2008թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ,այդ օրերի միտինգավար նիկոլի հետ ձեռք ձեռքի տված, Ազատության հրապարակից գոռում էր՝ Մանվե՛լ , Գագի՛կ։Խոսքը այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի մասին է։Բնականաբար, Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին,ինչը մեկ անգամ արվել էր 1996թ-ի ընտրություններից հետո։
Իսկ այսօր, երբ չկան Արցախի ու Հայաստանի հանրապետությունները, դե յուրե պետականությունը համարվում է կորսված,կարճ ստատուսով գնահատական է տալիս ԳՇ հայտարարությանն ու ստեղծված ներքաղաքական իրավիճակին։
Չէ՛ պարոն նախագահ, սա ինքներդ Ձեզ հակասելու գործընթաց չէ,դուք հրապարակավ Ձեր աջակցություն եք հայտնում օրվա իշխանություններին ու վրեժխնդիր եք լինում Հայ ժողովրդից։