f

Անկախ

Տիկնայք և պարոնայք իմքայլականներ, вашу пластинку заело...


«Մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ինչ փողերով, ինչ ուժերով, այդ կառուցած առանձնատունը վաճառում է բանակի վրա: Մեր բանակն իր կարիքների համար գնում է առանձնատուն և նվիրում այդ նույն գեներալին, որ կառուցել է առանձնատունը: Եթե ժամանակը գա՝ գրելու կոռուպցիայի մասին գիրք, սա լինելու է առաջին էջերում»: Այսօր խրոխտ և վստահ ձայնով ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը:

Ապա հավելեց. «Նախկինների օրոք կարող է բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգության ծառայության պետի տուն մտներ ԱԱԾ-ն ու հայտնաբերեր 6 մլն դոլար: Իսկ 6 մլն դոլարը 6 հատ տանկ է»,-ասաց պատգամավորը:

Ինչ խոսք, պարոն Եղոյանը գուցե և ճիշտ է: Բայց հարց է առաջանում: Արդեն 3 տարի է, դուք՝ պարոն իմքայլական, իշխանության ղեկին եք: Եվ Ձեր օրոք, անկասկած, «չկա կոռուպցիա», «դատախազությունը, ԱԱԾ-ն և ոստիկանությունը աշխատում են միանգամայն թափանցիկ և օրենքի շրջանակներում», դատարաններն էլ «անկախ» են: Գուցե Ձեր ակնկալածի չափ անկախ չեն և հիմա Դուք համառորեն աշխատում եք այդ ուղղությամբ (ԲԴԽ նախագահ Վարդազարյանի շուրջ ծավալված պատմությունը վառ օրինակ): Իսկ հիմա հարց, ինչու ունենալով բոլոր լծակները, Դուք, պարոն Եղոյան, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, հանցագործության մասին հաղորդում չեք ներկայացրել: Վստահաբար քննությունը կլիներ առավելագույնս թափանցիկ, և այդ «վայ գեներալը», և բոլոր մյուս «վայ թալանչիները» ճաղերի հետևում կլինեին: Եվ ուրեմն, ինչում է խնդիրը, որ այդ «վայ գեներալը» քայքայել է մեր բանակը և մինչ օրս ազատ ապրում է:

Հարցը հռետորական է: Պատասխանի ակնկալիք չկա: Պատասխանը Ձեր իշխանության երեք տարվա «բռնել-թողել» ձախողված օպերացիաներն են: Դուք առանց որևէ հիմնավորման, առանց որևէ փաստական հիմքի օդ եք կրակում նախկինների մասին ինչ-որ ինֆորմացիա, ակնկալիքով, որ այն մեծ արձագանք կստանա: Շտապենք Ձեզ հիասթափեցնել, вашу пластинку заело. Բոլորն արդեն հոգնել են Ձեր դեղին մամուլի ոճով արված հայտարարություններից: Դրանք գուցե ընկալվում էին, երբ Ձեր առաջնորդը ընդդիմադիր էր, և ըստ էության հղում կարող էր անել, թե իբր լծակ չունի մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար, բայց հիմա նման մերկապարանոց հայտարարություններ անելը լուրջ չէ: 

Հ.Գ. Ձեզ չէր խանգարի մի փոքր ծանոթանալ Հայասատանի Հանրապետության օրենսդրությանը: Ամենօրյա ռեժիմով Դուք և Ձեր թիմակիցները ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կարող եք կատարել: Օրինակ, Հոդված 333 - Սուտ մատնություն, բավականին խիստ պատիժ  է սահմանված՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Զգույշ եղեք, պարոնայք և տիկնայք, չէ որ հաջորդ իշխանությունը, երբ էլ այն գա, Ձեր պես անգիտակ և  պրիմիտիվ չի լինելու:

Կարծիք ՀՀ ԱԺ պատգամավոր

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին