f

Անկախ

Կարեն Բարսեղյան. «Հիմա մեզ ավելի շատ հաղթանակներ են պետք, բոլորով մեծ գործ ունենք անելու»


Վերջերս Ուկրաինայում կայացած «Ազովի ուժային գավաթ» մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց երիտասարդ և հեռանկարային մարզիկ, Հայաստանի հնգակի, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Կարեն Բարսեղյանը՝ նվաճելով 2 ոսկե մեդալ: Ստուգատեսին մասնակցում էին 5 երկրի 250-ից ավելի մարզիկներ։
Հայ մարզիկը հանդես  եկավ սեղմում պառկած և ձգում վարժություններում, երկամարտի 335 կգ արդյունքով հաղթեց, իսկ ձգում վարժությունում նա սահմանեց WPL վարկածով ռեկորդ։ 
Անկախի հետ զրույցում Կարենը կիսվում է տպավորություններով, խոսում երկիր ներկայացնելու պատասխանատվության մասին՝ կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ: 


-Շնորհավորում ենք պաուերլիֆթինգի հավաքականի կազմում մեդալաբեր ելույթներ ունենալու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ շատ։ Մրցաշարին պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ ունեի, քանի որ դրան նախորդել էին Հայաստանի և Եվրոպայի առաջնությունները։
Մարզումների ժամանակ փորձել եմ բարելավվել վարժությունների կատարման տեխնիկան, քանի որ այն վնասվածք չստանալու համար շատ կարևոր է:
 Մարզավիճակս լավ էր, չնայած նրան, որ չէի հասցրել լիովին վերականգնվել։
Հավաքականը գլխավորում էր ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը։ Մրցաշարին մասնակցում էին հավաքականի 10 մարզիկներ։ Ուրախալի է, որ բոլորն էլ լավ մասնակցեցին։


-Ձեր ելույթները, վարժությունների կատարումն ինչպե՞ս կգնահատեք:
-Մրցաշարը շատ լավ էր կազմակերպած, գրեթե չէր զիջում Եվրոպայի առաջնությանը։ Հանդես էի գալիս պառկած սեղմում և ձգում վարժություններում։ Ցանկանում էի 2 վարժություններում էլ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել։ Մարզումների ժամանակ հեշտությամբ էին տրվում նախկինում իմ բարձրացրած քաշերը, սակայն երկար ճանապարհ գնալը և օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունն իրենց ազդեցությունը ունեցան։ Արժանի մրցակիցներ ունեի, բայց նույնիսկ դա չխանգարեց։ Ձգում վարժությունում սահմանեցի WPL վարկածով ռեկորդ։Արդյունքում նվաճեցի 2 ոսկե մեդալ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
- Առաջին հերթին մեծ փորձ։ Իմ նվաճած յուրաքանչյուր մեդալ շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ այն հեշտ չի տրվում։ Ամեն մեդալ ունի իր պատմությունը։ Երկիր ներկայացնելը շատ պատասխանատու գործ է, և ես ուրախ եմ, որ կարողանում եմ միջազգային հարթակներում բարձրացնել հայոց եռագույնը։ Հիմա մեզ ավելի շատ հաղթանակներ են պետք, բոլորս մեծ գործ ունենք անելու։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Տարին բավական հաջողված է: Եվրոպայի առաջնությանը հաղթել եմ, նվաճել 3 ոսկե մեդալ և սահմանել երկամարտի Եվրոպայի ռեկորդ։ Հուլիսին կայացած Հայաստանի առաջնությունում նույնպես հաղթել եմ՝  թարմացնելով արդյունքս 5 կիլոգրամով։
Հիմա ցանկանում եմ մի փոքր հանգստանալ և արդեն թարմ ուժերով պատրաստվել աշխարհի առաջնությանը։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք  սրտանց ուրախ են իմ հաջողությունների համար։
 

 

Կարեն Բարսեղյան ուժային եռամարտ Սպորտ ոսկե մեդալ ռեկորդ հարցազրույց խմբագրի ընտրանի

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին