f

Անկախ

Ամուլսարի գործով Նազելի Վարդանյանը ներկայացրել է ոչ ճիշտ հայցատեսակ. «Լիդիան Արմենիա»


«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սայադ Բադալյանի պարզաբանում է ներկայացրել օրերս Ամուլսարի գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:

«Սույն թվականի հուլիսի 9-ին Ecolur տեղեկատվական ՀԿ-ն տեղեկություն էր տարածել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների վերաքննիչ բողոքն Ամուլսարի գործով: Տեղեկությունը տարածվել էր այն լույսի ներքո, թե իբր դատարանը հիմնավոր է համարել հայցվորների ներկայացրած պահանջը Ամուլսարի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Մինչդեռ, իրականությունն այլ է։

Նախևառաջ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ դիրքորոշում հայցվորների փաստարկների վերաբերյալ չի հայտնել, մինչդեռ վերոնշյալ աղբյուրի ձևակերպումներից ընթերցողի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել։ Դատարանը գործը նոր քննության է ուղարկել բացառապես դատավարական հիմնավորումներով։ Մասնավորապես, ըստ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի եզրահանգման, հայցվորների ներկայացուցչի` Նազելի Վարդանյանի կողմից ներկայացվել է ոչ ճիշտ հայցատեսակ։

Արձանագրելով այս փաստը՝ դատարանն այլ ելք չի ունեցել, քան գործը նոր քննության համար առաջին ատյանի դատարան ուղարկելը, որպեսզի վերջինս առաջարկի հայցվորներին ներկայացնելու պատշաճ հայցատեսակ։

Նման պայմաններում անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով Նազելի Վարդանյանի կողմից վերոնշյալը որպես «հաղթանակ» ներկայացնելը։ Կարծում ենք, որ նրա արձագանքն այդ դատական ակտին պետք է ճիշտ հակառակը լիներ, քանի որ դրանով արձանագրված է իր իսկ կողմից ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման փաստը։

Կրկին ընդգծենք, որ քննարկվող դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ բովանդակային դիրքորոշում չի հայտնել ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու՝ հայցվորների վկայակոչած փաստարկների վերաբերյալ, քանի որ ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման պայմաններում դատարանը նման դատավարական հնարավորություն առհասարակ չուներ»։

Ամուլսար ՇՄԱԳ Լիդիան Արմենիա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին