f

Անկախ

Ժողովրդավարության հենասյունը կոտրողները. առանց զղջման շարունակում են հայրենսիրական ելույթներ ունենալ


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաշինյանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ադրբեջանցիների կողմից Սյունիքում մաքսակետեր դնելու հետ կապված, Կառավարության դեմ ցույցին էր մասնակցում, հարցազրույցում ասում է. «Ես էլ չեմ ուզում իրենց հայ համարեմ(իմ քայլի այն 88 պատգամավորներին, որոնց մեջ ինքն էլ է եղել, բայց պատերազմից հետո դուրս եկավ խմբակցությունից), ես ամաչում եմ որ իրենք նույն ազգության ներկայցուցիչն են, ինչ ես, ովքեր կարող են թուրքերի քարոզն անել էս երկրում, իրապես ամաչում եմ, ու ափսոսում եմ էն երկու տարին, որ անգամ թույլ եմ տվել իմ կողքը նստել կամ առահասրակ եղել եմ այն միջավայում, որտեղ իրենք են եղել»։

Պատերազմից ու աղետից հետո «Իմ քայլ»ից դուրս եկան պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թորոսյանը, բայց կարծես, նրանցից միայն Սոֆյա Հովսեփյանը, Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թորոսյանն են շարունակում ակտիվ հասարակական քաղաքական գործունեությունը, իսկ Թովմասյանն էլ ընդդիմադիր Պատիվ ունեմ դաշինքով դարձավ պատգամավոր։

Սոֆյա Հովսեփյանի խոսքը անկեղծ է թվում։ Իհարկե, ինչպես շարքային քաղաքացիները, այնպես էլ «Իմ քայլ»ի պատգամավորներն էլ սխալական են, և կարող էին խաբվել հավատալով հեղափոխությանը, իսկ հետո ուշքի գալ ու հիասթափվել։ Սակայն ո՞րն է այն եզրը, որտեղ պետք է երևա, թե պատգամավորը ոչ թե մոլորվել է, այլ գիտակցված ծառայել է իշխանության կամայականություններին, օժանդակել նրա հակասահամնդրական ու հակապետական գործողությունները։

Ինքս, մի քանի ծանոթներ ունենալով «Իմ քայլ»ը խմբակցությունում, հետևում էի թե նրանցից ո՞վ կանցնի եզրերը, կամ այսպես կոչված «կարմիր գիծը» որից այն կողմ դառնում ես Փաշինյանի այն քմահաճույքների գործիքը, որոնք ուղղակի հայրենիքի ու պետության դեմ են ուղղված։

Այդպիսի կարմիր գիծ էր 2020 թվի հունիսի 22֊ին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանդրական փոփոխությունների հակասահմանդրական օրինագիծը, որով ուղղակի Սահմանդրությունից վեր դասեցին Փաշինյանի անձը, Սահմանդրությունը ոտնատակ անելով հեռացրեցին Սահմանադրական դատարանի երեք դատավորներին, իսկ Սահմանադրական դատարանի նախագահին էլ դարձրին դատավոր։

Այս որոշումը գերազանցեց Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու գործադիր ու օրենսդիր մարմինների բոլոր նախորդ փորձերը, այն ուղղակի ավերեց ժողովրդավարության գլխավոր հենասյունը՝ դատարանի անկախությունը՝ գործադիր ու օրենսդիր մարմինները մխրճվեցին դատական համակարգ ու կամայականորեն դատավորներին պաշտոնանկ արեցին, և ապա իրենց ուզած անձանց դատավոր ու նախագահ կարգեցին։

Այսպիսով, կարմիր գիծը հատելը ոչ թե պատրեազմից ու աղետից հետո «Իմ քայլ»ում մնալն էր, այլ դրանից 4 ամիս առաջ այս նախագծին կողմ քվերկելը։ Իսկ նախագծին կողմ էին քվերկել 89 պատգամավոր, որոնց մեջ և Գոռ Գևորգյանն ու Վարդան Աթաբեկյանը և հասարակական գործունեությունը շարունակող Սոֆյա Հովսեփյանը, Գայանե Աբրահմյանը և Թագուհի Թովմասյանը։

Զարմանալի էր, որ ընդդիմադիր Պատիվ ունեմ դաշինքը իր ցուցակի մեջ վերցնելով պատգամավոր դարձրեց Թագուհի Թովմասյանին, այդպիսով անուղղակի կերպով համաձայնություն տալով Սահմանդրությունը տրորելու նրա քվեարկությանը։

Նրանցից ոչ ոք մինչև այժմ զղջման խոսք չի ասել Սահմանդրությունը այդպես ոտնակոխ անելու ու դատավորներին հեռացնելու համար։

Նրանց որևէ խոսք՝ հայրենասիրական թե իրավապաշտպան, կրկին ամնկեղծ ընկալվելու, արժեք ստանալու համար, անհրաժեշտ է, որ նրանք գոնե ներողություն հայտնեն այդ օրինագծին կողմ քվերակելու համար։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում հեղափոխություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին