Ծաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որոնց մասնակցել են 10 կանանց և 12 տղամարդկանց թիմեր:
Տղամարդկանց պայքարի եզրափակչում ՖԻՄԱ-1 թիմը 2:0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին: Երրորդ տեղի համար խաղում ՖԻՄԱ-2-ը 2:0 հաշվով հաղթել է ՀՊՏՀ-ին:
Կանանց մրցաշարի եզրափակչում «Վան-1»-ը 2:0 հաշվով հաղթել է «Ավան-1»-ին, իսկ երրորդ տեղը գրավել է «Վան-2»-ը:
Մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն նվաճումների վարչության պետ Արթուր Սեդրակյանը: