Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը իտալական թիմի փետրվար ամսվա լավագույնի հավակնորդների ցուցակում է:
Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» դարպասը Մխիթարյանի ուղարկած գնդակը 4 հավակնորդից մեկն է: Հայ կիսապաշտպանի հետ լավագույն գոլի հավակնորդներ են նաև թուրք Չենգիզ Ունդերի, իսպանացի Կառլես Պերեսի և Նիդերլանդներից Ջաստին Կլյույվերտի գոլերը:
Մխիթարյանը «Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում խփել է 6 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: