f

Անկախ

«168 ժամ». Փաշինյանի և նրա թիմի «խերը». «կաշին քերթող» 650.000 դրամի ՀԴՄ-մահակ քաղաքացիների գլխին


«Ինչպես և օրեր առաջ հրապարակմամբ մենք  կանխատեսել էինք, գործող իշխանության գրպանային  Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 19-ին Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հարկային օրենսգրքի դրույթները, որով սահմանադրական կնիք դրեց Փաշինյանի կառավարության՝ որպես բարեփոխում հրամցվող, սակայն իրականության մեջ՝ ՀԴՄ կտրոնների տեռորիստական քաղաքականության վրա։ Ուստի, բոլոր  այն քաղաքացիները, որոնք քվեարկել են օրվա իշխանությունների օգտին և զբաղվում են սննդի ոլորտի բիզնեսով, թող չբողոքեն ու հլու-հնազանդ  վճարեն  650.000 ՀԴՄ կտրոն չխփելու համար։

 

Անշուշտ, այդ որոշման համար Փաշինյանը կշոյի ՍԴ-ում յուր վստահված անձ Վահե Գրիգորյանին և կատարածու Արման Դիլանյանին։ Այս զույգն իր հանձնարարությունը, թեկուզ մեծագույն դժվարությամբ (անգամ նախապես նշանակված փետրվարի 16-ի նիստը հետաձգելով, գործով զեկուցող փոխելով), բայց կատարել է՝ պարտադրված ՍԴ որոշումն ընդունվել է բավարար նվազագույն ձայներով։

ՍԴ 5 հլու դատավոր կողմ են քվեարկել, իսկ 4 դատավոր, հարգելով իրենց առաքելությունը, մասնագիտական գիտելիքները՝ դրան դեմ են քվեարկել։ Հինգ դեմ քվեարկած դատավորներից առնվազն երկուսը մինչև վերջին պահը  տատանվել են կողմ, թե դեմ քվեարկելու հարցում։

 

Մեզ չհաջողվեց պարզել կողմ և դեմ քվեարկածների անունները, սակայն հայտնի դարձավ, որ  դեմ քվեարկածներից մի քանիսը հատուկ կարծիք են ներկայացնելու, ինչը, ասում են, աննախադեպ է մեկ որոշման կապակցությամբ, բայց շատ խոսուն վկայություն՝  ՍԴ որոշման՝ Կառավարության շենքից թելադրված լինելու մասին։

Ուշագրավ է այն, որ հիմնական զեկուցողը ևս ներկայացրել էր այդ աննախադեպ ու անհամաչափ ու խտրական տուգանքը հակասահմանադրական ճանաչելու  որոշման նախագիծ, սակայն ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սկզբում  հորդորել էր զեկուցողին երկու նախագիծ ներկայացնել,  որոնցից մեկով այն ճանաչվում էր սահմանադրական, մյուսով՝ հակասահմանադրական, բնականաբար, սահմանադրական ճանաչող նախագծի հեղինակը զեկուցողը չէր, այլ հենց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնողը։ Ավելին` այս գործով խորհրդակցական սենյակում հիմնական զեկուցող է փոխվում՝ Խաչատրյանին փոխարինում է Վաղարշյանը։

Հիշյալ որոշումը հրապարակված է ՍԴ կայքում։ Արդեն բազմաթիվ տնտեսվարողներից, նրանց իրավաբան ներկայացուցիչներից ստանում ենք ահազանգեր, ովքեր զարմացած և զայրացած են նման մակարդակի որոշումից, անարդարությունից, ցածր որակից, իրական կյանքից հեռու տեսական դեգերումներից, անգամ այն որոշում անվանելը զավեշտ են համարում, բնութագրում են՝ որպես նիկոլական շտամպով կատարողական թերթիկ, որով շարունակվելու է տնտեսվարողներին հարկադրել վճարել աննախադեպ ու անհամաչափ տուգանքներ,  մնալ ոչնչացող տնտեսության  փլատակների տակ։

Այնպիսի տպավորություն է, ասես այն գրված է որևէ մասնագիտական կրթություն չունեցող, «մեծն սահմանադրագետ» Վահագն  Հովակիմյանի ձեռամբ…

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք  նաև, որ ՍԴ-ն նույն հարցով առանձին, ապրիլի 27-ին, քննելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումը, և, որ փետրվարի որոշումը կայացվում է այդ դիմումի ելքը կանխորոշելու համար։

Մենք հետևողական կլինենք և կներկայացնենք նաև դրա ընթացքը։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ նույնաբովանդակ  դիմում ՍԴ-ն ստացած է եղել դեռևս 2019 թվականին, և 2020 թվականի սկզբներին,  Հարկային օրենսգրքի ՀԴՄ-ների տուգանքների  հետ կապված գրեթե բոլոր հոդվածները հակասահմանադրական ճանաչող որոշում է  հավանության արժանացած եղել ՍԴ-ի կողմից, սակայն վերջին պահին  ՄԻՊ-ը հետ է վերցրել իր դիմումը՝ մատնանշելով, որ կառավարության հետ ունի պայմանավորվածություններ, որ նրանք համապատասխան  շտկումներ կանեն։ Սակայն, ինչպես գրեթե միշտ, կառավարությունը խաբել է, և  Արման Թաթոյանը նույնաբովանդակ նոր դիմում է ներկայացրել։

Մինչև կազմաքանդվելը ՍԴ-ն իր որոշումները կայացնում էր հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ այսօր կարող ենք բազմաթիվ օրինակներով այլևս փաստել՝ ազգակործան հեղափոխության ծնունդ ՍԴ-ի հլու կազմը որոշումները կայացնում է հանուն փաշինյանական Հայաստանի, կամ, որ նույնն է՝ հանուն Հայաստանի կործանման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՀԴՄ-ներ Սահմանադրական դատարան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին