f

Անկախ

«Պղնձամոլիբդենային կոմբինատում քաղաքական ազդեցության փոխանցում է տեղի ունեցել». տնտեսագետ


Ս.թ. սեպտեմբերի 30-ին «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր Զ 60 տոկոսը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ընկերությունն իր բաժնետոմսերի 25 տոկոսը (որը կազմում է ընդհանուր կապիտալի 15 տոկոսը) նվիրաբերեց ՀՀ կառավարությանը: Նվիրատվությունը հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ առաջացրեց, շատերն էլ այն անվանեցին քաղաքական գործարք, որի հետևանքներն ի հայտ կգան ապագայում:

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Արմենիան» պատկանում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը, որի 48 տոկոս բաժնեմասը դեռևս 2019 թ. ձեռք է բերել Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ միլիարդատեր Ռոման Տրոցենկոն: «Գեոպրոմայնինգ Գոլդը»  շահագործում է նաև Հայաստանի Սոթքի ոսկու հանքավայրը, որը ոսկու ամենախոշոր հանքավայրն է մեր երկրում: 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքի վերաբերյալ Անկախ-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

-Պարոն Պարսյան, փաստորեն «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» նվիրատվությունից ընդամենը մեկ օր առաջ էր ձեռք բերել կոմբինատի 60 տոկոս բաժնեմասը: Ինչո՞ւ ընկերությունը նման շռայլ նվեր արեց ՀՀ կառավարությանը:

-Նախ նշեմ, որ այս ամենի վերաբերյալ մենք ունենք շատ քիչ տեղեկություններ, բայց ակնհայտ է, որ եղել է մասնավոր գործարք: Միգուցե հենց կառավարությունն է գտել այդ 60 տոկոս բաժնետոմսերի գնորդին՝ «Գեոպրոմայնինգ Արմենիային», որն էլ իր հերթին «շնորհակալություն է հայտնել» այդ 15 տոկոսով: Բայց թե ինչի՞ դիմաց, դեռ չգիտենք:

Այդ 15 տոկոս բաժնետոմսերով իհարկե պետությունը չի կարող ամբողջությամբ վերահսկել ողջ կոմբինատը, բայց կարող է մասնակցել դրա կառավարման պրոցեսին: Դա չի նշանակում, որ վարչապետի աշխատակազմում այդ հարցով հատուկ վարչություն է բացվելու: Կառավարմանը կարող են մասնակցել՝ կոմբինատի խորհրդում ունենալով մեկ ներկայացուցիչ, որը ձայնի վճռորոշ իրավունք չի կարող ունենալ, բայց կարող է տիրապետել ամբողջ ներքին ինֆորմացիային և ազդեցություն ունենալ ներսից:

Կարծում եմ՝ հաջորդ էտապում կոմբինատի ղեկավարութան որոշակի փոփոխություն կլինի՝ հաշվի առնելով նաև Տրոցենկոյի և Հայաստանի կառավարության ցանկությունները:

Հիշենք, որ մի քանի շաբաթ առաջ, երբ կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով հին աշխատողներին վերականգնել իրենց աշխատանքին, կոմբինատի ղեկավար ներկայացուցիչներից մեկը՝ ազգությամբ ռուս, նրանց հայտնեց, որ այդ աշխատակիցներն աշխատանքից հեռացվել են կառավարության պահանջով:

-Տրոցենկոն հայտարարել էր, որ մտադիր են ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և Հայաստանի տնտեսության համար այս գործարքով կբացվեն նոր հնարավորություններ: Նա մասնավորապես նշել էր Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման հնարավորության մասին և այլն: Այս ամենն իրատեսակա՞ն է:

-Խոսեցին 4 միլիարդ դոլարի ներդրումների մասին: Պղնձաձուլարանի կառուցման հարցը միշտ է բարձրացվել, բայց կար խնդիր՝ կապված ծծմբաթթվի հետ, որը պահեստավորել հանրավոր չէր: Նման գործարանները կառուցվում են ծովի կամ խոշոր գետի ափին, որպեսզի հեշտ լինի դրա տեղափոխումը: Հիմա մեզ մոտ թե ինչպես են այդ խնդիրը լուծելու, չեմ կարող ասել: Գուցե նոր տեխնոլոգիաներ են գտել: Ամեն դեպքում այդ խնդիրն այն ժամանակ կար:

-Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այս գործարքի մասին խոսելիս ասել էր, որ դա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում, և այս գործարքը ցույց կտա՝ ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը: Հավատո՞ւմ եք, որ այս գործարքն այդ նպատակներն է հետապնդում:

-Ընդհանրապես ես կողմ եմ, որպեսզի պետությունը երկրի որևէ ռազմավարական ոլորտի համասեփականատեր հանդիսանա: Դա շատ ողջունելի է և շատ կարևոր ուղղություն է: Բայց այս դեպքում նախ պետք է հասկանալ, թե այս ամենն ինչի՞ դիմաց է արվել: Դրա մասին որևէ տեղեկություն չկա: Կարող է պարզվել, որ այդ 15 տոկոսը տրվում է, որպեսզի հետո այդ նույն ընկերությանն ինչ-որ այլ բան զիջվի կամ այդ ընկերությունը քաղաքական աջակցություն ստանա և այլն: Ակնհայտ է, որ այստեղ կան բազմաթիվ հարցականներ, և գործող իշխանությունները հրապարակավ դրա մասին չեն խոսի: Մենք հետագայում կհասկանանք, թե այդ գործարքն ինչի դիմաց է արվել:

-Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարեց, որ Պղնձամոլիբդենային կոմբինատն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։ Հետո դիմակավորված անձինք մտան կոմբինատ, ձերբակալություններ տեղի ունեցան, գործեր հարուցվեցին և այլն: Հիմա փաստորեն ստացվում է, որ ամեն ինչ կոմբինատում նորմալ է:

-Չգիտեմ, թե այդ քրեական գործերն ինչ ընթացք կստանան և այլն, բայց մի բան ակնհայտ է. նախկինում կոմբինատի հնարավորություններն օգտագործում էին այլ քաղաքական շրջանակների ազդեցության համար, հիմա պարզապես քաղաքական ազդեցության փոխանցում է տեղի ունեցել:

Բայց չմոռանանք, որ կոմբինատը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի նախևառաջ տնտեսական առումով. այն ապահովում է մեր երկրի արտահանման 20 տոկոսը, միշտ խոշոր հարկատու է եղել, տարեկան մոտ 50-60 միլիարդ հարկ է վճարում, ունի հազարավոր աշխատողներ և այլն: Նաև դրա շնորհիվ է, որ Սյունիքի մարզում միջին աշխատավարձն ամենաբարձրն է, իսկ աղքատությունն՝ ամենացածրը: Եթե կոմբինատը շարունակի իր գործունեությունը, մի բան էլ ավելացնի ներդրումները, սոցիալ-տնտեսական տեսանկյունից բացասական արդյունք չի լինի: Կրկնում եմ՝ խնդիրը քաղաքական ազդեցության փոխանցման մեջ է: Եվ իհարկե այս ամենի մեջ ամենախնդրահարույց հարցը մնում է հետևյալը՝ ինչի՞ դիմաց է տեղի ունեցել գործարքը:

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Սուրեն Պարսյան գործարք խմբագրի ընտրանի հարցազրույց

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին