f

Անկախ

Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը. Այսօր «Ամենայն հայոց բանաստեղծի» մահվան օրն է


«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր». այսօր՝ մարտի 23-ին, «Հավերժի ճամփորդ», «Հանճարեղ լոռեցի», «Մեր նոր քերթության անհաս Արարատ», «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի մահվան օրն է: 98 տարի առաջ այս նույն օրը հայ ժողովուրդը կորցրեց իր հանճարին: 

Թումանյանի կյանքի վերջին տարիները

Թումանյանի ողջ կյանքը ընթացել է պատմական, հասարակական-քաղաքական չափազանց լարված, անհանգիստ, թեժ իրադարձություններով հագեցած ժամանակահատվածում:
Երեսուն տարին չբոլորած, արդեն ալեհեր, վաղաժամ ծերացած մարդու տեսք ուներ: Թումանյանին վիճակված զրկանքներն ու տառապանքները լիուլի կբավականացնեին բազում մարդկային կյանքերի:

1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է: Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առաջարկում են վիրահատություն կատարել լյարդի և լեղապարկի շրջանում: Բժիշկները պնդում են, որ հիվանդին անհապաղ Բեռլին ուղարկեն, սակայն 1922 թ. փետրվարի 26-ին կայացած բժիշկների ընդլայնված խորհրդակցությունը որոշում է վիրահատությունը կատարել Թիֆլիսում: 1922 թ. մարտի 9-ին կատարված վիրահատությունը բացահայտում է լեղածորանի բարորակ ուռուցք՝ տասներկումատնյա աղիքի հետին հատվածում: Վիրահատության սենյակ տանելիս Թումանյանը առակներ էր պատմում լարված ու լուրջ անհանգստացած բժիշկներին՝ զարմացնելով նրանց իր հոգեկան հանդարտությամբ: Այսպիսին էր նա անգամ կյանքի ամենաբարդ շրջանում: Ըստ բժիշկների՝ ուռուցքը, չնայած իր բարորակ բնույթին, ենթակա չէր հեռացման: Կարճ ժամանակով բանաստեղծի ինքնազգացողությունը լավանում է, սակայն 1922 թ. ամռանը կրկին սկսում է վատանալ: Եվ նորից հրատապ ու արդիական է դառնում գրողին Բեռլին ուղարկելու խնդիրը:

Բանաստեղծի դուստը՝ Նվարդը, աջակցության համար դիմում է Հայաստանի լուսժողկոմի նախարար Պողոս Մակինցյանին, սակայն վերջինս մերժում է, պատճառաբանելով, որ Թումանյանը «առանց այն էլ չափազանց թանկ է նստում մեր վրա»:

Թումանյանը որբերի հետ

Մերժեցին օգնել մի մարդու, որը, գտնվելով նյութապես ծայրաստիճան նեղ վիճակում, վաճառեց իր հրատարակությունների հեղինակային իրավունքը և ստացված գումարից երեսուն հազար ռուբլի նվիրեց հայ որբերին, Գորիի երկրաշարժից տուժածներին և Ռուսաստանի սովյալներին…
Այդ ընթացքում նրա վիճակը գնալով վատթարանում էր: 1922 թ. նոյեմբերի երկրորդ կեսին հրավիրվեց բժիշկների հերթական խորհրդակցությունը: Տասը բժիշկներից ինը նշանակեցին ցեխի տաք վաննաներ, որին վճռականորեն դեմ էր միայն մեկը՝ Մկրտիչ Մելիքյանը: Նա ոչ միայն առարկում էր, այլև առաջինը այն կարծիքը հայտնեց, որ ուժգնացող ցավերի պատճառը այն նույն չարաբաստիկ ուռուցքն է, որը, ամենայն հավանականությամբ, վերածվել է չարորակի: Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, այդպես էլ կար:
Ցեխի տաք վաննաները միայն ավելի վատացրեցին հիվանդի վիճակը, բացասաբար ազդեցին նրա առանց այն էլ շատ թույլ սրտի վրա: Այնուամենայնիվ, խորհրդային իշխանությունները աջակցում են Թումանյանին և որոշում են նրան Բեռլին ուղարկել:
1922 թ. դեկտեմբերի 23-ին Թումանյանը որդու՝ Արեգի և դուստրերի՝ Աշխենի, Նվարդի և բժիշկ Սաղյանի հետ գնացքով ուղևորվում է Մոսկվա, որպեսզի որոշ չափով կազդուրվի, ամրապնդի առողջական վիճակը Բեռլին մեկնելու համար: Ճանապարհին, ինչպես նշում է իր հուշերում Նվարդը, բանաստեղծը իրեն «լավ էր զգում, տրամադրությունը մի քիչ բարձրացավ, հուսով էր, որ գնում է բուժվելու և պիտի վերադառնա առողջ»:

Թումանյանի մեծ ընտանիքը
Գնացքը Մոսկվա է ժամանում դեկտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 11-ին: Բանաստեղծին շտապօգնության մեքենայով տեղափոխում են պրոֆեսոր Սպիժարնովի կլինիկան, որտեղ ախտորոշվում է՝ չարորակ ուռուցք: Բժիշկների կարծիքով վիճակն անհույս էր, ուստի տեղափոխումը Բեռլին նպատակահարմար չէր:
1923 թ. հունվարի 1-ին Թումանյանին տեղափոխում են Օստրոումովի անվան հիվանդանոց, որտեղ ճառագայթային բուժում է նշանակվում: Այնտեղ էլ վերջնականապես հաստատվում է անբուժելի հիվանդության՝ ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ՝ երկարատև քննարկումներից ու բանավեճերից հետո որոշում է ընդունվում հիվանդին Բեռլին տեղափոխելու մասին: Դա հիրավի դժվար որոշում էր, քանի որ բանաստեղծի սիրտը այնքան թույլ էր, որ կարող էր պարզապես չդիմանալ հինգ օր տևող ուղևորությանը: Բացի այդ, Գերմանիայում ամենուր գործադուլ էր, էլ չենք խոսում Բեռլինից Թիֆլիս վերադառնալու հետ կապված լրացուցիչ դժվարությունների մասին: Այնուամենայնիվ, Բեռլին մեկնելու հեռանկարը ուրախացնում, ոգևորում է Թումանյանին: Ցավոք, ոչ այդ ուղևորությունը, ոչ էլ բաղձալի ապաքինումը այդպես էլ չիրականացան:
Թումանյանը հատկապես շատ էր կարոտում գրական աշխատանքը: Հունվարի 5-ին հառաչանքով ասել է. «Կյանքիցս երկու տարի դուրս հանվեց… Ինչքա՜ն բան կանեի, ինչքա՜ն քառյակ կգրեի էս երկու տարում…»:

Մարտին վիճակը վատանում է, այնքան թույլ էր, որ մոսկովյան բժիշկները կտրականապես հրաժարվեցին թույլ տալ դեպի Բեռլին ուղևորությունը: Հոգու խորքում բանաստեղծը համակերպվել էր, համաձայն էր նրանց հետ: «Էս դրությամբ ո՞նց գնամ Բեռլին, ճամփին կմեռնեմ, երեխիս գրկում… Չէ՛, չեմ գնա»: 
Մարտի 17-ին Թումանյանը Աշխենին ու Նվարդին ասում է. «Ինձ թվում է, վերջին ուժերս թողնում են ինձ…»:

Մարտի 23-ին ցերեկվա ժամը մեկին բոլորին հրաժեշտ է տալիս, համբուրում երեխաներին, ասելով. «Ղոչա՛ղ կացեք»: Այնուհետև լեզուն կապվում է: Բանաստեղծի այդ վերջին ժամերի մասին այսպես է պատմում Արեգը. «Մոտեցա, գրկեցի, ասեցի՝ հայրիկ ջան, էստեղ եմ, ղոչաղ կաց, դեղ եմ բերել, էն մարդը գալիս ա: Ոչինչ չպատասխանեց, աչքերը լայնացան, մահվան ապակու նման խորը և մեղադրողի հայացքով խորը նայեց ինձ վրա, մի հայացք, որը ես երբեք չեմ մոռանա…»:
Սկսվեց հոգեվարքը: Սիրտը դադարել էր բաբախելուց, սակայն շնչառությունը դեռ կար: «Ձախ աչքից,- շարունակում է Արեգը, - բարձի վրա կաթեց երկու արցունք: Գուցե չասած խոսքերն էին…»:
Մահը վրա հասավ երեկոյան ինն անց տասը րոպեին: Օրացույցի վրա 1923 թ. մարտի 23-ն էր:
…Բանաստեղծի դին Թիֆլիս տեղափոխելու համար պահանջվեց ամբողջ մեկ շաբաթ: Սգավոր գնացքը Մոսկվայից դուրս եկավ մարտի վերջին օրը: Ճանապարհին գրեթե բոլոր կայարաններում հայ բնակչության պահանջով գնացքը կարճատև կանգնում էր: Հայությունը հրաժեշտ էր տալիս իր սիրելի բանաստեղծին: 
Գնացքը Թիֆլիս ժամանեց ապրիլի 7-ին: Թումանյանի թաղումը կատարվեց ապրիլի 15-ին, Խոջիվանքի գերեզմանատանը, Րաֆֆու շիրիմի կողքին:

Հովհաննես Թումանյանի թաղման արարողությունը

Հովհաննես Թումանյան՝ մարդ, պոետ, ում տաղանդը մինչ այսօր անգերազանցելի է, հասարակական գործիչ, ում արածների և մարդկանց օգնելու պատրաստակամության մասին բառերով, թվում է, անհնար է պատմել:

Թումանյանը մեր մեջ է՝ կամա թե ակամա, Թումանյանը մեզ հետ է ամեն տեղ և առհավետ, ամեն հասակ իր Թումանյանն ունի… Ինչքան էլ փորձենք ճշգրիտ բնութագրել «աչքի նման պարզ և աչքի նման բարդ» արվեստի տեր այս «Հանճարեղ լոռեցուն», չի ստացվի, քանի որ նրա տաղանդը անեզր է ու շատ խորը:

Հովհաննես Թումանյանի գերեզմանաքարը

«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»:

Այսօր էլ արդիական են բանաստեղծի գաղափարներն ու խորհուրդները, և եթե փորձենք հետևել դրանց, կյանքը վստահաբար կդառնա ավելի լավը ու աշխարհը կլցվի Թումանյանին հատուկ բարությամբ ու պարզությամբ:

 

Աղբյուր՝ Գրական թերթ

Հովհաննես Թումանյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին