f

Անկախ

Կադաստրը նորմալ վարչարարություն անելով բազմաթիվ դեպքերում բացահայտում էր պետական ու տեղական բազմաթիվ մարմինների “մոտավորապես” աշխատանքը


Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Դրանով 2021 թվականի հունվարի 1-ից շինարարական աշխատանքների ավարտին, երբ կադաստրի համակարգում գույքը գրանցվում է, չի պահանջվելու ճարտարապետաշինարարական նախագիծը։

Առաջին հայացքից լավ այս օրինագիծն ունի լուրջ ռիսկեր, քանի որ կադաստրը միակ օղակն է, որտեղ պետությունը թվայնացված հավաքագրում է բոլոր շենքերի նախագծերը, որոնք ունեն բազմաթիվ կիրառումներ՝ իրավապահ համակարգի անակնկալ ներխուժման կամ արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց կյանքեր փրկելու համար, էլ չեմ ասում նույն շենքերի ապագա շահագործման դեպքում դրանց անհրաժեշտությունը։ Կարող եք ձևի համար մոտ երեք տարվա վաղեմության շենքի նախագիծ ուզել որևէ ՏԻՄ-ից ու նույնն ուզել կադաստրից, որպեսզի համոզվեք, թե որտեղ ինչպես է պահվում, կամ առհասարակ պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ։

Լուսավոր Հայաստանի իմ գործընկեր Andreasyan Edvard -ի այս առաջարկը Կադաստրի կոմիտեն պաշտոնապես չողջունեց նշածս պատճառով, որը կառավարության նիստին հնչեցվեց կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից, քանի որ ես այդ ժամանակ գործուղման էի։ Մենք առաջարկում էինք դրան անդրադառնալ Ինտեգրված կադաստրի գործարկումից հետո միայն։ Սակայն, ցավոք, առանց խորամուխ լինելու, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից վարչապետին սխալ տեղեկություն փոխանցելու պատճառով, թե՝ մենք այլ մարմնից դրանք ստանում ենք, կառավարությունը հաշվի չառավ պետական լիազոր մարմնի կարծիքը և տվեց դրական դիրքորոշում։ Կառավարությունը հույս ունի, որ մինչ այս տարվա վերջ կգործարկվի 2012-ից բոլորին ներկայացված իբր “գործարկված” e-permits համակարգը, որը հենց այս նույն կառավարությունը պետք է գործարկեր 2019 թվականի դեկտեմբերին, ինչը, բնականաբար, չի արվել։

Ես գրեթե կասկած չունեմ, որ այն այս տարի ևս չի գործակվի, քանի որ կատարողը Քաղաքաշինության կոմիտեն է։ Այնպես որ, հոկտեմբերին կա´մ պետք է այս օրենքում էլի փոփոխություն արվի, կա´մ մենք մյուս տարվանից կկորցնենք մի շատ կարևոր, ռազմավարական նշանակություն տվյալների շտեմարան, ու առանց այն էլ կիսատ պռատ հավաքագրվող տվյալներն էլ ավելի կիսատ կդառնան միայն այն պատճառով, որ ոմանք իրենց կարճ խելքով կարծում են, թե “կադաստրը գրանցող” մարմին չի կամ չունի “տեսչական գործառույթ”։ Ուղղակի կադաստրը նորմալ վարչարարություն անելով բազմաթիվ դեպքերում բացահայտում էր պետական ու տեղական բազմաթիվ մարմինների “մոտավորապես” աշխատանքը։

Ի դեպ, այդ մարմնի կարծիքը նման կոպիտ ձևով հաշվի չառնելը դրա ղեկավարի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը հանրայնացնելու վերջին կաթիլներից մեկն էր։

Բոլոր հղումները կդնեմ մեկնաբանություններում։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Կադաստր ՀՀ Կառավարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին