f

Անկախ

ԵՄ-ի հետ համաձայնագրի հետքերով․ Հայաստանը չի կարողանալու օգտագործել «կոնյակ» և «շամպայն» բառերը


«Կոնյակ» անվանումով խմիչք Հայաստանը կարող է արտահանել ընդամենը եւս 22 տարի․ մինչեւ այդ մասնագետների խումբը նոր անվանում պետք է մտածի հայկական կոնյակի համար։ Հետհաշվարկը սկսված է նաեւ «շամպայնի» համար։ 

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց ՀՀ–ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» (ՀԳԸՄ) համաձայնագիրը, որի իրականացման նպատակով ընդունվեց շուրջ 200 միջոցառում ներառող ճանապարհային քարտեզ:

ՀԳԸՄ համաձայնագրով Հայաստանը ստանձնել է պարտավորություն, ըստ որի՝ հայկական կոնյակ արտադրող ընկերությունները ստիպված են լինելու 25 տարի անց (2043 թվականին) հրաժարվել ոգելից խմիչքի ֆիրմային անվանումից: Հետևաբար, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պետք է մտածեն առաջիկա տարիների ընթացքում ռեբրենդինգ իրականացնելու մասին, որպեսզի չկորցնեն իրենց շուկայական մասնաբաժինը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ բրենդի ստեղծումը և առաջխաղացումը բավականին ծախսատար և ժամանակատար գործընթաց է:

Համաձայն փաստաթղթի՝ «կոնյակ» բրենդը գտնվում է ԵՄ պաշտպանության ներքո՝ որպես ֆրանսիական աշխարհագրական տեղանուն: Նույնը վերաբերում է «շամպայն» անվանմանը, որի փոխարեն նախատեսվում է օգտագործել «փրփրուն գինի» ձեւակերպումը:

Ներկայում ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծվել, որն առաջիկա ժամանակաշրջանում պետք է ստեղծի «կոնյակ» անվանմանըփոխարինող նոր բառ: Ընդ որում, այդ գործընթացն իրականացնելու համար Եվրոպական միությունը նախատեսել է ֆինանսավորում միայն ՀԳԸՄ համաձայնագրի ստորագրումից հետո առաջիկա 8 տարիների համար, այսինքն՝ այժմ հայկական կողմին մնացել է ընդամենը 5 տարի եվրոպական աջակցության շրջանակում նշված փոփոխությունն իրականացնելու համար:

Հետաքրքիր է, որ ԵՄ-ն առաջին անգամ ԽՍՀՄ-ից պահանջել է փոխել հայկական կոնյակի անվանումը դեռևս 1959 թվականին: Նշված խնդիրը լուծելու նպատակով հայկական կոնյակը արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի» և «Արարատ բրենդի Դվին» անվանումներով:

Երկրորդ անգամ նմանատիպ պահանջ Հայաստանի առջև դրվեց անկախացումից հետո, երբ հայկական կոնյակ արտադրող Երևանի կոնյակի գործարանը մտավ «Pernod Ricard» միջազգային ընկերության կազմի մեջ, ինչից հետո որոշում կայացվեց «կոնյակ» անվանումով արտադրանքի արտադրության դադարեցման մասին, և խմիչքը սկսեցին արտադրել «բրենդի» ապրանքային նշանի ներքո:

Որոշ ժամանակ անց խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. հետխորհրդային երկրներ ոգելից խմիչքն արտահանվում էր որպես «կոնյակ», իսկ եվրոպական երկրներ՝ որպես «բրենդի»:

Այնուամենայնիվ, «Pernod Ricard»-ը ֆրանսիական ընկերություն է, որը չի նախատեսել հայկական կոնյակով եվրոպական շուկայի նվաճումը, այլ հիմնականում թիրախավորել է ԵԱՏՄ շուկան: Այսինքն՝ առաջիկա տարիներին հայկական կոնյակը ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ կարտահանվի առանց անվան փոփոխության: Քանի որ հայկական կոնյակը լայն ճանաչում ունի հենց նշված շուկայում, հայրենական տնտեսվարող սուբյեկտները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն «կոնյակ» անվանումը պահպանելու համար, հակառակ դեպքում ռուսական շուկայում, որտեղ նկատվում է պահանջարկի ծավալների ավելացում, դրա հայկական այդ արտադրատեսակի տեղը կարող են զբաղեցնել շուկայի այլ խաղացողներ:

Արդեն 2032 թվականից սկսած Հայաստանին կարգելվի «կոնյակ» անվանումով արտադրանքի թողարկումը, որից հետո վերջինս կունենա անցումային ժամանակահատված մինչև 2043 թվականը՝ պահեստային մնացորդները մաքրելու համար: Եթե 2043 թվականին հայկական կողմը պատշաճ կերպով իրականացրած չլինի անվանափոխության գործընթացը, ԵՄ-ն իրավունք ունի դիմել արբիտրաժային դատարան և խզել համաձայնագիրը:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականը խիստ ճգնաժամային էր նաև ալկոհոլային խմիչքների բիզնեսի համար։ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի հունվար – դեկտեմբերին Հայաստանում արտադրվել են 160.1 մլրդ դրամի ալկոհոլային խմիչքներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.9 տոկոսով կամ 15,9 մլրդ դրամով, այդ թվում՝ կոնյակ՝ 92.6 մլրդ  դրամի (անկում՝ 20.5%), խաղողի գինի՝ 10.1 մլրդ  դրամի (անկում՝ 24.7%), խնձորի և այլ պտղահատապտղային գինիներ՝ 44.9 մլն դրամի (աճ՝ 4.2 անգամ), գարեջուր՝ 9.3 մլրդ դրամի (անկում՝ 11.2%):

ՀՀ-իցալկոհոլայինխմիչքներիարտահանումըըստերկրների

(մլնԱՄՆդոլար)

Արտահանմաներկիր

Արտահանում

2018թ.

Արտահանում

2019թ.

Ընդհանուր

229,6

293,0

ՌուսաստանիԴաշնություն

185,8

239,4

Ուկրաինա

9,8

12,3

Բելառուս

6,0

10,4

ՄիացյալՆահանգներ

5,5

6,0

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

 

կոնյակ շամպայն ԵՄ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին