f

Անկախ

Ականապատ տարածքների քարտեզի փոխանակումը 15 ռազմագերիների հետ Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է. Դավիթ Շահնազարյան


ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն այսօր «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու օր առաջ տեղի ունեցած գործարքին, ըստ որի Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են փոխանցել Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզները՝ փոխարենը վերադարձնելով 15 հայ ռազմագերիների:

Շահնազարյանն այս գործարքը որակեց իբրև Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր:

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, և Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ: Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատերազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք: Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է»:

Շահնազարյանի խոսքով՝ միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը: «Իսկ թե դա ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի համար, այս լսարանը շատ լավ պատկերացնում է»,-նկատեց նա:

Շահանզարյանը նշում է՝ այն, ինչ Ադրբեջանը պետք է աներ 2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն (գերիների վերադարձը), հիմա, փաստորեն, դարձրել է գործարք:

«Ռազմագերիների վերադարձն արդեն գործարք է, ընդ որում՝ ոչ համարժեք։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ ռազմագերիների ազատման հարցում Բաքվի վրա միջազգային ճնշումների տեմպերը չեն նվազի: Գիտեք, որ Եվրախորհրդարանն է բավականին օբյեկտիվ հայտարարություն և բանաձև ընդունել, որոշ եվրոպական երկրներ, և ես ուզում եմ նշել, որ այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի ընդդիմության ակտիվ գործունեության արդյունքում և ոչ թե Հայաստանի իշխանությունների»,-ասաց Շահնազարյանը։

Ստեղծված իրավիճակի հաջորդ կարևոր շեշտադրումն, ըստ Շահնազարյանի, այն է, որ ԱՄՆ-ն այստեղ հանդես է գալիս ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, այլ շատ ավելի լայն լիազորություններով: «Երեկ Վրաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցություններն ընթացել են 2-3 ամիս: Այս իրավիճակը ոչ միայն հարված է՝ ուղղված Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը, այլև բացահայտում է (ես չեմ ուզում ասել՝ փոխում է) աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրությունները Հայաստանում ու Արցախում»:

Իրավիճակի մյուս ուշագրավ կողմը, ըստ Շահնազարյանի, այն է, որ  այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման նախաշեմին: «Բնական է, որ Միացյալ Նահանգներն այս հանդիպումից առաջ ստանում է որոշակի դիվիդենտներ»,-նկատեց նա:

Շահնազարյանը կարծում է, որ Մոսկվան բավականաչափ լրջորեն պետք է վերաբերվի այս գործարքին:

«Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքականությունը, ըստ որի նախ պետք է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտության,  որից հետո նոր անցնել հակամարտության կարգավորմանը, Արցախի կարգավիճակին և այլն, ակնհայտ է, որ չի աշխատելու, որովհետև մենք ամեն օր լսում ենք Ադրբեջանի ղեկավարության հերթական խիստ հակահայկական ելույթները: Ես գտնում եմ, որ այդ բանաձևը՝ հաշտեցում, հետո կարգավորում, բավարար արդյունավետ չէ»,-ասաց Շահնազարյանը՝ հավելելով, որ այսօրվա ղեկավարությամբ Ադրբեջանի հանրապետությունը նացիստական պետություն է:

Շահնազարյանը նշեց, որ կան փաստեր, որ ադրբեջանական զորքերում այսօր ներգրավված են թուրք զինծառայողներ: Նա հավելեց, որ հարյուրավոր ջիհադիստներ, ստանալով Ադրբեջանի քաղաքացիություն, այժմ ծառայում են Ադրբեջանի սահմանապահ զորքերում և հենց այն զորամիավորումներում, որոնք տեղակայված են Արաքսի ձախ ափին, այսինքն Իրանի հետ սահմանին:

Ամփոփելով խոսքը՝ Շահնազարյանն ընդգծեց, որ առաջիկայում առավել մանրամասն մամուլում հանդես կգա և կպարզաբանի, թե երկու օր առաջ տեղի ունեցած գործարքը (գերիների փոխանակումը Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց) ինչ է նշանակում և ինչ վտանգներ է պարունակում:

Տեսանյութ՝

Դավիթ Շահնազարյան Լազարյան ակումբ ականապատ տարածքների քարտեզ հայ ռազմագերիներ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին