f

Անկախ

Կարեն Ասմարյան. «Եթե ուզում ենք դրսում հաջողություններ գրանցել, պետք է երկիրը ներկայանալի դարձնել՝ սպորտին աջակցելով»


Հունվարի 22-24-ը Ծաղկաձորում կայացավ  ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց  ՖԻՄԱ-1-ը, կանանց պայքարում ուժեղագույնը «Վան-1»-ն էր:
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնությունը, խոսում տարվա ընթացքում սպասվող թե՛ տեղական, թե՛ միջազգային մրցաշարերի,  թիմային այս դիտարժան մարզաձևի արագընթաց զարգացմանը խանգարող հիմնական խնդիրների մասին:


-Պարոն Ասմարյան, մրցաշրջանի մեկնարկը տրվեց Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությամբ: Թիմերի ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:
- Առաջնության անցկացումն ավանդույթ է դարձել. ստուգատեսն անցկացնում ենք 5-րդ տարին անընդմեջ: Առաջնությանը մասնակցեցին տղամարդկանց 12, կանանց՝ 10 թիմեր: Այս տարի ակնկալում էինք, որ ավելի շատ թիմեր կմասնակցեն: Համավարակի հետ կապված՝ Վրաստանի թիմերը, թեև մեծ ցանկություն ունեին գալու, բայց չկարողացան, քանի որ սահմանները փակ էին: Ամեն դեպքում  քանակը բավարար էր հետաքրքիր ու դիտարժան առաջնության ականատես լինելու համար, մանավանդ որ թիմերը բավական  լավ մարզավիճակում էին ու որակով խաղ ցուցադրեցին:

Իրենց հաջող դրսևորեցին տղամրդկանց ՖԻՄԱ-1, ՖԻՄԱ-3, ՖԻՄԱ-2, ՀՊՏՀ-ի, կանանց «Վան-1», «Ավան-1», «Վան-2»  «Վբեթ-2» թիմերը: 
Ցանկալի կլիներ, որ գոնե չեմպիոնները որևէ միջազգային ստուգատեսի մասնակցեին, սակայն այս տարի ամեն բան բարդացել է, նաև ֆինասական խնդիրներ ունենք:


-Ֆեդերացիան տարիներ շարունակ 3 թիմային մարզաձև է զարգացնում. չնայած դժվարություններին՝ տեղական մրցաշարեր մշտապես եք կազմակերպում, թիմերը հնարավորության սահմաններում մասնակցում են միջազգային մրցաշարերի: Այս տարի ի՞նչ պլաններ կան: 
-Հույս ունեինք, որ այս տարի ֆինանսավորումը  կավելանա, բայց հակառակը եղավ: Ոլորտի պատասխանատուները պետք է հաշվի առնեն, որ, միաժամանակ,  3 թիմային մարզաձև ենք զարգացնում: Հարկավոր է առանձին ֆինանսավորում, ինչպես, օրինակ, աթլետիկայում, որ հնարավոր լինի ավելի մեծ քայլերով առաջ շարժվել: Միայն խոսելով չէ, հնարավորություններ են հարկավոր արդյունքի հասնելու համար: Ֆեդերացիան մեծ ինտենսիվությամբ է աշխատում՝ անընդհատ տեմպի, ռիթմի մեջ գործելով:  Մեր տարեկան բյուջեն սահմանափակում է հնարավորությունները:
Այսպես՝ այս տարի մարտին 15 տարեկանների հավաքականին պետք է ուղարկենք Թբիլիսիում կայանալիք  Եվրոպայի առաջնություն տուրին  և մեծ խնդրի առաջ ենք կանգնել: Այսօր ավելացել է նաև համավարակը, սահմանը փակ է, թեստ պետք է հանձնեն 3 անգամ, ինքնաթիռով գնան: Ֆեդերացիային տրամադրված  գումարը կարող է վերջանա միայն մեկ արտագնա մրցաշարով:
Օրացուցային պլանն ու մեզ հատկացված գումարը, ցավոք, իրար չեն  համապատասխանում:
Այս տարի  Հայրենական վոլեյբոլը տոնում է հիմնադրման  95 ամյակը, հոբելյանական տարի է, մեծ պլաններ ունեինք և ունենք, փորձում ենք հովանավորներ գտնել Գյումրիում հատուկ միջոցառումներ կազմակերպելու համար:


-Տեղյակ եմ, որ ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ հաճախ եք ունենում, պատկան մարմինները հույսեր են ներշնչում, բայց արդյունքում ոչինչ չի փոխվում:
-Առաջիկայում հանդիպելու ենք ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, վերջինս ծանոթ է ոլորտին: Հերթական անգամ կներկայցնենք խնդիրները, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել: Մենք գիտակցում ենք, որ երկիրն այս պահին բավական բարդ վիճակում է, բայց պետք է գոնե միջոցները ճիշտ նպատակաուղղել:  Ամեն տարի, ըստ ֆեդերացիաների կատարած աշխատանքի, հնարավորության սահմաններում, հարկավոր է բյուջեն ավելացնել՝ այս պարագայում 10 տարի հետո  2-3 անգամ ավել բյուջե կունենանք: Նշեմ, որ կան խաղային մարզաձևերի ֆեդերացիաների, որ մեզնից մի քանի անգամ մեծ բյուջե ունեն, բայց նրանց կատարած աշխատանքն անտեսանելի է:
Այս տարի պետք է անցկացնենք լողափնյա վոլեյբոլի օլիմպիական վարկանիշային մրցաշար, 15 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլը: Այս ամենի, արտագնա և տեղական մրցաշարերի համար 13 միլիոն դրամը բավական չէ:  Վստահ եմ, որ եթե գումար խնդրենք կառավարության պահուստային ֆոնդից,  կմերժեն: Եթե ուզում ենք դրսում հաջողություններ գրանցել, պետք է երկիրը ներկայանալի դարձնենք՝ սպորտին աջակցելով: Նախորդ ղեկավարները ոչինչ չեն արել, բացի մերժելուց: Նոյեմբերին կայանալիք 15 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլին սպասում ենք 9 երկրների պատվիրակություններին: Հուսանք նրանք կտեսնեն, որ մեր երկիրը պատերազմից հետո ոտքի է կանգնել, առաջ է շարժվում, 


-Ընթացքի մեջ է Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցում են տղաների 5 և աղջիկների 4 թիմեր:


-Հուշամրցաշարի անցկացումը կապ չունի ֆեդերացիայի բյուջեի հետ՝ քաղաքապետարանի, մեր կապերի միջոցով փորձում ենք այս մրցաշարն անցկացնել, բայց այդպես միշտ հնարավոր չի լինի շարունակել: Սերգեյ Արակչայնը եղել է Հայաստանում վոլեյբոլի հիմնադիրներից: Ամեն տարի անգամ դրսից էին թիմեր գալիս, իսկ այս տարի չենք կարող հրավիրել և ֆինանսավորել: Խորհրդային Միության ժամանակ էլ են այդ մրցումները անցկացվել, մեծամասշտաբ մրցումներ են եղել բազմաթիվ թիմերի մասնակցությամբ, անգամ Կամբոջայից են թիմեր մասնակցել: Փորձում ենք այդ մասշտաբով վերականգնել ավանդույթը, բայց առայժմ չի ստացվում: Համավարակի հետ կապված՝ խնդիրներն ավելի շատացան:
Սերգեյ Արակչյանի անվան առաջնությունից հետո կկազմավորվեն հավաքականները, կսկսեն հավաքները, մարզումները: Մարզիչներն արդեն ընտրվել են:


-Բարձրագույն խմբի առաջնությունն այս տարի ե՞րբ եք նախատեսում անցկացնել:
-Հայաստանի մեծահասակների առաջնություն անցած տարի հասկանալի պատճառներով չանցկացրինք, այս տարի գավաթի առաջնությունը կանցկացնենք գարնանը, որպեսզի թիմերը, գավաթին մասնակցելով, մարզավիճակ ձեռք բերեն, որից անմիջապես հետո կացնկացվի բարձրագույն խմբի առաջնությունը: Բերել ենք առաջ նախատեսված ժամկետից, որ թիմերը հասցնեն խաղալ, քանի դեռ հնարավորություն կա: Գավաթի խաղարկությունը կանցկացնենք մարտի կեսերին, աորից հետո , ըստ հաջորդականության և օարցուցային պլանի, կշարունակնեք աշխատել. 25-ից ավել մրցաշարեր են սպասվում: Այնուհետև լողափնյա վոլեյբելի կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշար ունենք, հուսնաք՝  հունիսի կամ սեպտեմբերին կանցկացնենք:
Նշեմ, սակայն, որ ամենակարևորը նոյեմբերին կայանալիք 15 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլի մրցաշարն է, որին մասնակցելու են թիմեր 9 պետություններից: Շատ լավ միջոցառում ենք նախատեսել, մնում է համավարակը թույլ տա ամեն բան անցկացնել ըստ պլանավորածի:
 

վոլեյբոլ Սպորտ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա Կարեն Ասմարյան ձյան վրա վոլեբոլ հարցազրույց խմբագրի ընտրանի

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին