ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ «ժամանակավորապես արգելելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն»:
Հիշյալ հայտարարությունը կոպտորեն խախտում է Արցախի անկախ հանրապետության ինքնիշխանությունը:
Ցանկացած երկրի տարածք քաղաքացիների մուտքը կարող է արգելվել բացառապես տվյալ երկրի պատասխանատու մարմինների կողմից:
Արցախն անկախ հանրապետություն է և ունի իր պետական կառավարման մարմիններն ու իրավապահ ուժերը և այս պահին վարչական որևէ կախվածություն չունի Հայաստանի Հանրապետությունից: Հետևաբար իրավական առումով ՀՀ ոստիկանությունը կարող է արգելել Հայաստանի քաղաքացիների ելքը, բայց ոչ նրանց մուտքը այլ երկիր, այդ թվում Արցախի Հանրապետություն:
ՀՀ ոստիկանության հայտարարությունը ոտնահարում է Արցախի հանրապետության ինքնիշխանությունը
Կարդացեք նաև
- Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
- Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
- Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար