f

Անկախ

Պատերազմը պարտված իշխանությունը և պատերազմում առաջնորդող պրոպագանդիստը միավորում են ջանքերը. Անի Սամսոնյան


Պատերազմը պարտված իշխանությունը և պատերազմում առաջնորդող պրոպագանդիստը պատերազմից մեկ տարի հետո պայմանավորվում են միավորել ջանքերը, բացահայտել պարտության պատճառները և հասնել ճշմարտության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմացած եղեք, որ այդ «ճշմարտությունը» երբեք չի փարատելու մեր մտահոգությունները և լույս չի սփռելու մութ պատմությունների վրա: Հակառակը այդ «ճշմարտության» մեջ թաղվելու են բոլոր մութ պատմությունները: Իշխանությունն իրեն քննության է առնելու զոհի, արդարի, խաբվածի, տառապածի, ժողովրդի և նախկինների բոլոր մեղքերով խաչվածի պատվանդանից և սրբագրելու է սեփական պատմությունը սերունդների առջև ինքնամաքրվելու նպատակով:

2020 թ. պատերազմը քննելու համար անհրաժեշտ է առնցազն 2-3 տարի փաստահավաք աշխատանք կատարելու և իրադարձությունների մեջ խորամուխ լինելու համար: Աժ քննիչ հանձնաժողովը օրենքով ունի վեցամսյա գործունեության ժամկետ, որը կարելի է երակարաձգել առավելագույնը ևս վեց ամիս, ինչը անբավարար է նման ահռելի աշխատանք կատարելու համար, չհաշված այդ հանձնաժողովի ձևաչափի անպտղությունը:

Ես ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին (ի դեպ Աժ-ում քննարկվելուց առաջ այդ զեկույցը բացի հանձնաժողովի անդամներից ամբողջ ԱԺ-ում կարդացել էին երկու պատգամավոր, երկուսն էլ Լուսավոր Հայաստան խմբակցությունից): Ես չէի ցանկանա, որ վերջին պատերազմը քննվի այնպես, ինչպես Ապրիլյան 4-օրյա պատերազմը»։

Անի Սամսոնյան ՖԲ Գրառում

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին