր նախկին տեսական լուծումների փակագծերը: «Նրանք (Հայաստանը-Ս.Տ) երբեք կամավոր չէին ստորագրի դա,- ճշտել է Ալիևը:- Մե՛նք ստիպեցինք նրանց, ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը: Դա է իրականությունը: Եթե չլինեին Պուտինի միջամտությունն ու ջանքերը, այսօր հավանաբար իրավիճակն ուրիշ կլիներ»: Իսկ հիմա «կոնֆլիկտն արդեն պատմություն է դարձել»: Եվ մի բան էլ. «Մենք պարզապես ընդհանուր կարծիքներ ենք փոխանակել: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղապահների կազմը: Ի՞նչ երկրներ կարող են նրանք ներկայացնել: Հարևան երկրնե՞րը, թե՞ համանախագահների երկրները: Կարծիքները տարբեր էին: Անձամբ ես երբեք իմ կարծիքը չեմ հայտնել այդ մասին, որովհետև ասում էի, որ դեռ վաղ է: Սկզբի համար մենք պետք է կարգավորենք կոնֆլիկտը: Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղապահներին: Մենք ասել ենք, որ այո, թող խաղաղապահները գան և որոշ ժամանակ պաշտպանեն քաղաքացիական անձանց՝ հայերին և ադրբեջանցիներին: Դա էլ տեղի է ունենում: Ներկայումս խաղաղապահ գործողություններն իրականացնում է Ռուսաստանը: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կողմ են եղել դրան»:

Ճշմարտությունն այն է, որ ոչ բոլորն են կարծում, թե ղարաբաղյան կոնֆլիկտն ավարտված է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը որպես հյուր Բաքվում մասնակցում էր զորահանդեսին, հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի կոնֆլիկտն այդ տարածաշրջանի շուրջն ավարտված չէ»: Նրա խոսքով՝ պայքարը, որ տարվում է քաղաքական և ռազմական ուղղություններով, կշարունակվի նաև շատ ուրիշ ճակատներում: Խոսքը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին է: Ընդ որում, Էրդողանն ակնարկել է Երևանում «ռևանշի ուժերի» իշխանության գալու հնարավորությունը, որոնք, ինչպես ենթադրում է թուրքական Duvar պարբերականը, «կարող են արտաքին աջակցություն գտնել Արևմուտքում», և նշում է առաջին հերթին Ֆրանսիային, որի խորհրդարանը ուշացած, բայց որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: «Բայց իհարկե դա կախված կլինի Փաշինյանի վարչակարգից կամ այն շրջանակներից, որոնք կտապալեն այդ վարչակարգը,- ասել է Ալիևը:- Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է անմիջականորեն ուղերձ հղի Հայաստանին»:

Ուրիշ վարկած էլ կա: Նախկինում որպես հայ էթնոսի անվտանգության երաշխավոր Լեռնային Ղարաբաղում հանդես էր գալիս Հայաստանը: Հիմա փաստացի այդ առաքելությունը փոխանցվել է Ռուսաստանին: Որոշակի հանգամանքների պարագայում Մոսկվան և Բաքուն կարող են երկկողմ կարգով և հավանաբար Ստեփանակերտի իշխանությունների ներգրավմամբ որոշել այդ հարցն արդեն առանց Երևանի մասնակցության: (Ընդգծումները մերն են):

Առավել ևս, որ բացվում են հաղորդակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի տարածքով: Ընդ որում, Ստեփանակերտի կարգավիճակի հնարավոր լուծումների մասին առայժմ դժվար է խոսել: Բայց կասկած չկա, որ այդ լուծումները սովորական չեն լինի,  շատ բան կախված է տարածաշրջանի իրադարձությունների հետագա զարգացումներից, ընդ որում՝ ոչ միայն Անդրկովկասի:  

Ստանիսլավ Տարասով

ИА REGNUM

աշխարհում Արցախյան հիմնախնդիր Ռուսաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին