f

Անկախ

«Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հուշում է՝ իշխանությունները պատրաստվում են զիջել այնպիսի տարածքներ, որոնք այսօր ՀՀ կազմում են, բայց վաղը կարող են չլինել»


Վերջին օրերի՝ ՀՀ քաղաքացու անձնագրին առնչվող աղմկահարույց նախաձեռնությունները մասնագետները համարում են ականներ՝ ուղղված քաղաքացու իրավունքների և  մեր պետականության դեմ։

Նշենք, որ գործադիրը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որով քաղաքացիները անձնագրում որպես ծննդավայր կարող են նշել բնակավայրը, ոչ թե երկիրը։ Հիմնավորման համաձայն՝ այս մոտեցումը պետք է լուծի խնդիրներն այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: 

Մյուս օրենսդրական փոփոխությունը դեռևս հանրային քննարկման փուլում է։ Այն առաջարկում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը կրճատել 5 անգամ՝ 10 տարուց հասցնելով 2։ Ուշագրավ է, որ նման կարևոր փոփոխությունը որևէ հոդաբաշխ հիմնավորում չունի․ օրենքի ընդունմամբ ընդամենն իրագործվելու է  Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը, որն, ի դեպ, հրապարակված չէ ու հանրությանը և մասնագիտական շրջանակներին անհայտ է։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կարծիքով՝ նախագծով  սահմանափակվում է  ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի ու ելքի իրավունքները՝ մարդիկ զրկվում են օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր ստանալու լեգիտիմ ակնկալիքից։

«Սա կարող է խնդիրներ առաջացնել  ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ երկխոսության համար։ Ավելին, Շենգենյան գոտու գործող կարգավորումների համաձայն յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս: Այդ դեպքում, արդյոք ԵՄ երկրների կողմից կտրամադրվի երկու և ավել տարի ժամկետով վիզաներ»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ նմանատիպ խնդիր է առաջանալու նաև ԱՄՆ մուտքի վիզաների առումով․ արդյո՞ք քաղաքացին կկարողանա 10 տարով մուտքի վիզա ստանալ, եթե իր անձնագրի գործողության ժամկետը 2 տարի է։ 

Վարդանյանը նաև ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ  նախագծով հաշվարկված չէ, թե ինչ ֆինանսական բեռ է այդպիսով ավելանալու քաղաքացիների և պետբյուջեի վրա։ 

«Ընդունվելու դեպքում նախագիծը ֆինանսական և վարչական պարտավորություններ է ստեղծելու քաղաքացու համար։ Արհեստական հերթեր են առաջանալու լիազոր մարմինների գրասենյակների առջև։ Դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի ծանրաբեռնվածություն է դրվելու անձնագրային գրասենյակների վրա»,- ասում է նա։

«Չի կարող նախագիծը, որ շոշափում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը, ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման և պարզաբանման»,- ասում է Վարդանյանը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս երկու նախաձեռնությունների ընդհանրությունն այն է, որ դրանք վտանգում են իրավական կայունությունը։ 

«Պետք է ասեմ, որ անձնագրի հետ կապված ցանկացած փոփոխություն, որը վրա է  հասնում այսպես հրատապ և անկախ այն խնդիրներից, որ այսօր օրհասական  են, նշանակում է, որ կայունությունը, որը ստեղծվում է  այդ փաստաթղթով,  վտանգի ներքո է։ 

«Եթե պետությունը 10 տարվա վավեր անձնագիր է տալիս, դա տասը տարվա կայունություն է ենթադրում։ Իսկ եթե 2 տարով է վավերականությունը, դա, նշանակում է, որ այլևս երկարատև կայունություն չի ակնկալվում»,- ասում է նա՝ հավելելով, որ այսպիսով խնդիրներ են առաջանալու ոչ միան քաղաքացիների, այլ նաև պետության համար, որը ստիպված է լինելու անձնագրի տրամադրման հետ կապված գործողություններն իրականացնել հինգ անգամ ավել  նախկինի համեմատությամբ։ 

Ալավերդյանն առավել վտանգավոր է համարում մյուս օրենսդրական նախաձեռնությունը։

«Արդեն իսկ իշխանություններն ասել, են թե ինչու են նման փոփոխություն ցանկանում իրականացնել՝ այն է, կան վիճարկելի տարածքներ։ Ամբողջովին դատապարտում եմ այդ հայտարարությունը։ Այսօր չկա այդպիսի որևէ մի միջազգային, միջպետական փաստաթուղթ, որը խոսում է վիճելի տարածքների մասին։ Երկրորդը, երբ ասում են՝ տեղանքը նշելը ըստ ցանկության, նշանակում է՝ պատրաստվում են դատապարտելի զիջումների այն տարածքների, որոնք այսօր ՀՀ կազմում են, վաղը կարող են չլինել»,- ասում է Ալավերդյանը՝ հանրությանը կոչ անելով ոչ թե պարզապես անհամաձայնություն հայտնել օրենսդրական նախաձեռնությանը, այլ դիմադրել։ 

Նա վստահ է՝ գործող իշխանություններն անշեղորեն իրականացնում են ծրագիրը, որը մշակվել է դեռ 2018-ի իշխանափոխությունից առաջ։ 

«Նպատակը թուրք-ադրբեջանական ցեղասպանական  ծրագիրը ավարտին հասցնելն է,- ասում է Ալավերդյանը։-Կոչ եմ անում այս իշխանության  ունակ ուժերին, որ հրաժարական տան, որովհետև ամբողջովին պարզ է, որ այս իշխանությունները իրականացնում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ։ Բոլոր նրանք, ովքեր ընտրել ու հավատացել են այս իշխանություններին, եթե այսօր նրանց աչքերը չեն բացվել, որ այս իշխանությունն ուզում է հայ ազգն ամբողջությամբ զրկել պետականությունից, ակամա մասնակից են դառնում այդ հանցագործությանը ազգի, պետության, ժողովրդի դեմ»։


 

անձնագիր Լարիսա Ալավերդյան Էլինար Վարդանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին