Երեկվանից փորձում եմ հասկանալ, թե վերջը ինչ ԱԷԿ են ռուսները պլանավորում կառուցել։ Երբ դեռ չէի տեսել «Գեոպրոմայնինգի» ղեկավարներից Ռոման Տրոցենկոյի հարցազրույցը, ենթադրում էի, որ խոսքը միգուցե նավային ռեակտորների հիմքի վրա կառուցվելիք ԱԷԿ-ի մասին է։
Այդ ենթադրության պատճառն այն էր, որ «ավանդական» ռեակտորները մեր համար ավելորդ հզոր են և հետևաբար անընդունելի թանկ մեր համար։ Այսինքն՝ իրանց գինը չեն կարող հանել։ Բացի այդ ես գիտեի, որ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ նպատակ է դրված եղել սպասել հենց այդպիսի նավային ռեակտորների շուկայում հայտնվելուն (այո, այո, սա էլ SERZI ZAMANAK-վա նախագիծ)։
Հետո լսեցի Տրոցենկոյի հարցազրույցը ու այստեղ նոր հարցեր առաջացան։ Տրոցենկոն խոսում է «երկու կոմպակտ ատոմակայանների, բլոկների կառուցման վերաբերյալ ՌԻՏՄ-200Մ ռեակտորի հիման վրա»։
ՌԻՏՄ-200Մ-ը հենց նշածս նավային ռեակտորներից է։ Տրոցենկոն հետո ասում է․ «էական չէ, որ ռեակտորը 115ՄՎտ հզորության է, փաստացիորեն ընդհանուր գումարային 230ՄՎտ արտադրության մասին է խոսքը, ինչը մի փոքր ավել է, քան անհրաժեշտ է մեր սպառման համար»։
Իսկ այ ստեղ «հոպ»։ ՌԻՏՄ-200Մ ռեակտորի էլեկտրական հզորությունը ամենուրեք նշված է 50ՄՎտ։ Այդ թվում՝ արտադրողի՝ «Աֆրիկանտովի կոնստրուկտորական բյուրոյի» կայքում։ Որտեղի՞ց է բսնել այդ 115ՄՎտ-ը։ Տրոցենկոյի խոսքերից պարզ է, որ իրենց պետք է մոտ 230ՄՎտ, բայց այդ դեպքում պետք է կառուցել 4-5 ՌԻՏՄ-200Մ ռեկատոր, ոչ թե 2։
Ընդ որում, Տրոցենկոն ավելի ուշ նաև նշեց, որ ատոմակայանի կառուցման համար «Ռոսատոմից» մոտ 400մլն դոլլար ներդրում է պահանջվելու։ Հիմա վերջը այդ ի՞նչ ՌԻՏՄ-200Մ ռեակտոր է, որ 115ՄՎտ-նոց է ու այդ 400մլն դոլլարը կոնկրետ ինչի՞ն են գնալու։
Նկարում մեր ենթադրյալ նոր ատոմակայանի ռեակտորի սխեման - պռաշու լյուբիծ ի ժալոված, բայց հարցերը չմոռանանք։