f

Անկախ

Զանգեզուրի մասին Ալիևի վերջին սպառնալիքներով փորձ է արվում մեր ուշադրությունը շեղել Արցախից. Վարդան Ոսկանյան


Իրանի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի որևէ տարածք չպետք է ունենա միջանցքի կարգավիճակ: Այս մասին այսօր Անկախին տված հարցազրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

«Ընդհանուր առմամբ եթե մենք փորձենք գնահատել Իրանի դիրքորոշումը՝ կապված Բաքվի բռնապետի կողմից պարբերաբար հնչեցվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա ակնհայտ է, որ Իրանի դիրքորոշումը բացասական է: Այսինքն, իրանցիները, նույնիսկ շատ դեպքերում բացահայտ հայտարարում են, որ իրենք դեմ են նման միջանցքի ստեղծմանը: Մասնավորապես այդ մասին հայտարարություն եղել է Իրանի ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով. Հոգևոր առաջնորդը դեռևս պատերազմի օրերին հայտարարեց, որ պետք է հարգվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները, և դա այն ժամանակահատվածն էր, երբ ադրբեջանական բաշիբոզուկները մոտեցել էին Մեղրիի հատվածում Հայաստանի սահմաններին, և երկրորդ Իրանի արտգործնախարարի հայտարարությունն էր Երևանում, որտեղ շեշտվում էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է: Ընդ որում, դա ուղղված էր թե Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, թե՝ Հայաստանի ներսին, հաշվի առնելով այն համգամանքը, որ մեր երկրի ներսում կան այնպիսի շրջանակներ, որոնք, կարծես թե ամենևին դեմ չեն թուրք-ադրբեջանական դաշինքի հետ այսպես կոչված «քիրվայական» հարաբերություններ հաստատելուն: Հետևաբար այս համատեքստում Իրանի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի որևէ տարածք չպետք է ունենա միջանցքի կարգավիճակ և Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպետք է ենթարկվի որևէ կասկածի թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից:

Ինչ վերաբերում է Բաքվի բռնապետի դիրքորոշումներին, ապա ակնհայտ է, որ այդ պարբերաբար կրկնվող հայտարարությունները, որոնցում հատուկ շեշտադրում է կատարվում Սյունքին, նաև խոսք է գնում Գեղարքունիքի և Երևանի մասին, դրանք ունեն քարոզչական բնույթ: Վաղուց կան նման հայտարարությունները, բայց կոնկրետ այս ժամանակահատվածում կարծես թե փորձ է կատարվում մեր ուշադրությունը շեղել Արցախից: Գիտեք, հայտարարություն է հնչում, թե իբր «Արցախյան հարցը լուծվել է վերջնական», ինչն իրականության հետ որևէ աղերս չունի, փորձ է կատարվում ուշադրությունը շեղել Սյունիքի ուղղությամբ:

Բայց պետք է նկատի ոնենալ, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը Սյունիքի նկատմամբ ունի շատ հստակ հավակնություններ, որոնք ձևավորվել են ոչ այսօր: Դրանք վերադառնում են մոտ հարյուրամյա վաղեմության, երբ թուրքական անմիջական մասնակցությամբ նախ ստեղծվեց «Ադրբեջան» հորջորջվող ծրագիրը, այդ արհեստածին պետական կազմավորումը, ապա ստեղծվեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, կրկին թուրքական անմիջական միջամտության և ազդեցության արդյունքում, այնուհետև Թուրքիան Իրանի հետ իրականացրեց տարածքների փոխանակման ծրագիր, որի արդյունքում Իրանին փոխանցեց ավելի մեծ տարածք՝ ստանալով այդ 7-11 կմ-անոց սահմանային հատվածը Նախիջևանի հետ, և նաև նույն համատեքստում էր Սյունիքի նկատմամբ հավակնությունները դեռևս 20-րդ դարասկզբին, որոնք ի դերև ելան Նժդեհի գործունեության հետևանքով:

Այնուհետև՝ 90-ականներին, այդ ծրագիրը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միացման պատրանքը, ընդհանրապես, կարելի է ասել հօդս ցնդեց, քանի որ մենք ազատագրեցինք Արցախի հարավային հատվածը: Բայց վերջին պատերազմից հետո, բնականաբար, այդ պատրանքները կրկին ակտիվացել են և հայտարարությունները միտված են եթե ոչ կոշտ ուժի միջոցով, այլ առնվազն փափուկ ուժի միջոցով տիրանալու Սյունիքին: Իսկ փափուկ ուժի գործիքակազմը, հատկապես Թուրքիայի դեպքում, բավական բազմազան է: Մենք դրա օրինակները գիտենք, հենց թեկուզ Հարավային Կովկասում՝ լավագույն օրինակը Աջարիան է, որտեղ Թուրքիան, բացառապես փափուկ ուժի գործիքակազմով կարողացավ տիրանալ Վրաստանի այդ երկրամասին և նաև որոշակիորեն տիրանալ Վրաստանի մայրաքաղաքին՝ Թբիլիսիին, հաշվի առնելով ինչպիսի ներգրավվածություն ունեն այնտեղ»:

Մեր այն հարցին, արդյոք Վրաստանում նկատվող որոշակի ակտիվությունը կարող է փոխել ստեղծված իրավիճակը և դադարեցնել թուրքական էքսպանսիան, Ոսկանյանը պատասխանեց.

«Գիտեք, տեղի են ունեցել բողոքի գործողություններ թուրքական հերթական ինտերվենցիայի հետ կապված (խմբ.՝ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցում), բացի այդ Վրաստանում կան ազգայնական շրջանակներ, որոնք, մեղմ ասած, խանդավառ չեն թուրք-ադրբեջանական դաշինքի ներկայությունից այս պետության տարածքում, և այն կախվածությունից, որը Վրաստանը, ցավոք սրտի, ունի այս դաշինքից:

Հետևաբար կարծում եմ լավ հնարավորություններ կան վրացական կողմի հետ աշխատելու նաև այս ուղղությամբ, և ընդհանրապես, եթե մենք կարողանանք ստեղծել այդ համատեքստում հայ-վրացական համագործակցություն, իսկ դրա շանսերը կան, ապա կարծում եմ համատեղ ջանքերով ավելի հեշտ կլինի արձագանքել թուրք-ադրբեջանական նկրտումներին: Հետևաբար այս համատեքստում կարելի է հետաքրքիր համագործակցություն ձևավորել:

Մյուս կողմից, նույն այդ թուրք-ադրբեջանական նկրտումներին արձագանքելու և համարժեք, կամ շատ դեպքերում նույնիսկ ասիմետրիկ պատասխան տալու համատեքստում կարող է ձևավորվել Հայաստան-Իրան երկկողմ գործակցություն, դրա բոլոր շանսերը նույնպես կան, դա կարող է ընդլայնվել և դառնալ եռակողմ՝ Ռուսաստան- Հայաստան- Իրան: Այս ուղղությամբ աշխատանքներ տանելու  բավական լայն դաշտ կա: Բայց կա մի կարևոր պայման: Այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը որևէ պարագայում չի կարող իրականացնել որևէ ծրագիր: Դա ոչ թե կապված է մեր բնակչության համակրանքի կամ հակակրանքի հետ առ այս վարչախումբը, այլ փորձի հետ, որի ականատեսն ենք մենք վերջին երեք տարիների ընթացքում: Այդ փորձը դառն է, ձախողված և աղետալի: Հետևաբար այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի նոր կառավարիչները կարողանան աշխատել նշված բոլոր ուղղություններով: Եվ սրանք ուղղություններից միայն մի քանիսն են: Մենք հսկայական աշխատանք ունենք անելու»:

Անդրադառնալով այն հարցին, արդյոք մենք ունենք բավարար ժամանակ այդքան մեծածավալ աշխատանքներ անելու, հաշվի առնելով երկրի գլխին կախված վտանգը, Ոսկանյանն ասաց.

«Որքան շուտ մենք սկսենք այդ աշխատանքներն իրականացնել, այնքան շուտ կկարողանանք ակնկալել հաջողություն: Ինչու եմ կարևորում ժամանակը խնայելու հանգամանքը: Որովհետև մեր տարածաշրջանում բուռն զարգացումներ են ընթանում, որոնց նվազագույն շեմը, ըստ էության, սահմանված է 5 տարին՝ ռուս խաղաղապահների ներկայության առաջին ժամկետի ավարտը: 5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է կարողանա ոչ միայն վերականգնվել այս ծանր աղետից հետո, այլ նաև այնքան հզորանալ, որպեսզի պատրաստ լինի իր շահերը պաշտպանելու՝ անհրաժեշտության դեպքում նաև կոշտ ուժի կիրառության միջոցով: Հայաստանում որևէ մեկը չկա, և անմտություն կլինի ընդհանրապես պատերազմի հրձիգ լինել: Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմը կարող է տեղի ունենալ՝ անկախ մեր կամքից, անկախ նրանից, թե ինչքան խաղաղասեր են այսօր իրենց իշխանություն հորջորջողները, որոնք ըստ էության ոչ թե խաղաղասեր են, այլ իրականացնում են թշնամական օրակարգեր Հայաստանի դեպքում: Բայց պատերազմը կարող է լինել անխուսափելի և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Լինի դա դրական, թե բացասական զարգացումների սցենար: Եվ այս համատեքստում ժամանակը, բնականաբար, չափազանց կարևոր է»

 

Վարդան Ոսկանյան հարցազրույց Իրան Սյունիքի մարզ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին