Լուրերով ասում է․ «Ընդդիմության թեկնածուն յոթերորդ անգամ չընտրվեց ԱԺ եսիմ որ հանձնաժողովի նախագահի տեղակալ»։
Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ մակարդակի ենք։ Սա ի՞նչ պրիմիտիվություն է, կարո՞ղ է 70-րդ անգամ էլ նույն մարդու թեկնածությունն առաջարկեք։ Եթե կարծում եք, որ ձեր թեկնածուին մերժելը հակասհմանադրական է, ապա ամենաուշը երկրորդ մերժումից հետո պիտի դիմեիք սահմանադրական դատարան։ Սա ի՞նչ մակարդակ է, սա ի՞նչ խելագարություն է, սա ի՞նչ մտածելակերպ է։ Կարելի է ուղղակի գժվել։ Բա դատարաններն ինչի՞ համար են էդ անտեր երկրում։ Ինչի՞ եք դրանց վրա էդքան փող ծախսում, որ չեք օգտվելու։ Փակեք ուրեմն։ Ու էս խելքով ուզում եք պետություն կառուցել։
Էլի ուշ չէ։ Ութերորդ անգամ առաջարկելու փոխարեն դիմեք ՍԴ։ Ինչ որոշեց, էդպես էլ կլինի։ Ու դա նաև պարզություն կմտցնի հետագայի համար։ Եթե ՍԴ-ն կասի, որ մերժումը ճիշտ է, ապա ուրիշ թեկնածու կառաջարկեք։ Ու հետագայում այլևս այսպիսի տունտունիկներ չենք տեսնի ու մեր ներվերը կխնայենք։