f

Անկախ

Չեմ կարծում, թե ՍԴ-ն որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա. Վաչե Գաբրիելյան. 168.am


Չեմ կարծում, թե Սահմանադրական դատարանը որևէ ազդեցություն ունի երկրում ներդրումների վրա, որովհետև դրանց համար անհրաժեշտ են մեծ նախագծեր, որոնք առայժմ չկան։ Այս մասին 168TV-ի Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ներդրումներ չկան, ինչ կապ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներդրումների հետ, նրան և արդյոք մյուս դատավորներին հեռացնելով ներդրումների հոսք կառաջանա՞, թե ոչ:
«Չեմ կարծում, թե Սահմանադրական դատարանը որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա, որովհետև դրանց համար անհրաժեշտ են մեծ նախագծեր, որոնք առայժմ չկան։ Չէի ցանկանա ներդրումների բացակայությունը կապել այժմյան տնտեսական քաղաքականության հետ, որովհետև մենք ներդրումների պակաս ունեցել ենք վերջին 10-15 տարիների ընթացքում անընդհատ․ ամենամեծ բումը եղել է 2007-ին, երբ բավականաչափ գումար գալիս էր հատկապես անշարժ գույքի շուկա։ Դրանից հետո որոշակի ակտիվություն տեղի է ունեցել 2016-2017 թվականներին, երբ ավելի մեծ ծրագրեր սկսեցին քննարկվել և դրանցում հատկապես ռուսական կապիտալի հետաքրքրություն կար։ Հիմա այդպիսի ծրագրեր չկան»,- ասել է նա։
Ըստ նրա՝ ինչ վերաբերում է դատական իշխանությունների հետ կապված խնդրին, ապա եթե անգամ դրանք կան, ինքը չի տեսնում որևէ դատական երևույթ ներդրումների պաշտպանության հետ կապված, որի հետ որոշակի առումով առնչվել է ՍԴ-ն։
«Եվ այս տեսակետից չեմ կարծում, որ որևէ անմիջական կապ կա։ Իհարկե, կարելի է խնդիր դնել ընդհանուր դատական իշխանության հետ կապված, սակայն այնպես չէ, որ դրանք հենց Սահմանադրական դատարանով էին արտահայտվում կամ կոնկրետ ներդրողների հետ կապված վեճ կար, որի լուծումը տրվեց այսկերպ կամ բռնագանձման խնդիր էր քննարկվել։ Խոշորածավալ ծրագրերի բացակայության պայմաններում մեծ ներդրումների հեռանկար առայժմ չկա։ Փոքր ներդրումներ կլինեն փոքր և միջին ձեռնարկությունների մոտ, քանի որ նրանք մինչ այժմ ունեն դրական պատկերացումներ հնարավորությունների մասին։ Հեղափոխությունից հետո կա ոգևորություն, որի հիմքերը ես չգիտեմ»,- ասել է նա։

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ 2018-2019 թվականներին վարկավորման երկու հիմնական ճյուղ է աճել՝ սպառողական  հիփոթեքային և անգամ ԿԲ-ն սկսեց ահազանգել, որ սպառողական վարկերի աճը չափազանց է և կարող է խնդիրներ ստեղծել։ 

«Հիշենք, թե որոնք են 2018-2019 թվականի տնտեսական աճի շարժիչները։ Ամենամեծ ազդեցությունն ունեցել է ավտոմեքենաների վերավաճառքը։ Մենք տարին միջինում ներմուծում ենք 30,000-35,000 ավտոմեքենա, 2019 թվականին ներմուծել ենք 190,000 մեքենա։ Դեպի Ռուսաստան և Ղազախստան վաճառել ենք 60,000 մեքենա։ Իմ գնահատմամբ ունենք մոտ 60,000-70,000 մեքենա, որոնք դեռևս վաճառքի ենթակա են, որոնք թեև հանդիսանում են ԵԱՏՄ ապրանք, սակայն Ղազախստանն արդեն սահամանափակումները մտցրել է և հիմնականում սպառվելու են ռուսական շուկայում։ Այսպիսով` վարկավորման հաշվին ունենք բավական ձեռք բերված մեքենաներ, որոնք էական են իրենց ազդեցությամբ և մնացել են, և եթե այդ մարդիկ դրանցից ստանալու էին որոշակի օգուտներ, ապա այժմ դրանք լինելու են լավագույն դեպքում 0-ական։

190,000 մեքենան միջինում բերելու է 1000 դոլար մաքսատուրք, այսինքն՝ 190 միլիոն դոլար ավելի է ստացվել 2019-ին։ Միջինում մեքենան արժեր 5-6 հազար դոլար, դրա վրա 1000-ը գնում է մաքսային, յուրաքանչյուր վերավաճառող ունենում էր մոտ 1000-1500 դոլարի ազդեցություն։ Բացի այդ, դա գեներացնում էր որոշակի տուրիզմ։ Կար երկու կոնկրետ ոլորտ, որը սպասարկում էր նրանց։ Առաջինը վերանորոգողներն էին, մինչև այժմ նրանք պատվերներ ունեն։ Դրանից բացի ենթակառուցվածքներ, հասարակական սննդի ցանցեր, կար նաև երրորդ գործոնը, հատկապես մարզերում՝ ժամանակավոր գրանցման վաճառքը, որտեղ 50-100 դոլարով ռուսներն ու ղազախները ստանում էին ժամանակավոր գրանցում։ Հիմա ղազախները նաև դրա մասին են հարց բարձրացնում, բայց մենք հետ չենք գնալու, այսինքն՝ ոչ մեկ չի չեղարկելու արդեն եղած գործարքները»,- ասել է Վաչե Գաբրիելյանը։

Հայաստան Վաչե Գաբրիելյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Լե Պենը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարում Չինաստանից ԵՄ կախվածության մասին
Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 հազարի
4-րդ զորամիավորումում անցկացվել են բուժօգնության ցուցադրական պարապմունքներ
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ
Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները. Տիգրան Խաչատրյան
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Մեքենավարման պարապմունքներ 1-ին զորամիավորումում
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար
12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Այսօր 6 ժամում 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում
Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար,ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը
Ավելին
Ավելին