f

Անկախ

Ինչո՞ւ էր հայտնվել Արծրունը. Yerevan.today


Երեկվանից, Գեղարքունիքի մարզում Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել․ թեեւ կրակոցների ինտենսիվությունը նախօրեի համեմատ նվազել է, երեկվա դրությամբ արդեն ունեինք 3 զոհ, 4 վիրավոր, անհետ կորած, ապա՝ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող։ Սակայն այդ ամենի կողքին վաղ առավոտյան, մեկ այլ դրվագ, կարծես առավել հետաքրքրեց հանրությանը, քան սահմանին կատարվողը։

Վաղ առավոտից, ակտիվացել էր Արծրուն Հովհաննիսյանը, այն նույն Արծրունը, որը Նիկոլի հետ կիսում է պարտության խորհրդանիշ լինելը։  Այս մասին գրում է Yerevan.today-ը։

Վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, ֆեյսբուքյան գրառում արեց, ու ինչպես նախկինում, երբ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր, «ավետեց», որ Ադրբեջանը մարտական հարձակում է գործել հյուսիս-արեւելյան սահմանին, եւ որ նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Հետո ավելացրեց, թե՝ «տվյալները ճշտվում են»։

Փաստացի, առավոտ լուսո հայ ազգը տագնապի մեջ ընկնելով թշնամու սանձազերծած հարձակման լուրով, ցնցվեց որ ունենք կորուստներ, բայց նաեւ զայրույթի մեծ ալիք բարձրացավ, որ չգիտես ինչու՝ այդ ամենի մասին հաղորդում է այն նույն պարտության սիմվոլ Արծրունը։ Բնականաբար, սկսվեց ենթագիտակցական դեժավյու, բայց որ ամենից կարեւորն էր՝ զայրույթ։

Համացանցը լցվեց հայհոյանքներով, անեծքներով դեպի Արծրունը։ Տագնապը սահմանից եկող նորություններին սպասելով՝ մեծանում էր, իսկ այդ ընթացքում Արծրունը ոչ միայն չէր լռում, բարձրացած զայրույթից դեպի իր հայտնվելը, այլ գնացել էր այդ նույն սահման/ինչպես ինքն էր ներկայացնում/ եւ լայվեր էր մտնում եւ դեմքի նույն արտահայտությամբ մեկնաբանում էր տեղի ունեցողը։

Ստացվեց՝ մի կողմից սահմանային լարվածությունը, զոհեր, վիրավորներ, անուններ եւ այլն, իսկ մյուս կողմից՝ Արծրուն, որպես գեներացված բացասական էմոցիաները իր վրա վերցնող։

Հիմա հարց է առաջանում․ նրա հայտնվելը, մեկնելը մարտական գործողությունների վայր, այնտեղից «լայվ անել»-ը, տեղեկություններ հաղորդելը, երբեմն՝ հոխորտալով,  հայրենասիրության բարի կամքի դրսեւորո՞ւմ է, թե ունի այլ նպատակ։ Պատճառը դառնում է պարզ, երբ այդ ամենը դիտարկում ենք քարոզչական տեխնոլոգիայի տեսանկյունից։ Օրվա վերջում, ակնհայտ էր, որ այդ ամբողջ օրվա դեպքերի ֆոնին մոռացվեց երկրի առաջին դեմքի գործոնը։ Իսկ նա՝ Նիկոլը, տարօրինակորեն, երեկ ամբողջ օրը չերեւաց։

Բացի հասարակական եւ քաղաքական դեմքերից, սովորական ժողովուրդն այդպես էլ չհիշեց, որ սահմանային հերթական միջադեպի, թշնամու առաջխաղացման փորձերի, զոհերի, վիրավորների համար թիվ մեկ պատասխանատուն կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած, բայց եւ ընդամենը մեկ ամիս առաջ վերընտրված Նիկոլ Փաշինյանն է։ Հանրության գերակշիռ մասը իր վրդովմունքն ու զայրույթը, թափեց Արծրունի վրա, իսկ Նիկոլին այդ առաջին ժամերին ընդհանրապես չհիշեցին։ Երբ որ պարզ էր, որ հանրությունը, ասել է, թե ադեկվատ եւ բացասաբար արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանի ինքնագործունեությանը, երկոյան նա հայտնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությա եթերում, որը, ըստ տեղեկությունների, անցել է իշխանությունների վերահսկողության ներքո։

Ահա, այսպես։ Հանրության ողջ տրամադրությունը, ուշադրությունը, քննադատությունն իր վրա սեւեռած Արծրուն Հովհաննիսյանը, փաստորեն, օգտագործվեց հերթական մանիպուլյատիվ տեխնոլոգիայի մեջ՝ այդ կերպ հերթական անգամ փրկելով Փաշինյանին հանրային պարսավանքի ալիքից։ Իր անձն առաջին պլան բերած Արծրուն Հովհաննիսյանին, փաստորեն, հաջողվեց կրկին շեղել հանրության ուշադրությունը, ստեղծել մի միջավայր, որի հերոսն ինքն է եւ ոչ Նիկոլը՝ դրանով իսկ հեռու պահել Փաշինյանին ժողովրդի մեղադրանքներից, բացասական որակումներից եւ մի գուցե անկառավարելի գործողություններից։

Մի բան հստակ է, որ ժողովրդին ստելու, մանիպուլյացիայի ենթարկելու «արծրուն» տեխնոլոգիան մշտապես կիրառվել եւ կիրառվելու է տարբեր իրավիճակներում, թելադրելով նիկոլական խաղի կաննոները։ Իսկ սովորական քաղաքացիներս կարող ենք այլեւս վստահ լինել, որ երբ Արծրունը, մի օր մի տեղ հայտնվում է, ուրեմն մեկ այլ տեղ ինչ-որ մի կարեւոր բան է կատարվում, եւ ուշադրություններս պետք է այլ տեղ պահենք։

Արծրուն Հովհաննիսյան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին