f

Անկախ

Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար. Eurasianet


Eurasianet կայքի ադրբեջանցի հեղինակ Էլդար Մամեդովը հետաքրքիր անդրադարձ է կատարել Հայաստանում սպասվող ընտրություններին` հրապարակելով «Հեռանկարներ. Արդյոք Բաքուն սատարում է Փաշինյանինհայաստանյան ընտրություններում» վերտառությամբ հոդվածը:
Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ:

«Հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները գնալով մոտենում են` հարևան Ադրբեջանում հատկապես ուշադիր հետևում են դրանց ընթացքին:
Քվեարկության վերջնարդյունքը կորոշի Երևանի և Բաքվի միջև հակամարտության անմիջական ապագան, որը հեռու է վերջնական ավարտից անգամ անցյալ տարվա մարտերից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց շատ տարածքներ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, երկու երկրների սահմանների սահմանազատումը և տրանսպորտային կապերի վերականգնումը, ինչպես նշված է նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունում:

 Բաքվի համար կարևոր է ոչ միայն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը, բայցև դրան նախորդող գործընթացը: Հայ հասարակությունը չափազանց բևեռացված է. գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավոր մրցակից, երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխանակվում են սպառնալիքներով, վիրավորանքներով, պոպուլիստական և իռենտենտիստական հռետորաբանություն են գործի դնում: Թվում է` առճակատման` փողոցներ թափվելու իրական ռիսկ կա: Հայ հասարակության բևեռացումը երկու տարբերակով շահեկան է Ադրբեջանի համար:
Նախ` պետական ինստիտուտների էրոզիան, որն արտահայտվել է արտգործնախարարությունում զանգվածային հրաժարականներով: Սա նշանակում է, որ չկա կարողություն՝  էներգիա և քաղաքական կապիտալ տրամադրելու Ղարաբաղի ճակատագրին, կամ նույնիսկ պատշաճ պաշտպանելու Հայաստանը՝ իր իսկ տարածքում ադրբեջանական ոտնձգություններից:
Երկրորդ` Բաքուն Հայաստանը կարող է սահմանել որպես ձախողվող պետություն` այն զուգադրելով իր թվացյալ գործող ինստիտուտների հետ: Այս օրակարգը ենթադրում է, որ Բաքվի բռնապետական կայունությունը ավելի նախընտրելի է, քան այն քաոսն ու պարտությունը, որը ժողովրդավարությունը բերեց Հայաստանին: Դա նաև արդարացնում է  Ադրբեջանի ռեժիմի հոռետեսությունը «արևմտյան արժեքների» և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի վերաբերյալ:

 Թեև Հայաստանը 2018 թվականից հետո, հետևելով արևմտյան մոդելներին, որոշ քայլեր է կատարել ազատականացման ուղղությամբ և համագործակցության պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ, այնուհանդերձ, նեղության պահին ԵՄ-ն չշտապեց պաշտպանության: Հակամարտության համատեքստում ԵՄ-ի այս երկկողմ մոտեցումը արթնանալու կոշտ ազդակ էր հայ հասարակության արևմտամետ հատվածի համար:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հասկացավ, որ դիվանագիտական և ռազմական հաջողության բանալին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին` Հայաստանի ֆորմալ դաշնակցին մշակելու մեջ է: Երկու ռուսախոս հետխորհրդային ավտոկրատները` Պուտինն ու Ալիևը «հասկանում» են իրար. ի հակադրություն սրան, Փաշինյանը` որպես հեղափոխությամբ իշխանության եկած պոպուլիստ, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավարի պես ռուսամետ լինելով հանդերձ, իրականում երբեք այդ ակումբի անդամ չի եղել:
Ներհայաստանյան անկայունությունը նաև օգնում է բարձրացնել Ալիևի ներքին լեգիտիմությունը: Հայաստանում ներկայիս պայմանները հաճախ համեմատվում են 1990-ականների սկզբին վերջին ժողովրդավարական ընտրությամբ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կարճատև իշխանության օրոք Ադրբեջանում տիրող պայմանների հետ, ինչը շատերի կողմից հիշվում է որպես տրավմատիկ ժամանակաշրջան` որպես ազգային կազմաքանդման ժամանակաշրջան: Ազգային անվտանգության հարցում վարած քաղաքականության սոսկալի հետևանքների տեսանկյունից Փաշինյանին հավասարեցնելով Էլչիբեյի հետ՝ ռեժիմն ապաօրինականացնում է ընդդիմությանը (մինչ այժմ էլչիբեյի կողմնակիցներին) ՝ որպես ապազգային ուժ:

Այնուամենայնիվ, Հայաստանի հոգսերից քաղաքական և հոգեբանական բավարարվածությունը Բաքվին կարող է հեռուն տանել: Ադրբեջանի համար ամենակարևորը եռակողմ հայտարարության իրագործումը:
Մասնավորապես, Ադրբեջանը հետաքրքրված է  Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էքսկալ ցամաքյաին միջանցք ստանալու հարցում: Սա նախագիծ է, որում վերջին պատերազմում Ադրբեջանի գլխավոր հովանավոր Թուրքիան առանձնահատուկ բաժին ունի, քանի որ այն ուղիղ ցամաքային հասանելիություն կստանա դեպի Կենտրոնական Ասիայի արևելքում գտնվող թյուրքական պետություններ: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ավելի հետևողական նախագիծ է, քան նույնիսկ ամբողջական Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքինիշխանության «վերականգնումը» (չակերտները-Խմբ.): Դա կբարձրացնի Բաքու-Անկարա տանդեմի ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես Իրանի հետ կապված, և ճանապարհ կբացի Թուրքիայի արևելյան էքսպանսիայի համար։ Այս ռազմավարության մեջ Բաքուն իրեն տեսնում է որպես անփոխարինելի: Սակայն այս ռազմավարությունը զարգացնելու համար, այնուամենայնիվ, Բաքվին Հայաստանում  պետք է այնպիսի կառավարություն, որը կկարողանա կյանքի կոչել եռակողմ հայտարարությունը, մասնավորապես Նախիջևանի տրանսպորտային ուղու ստեղծումը: Այս գաղափարը  Հայաստանում խորապես ընդունելի չէ, քանի որ դա դիտարկվում է սպառնալիք երկրի ինքնիշխանությանը: Բաքվի հաճախակի պատմական հայցերը Զանգեզուրի կամ Սյունիքի նկատմամբ (հայկական տարածք, որի միջոցով ենթադրվում է հաստատել այդ ճանապարհը), անկասկած, չեն ծառայել վստահության կառուցմանը: Հայկական պետականության փլուզումը, այնուհանդերձ, այդ համաձայնությունն անիրագործելի կդարձնի:
Դա Ադրբեջանին անորոշ վիճակում կդնի: Նա ստիպված կլինի միջանցքի ապահովումն անել միակողմանիորեն, ուժի միջոցով: Սակայն, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, սա կնշանակի հարձակում Հայաստանի վրա, որը պաշտպանված է ՌԴ-ի կողմից անվտանգության երաշխիքներով: Մոսկվան, որը մինչ այժմ բավականին հաշտ է Բաքվի հետ, այս քայլը կդիտարկի որպես իր վստահելիության փորձարկում: 
Մյուս հնարավոր այլընտրանքը` ԼՂ-ի նկատմամբ ճնշման ավելացումը, ևս ռիսկային է Բաքվի համար, քանի որ դա կարող է դիտվել որպես սպառնալիք այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների համար: Ալիևը նշանակալի ներդրում ունի Պուտինի հետ հարաբերություններում և ուստի դժվար թե խոշոր էսկալացիայի ռիսկի դիմի: Բացի այդ, տարածաշրջանում բոլորը հիշում են 2008-ին Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների վրա հարձակվելու վրացական նախադեպը:
Քոչարյանի հաղթանակը նույնպես կարող է վտանգել Ադրբեջանի ծրագրերը և անորոշության հետագա տարր մտցնել: Գործելով որպես «հակափաշինյան»` նա բացահայտորեն քննադատում է եռակողմ հայտարարությունը և ցամաքային միջանցքի տրամադրումը` դա որակելով անընդունելի: Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինվորներին վտարելու համար ուժի կիրառման հարցում նա Փաշինյանից  պակաս երկմտող կլինի: Նաև, ի տարբերություն Փաշինյանի, Քոչարյանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ` հայտարարելով, որ իր քաղաքականությունը  կլինի միանշանակ ռուսամետ: Մնում է միայն տեսնել արդյոք Մոսկվան այս շրջադարձերին կպատասխանի` թեքվելով դեպի Հայաստանը: Հաշվի առնելով այլընտրանքները՝ տևական անկայունություն կամ Քոչարյանի վերականգնում, առաջիկա ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, հավանաբար, Բաքվի լավագույն տարբերակն է՝ իր նպատակներին հասնելու համար: Վերականգնված ներքին լեգիտիմությամբ, բայց արտաքինից թույլ և կախված, նա կարող է լինել միակը, ով ի վիճակի է իրականացնել իր կողմից ստորագրված համաձայնագիրը:

խորհրդարանական ընտրություններ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան Ադրբեջան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին