f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Գերիներից մեկի մայրը ինձ ասաց, «մաղթում եմ, որ ձեր բոլորի երեխաների դիակները բերեն և դնեն ձեր առաջ»


Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։


ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով տևական ժամանակ է՝ զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցերով, երեկվանից զանգեր է ստացել նախօրեին գերի ընկած և ադրբեջանական տեսանյութերում հայտնված մեր գերիների հարազատներից, որոնք խնդրում են՝ որևէ բան անել, անգամ Զոհրաբյանին են անիծել ու մեղադրել, որ ոչինչ չի ձեռնարկում իրենց հարազատներին հետ բերելու համար։

«Երեկ գիշերվանից ես զբաղվում եմ այդ խնդրով, կապվել եմ ՊՆ-ի հետ, էս պահին որևէ տեղեկատվություն զոհերի և գերիների իրական թվի վերաբերյալ չունենք, կարծես թե խոսում են 12 հաստատված գերու և 24 զինվորի մասին, որոնց գտնվելու վայրը ՊՆ-ից ասում են՝ անհայտ է։ Իսկ ինչքան վիրավոր ունենք, քանի դիրք ենք հանձնել, երբ որ ես զանգահարում եմ հրամանատարներին, պատասխանը մեկն է՝ դեռևս անհասկանալի իրավիճակ է, մառախուղ է, ձյուն է, հստակ որևէ բան պատասխանել չենք կարող, շտապեք պաշտոնական պատասխանին»,-Hraparak.am-ին ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ ամենասարսափելին, սակայն, գերիների ծնողների վիճակն է։

Նա հիշեցրեց ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնված այն կադրերի մասին, թե ինչպիսի նվաստացումների են ենթարկում զինվորներին, պայմանագրային զինծառայողներին։

«Ուղղակի հնարավոր չէ նայել էդ կադրերը, և անգամ կանանցից մեկը, ում ամուսնուն իսկապես դաժան, սարսափելի անմարդկային վերաբերմունքի են արժանացնում, ես, իհարկե, կարող էի պատասխանել, որ ես չունեմ մանդատ՝ զբաղվելու այդ խնդրով, բայց էնքան հուզված էր ինքը, որ անգամ ինձ ասաց, թե «մաղթում եմ, որ ձեր բոլորի երեխաների դիակները բերեն և դնեն ձեր առաջ»։ Իհարկե, իր ամուսնու եղբայրը վերցրեց հեռախոսն ու ներողություն խնդրեց՝ ասելով, թե էնպիսի էմոցիոնալ վիճակում է, որ չի հասկանում, որ Դուք երևի թե էս պահին էն եզակի մարդն եք, որ զբաղվում եք էս խնդրով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ ինքն այդ տեսանյութերն ուղարկել է Ռուսաստանի և Եվրոպայի իր գործընկերներին, այն շրջանակներին, որոնք կարողացել են օգնել նրան` հասկանալու, թե տղաները որտեղ են, կամ ո՞ղջ են, թե՞ ոչ։

Զոհրաբյանի խոսքով՝ գերիների հարազատներն իրեն տեղեկացրել են, որ իրենք հանրապետության տարբեր մարզերից, այդ թվում՝ Գյումրիից և Վանաձորից, մտադիր են գալ Երևան՝ Հանրապետության հրապարակ։

«Եվ ես կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը, որ երեկվա բոյկոտից հետո հերոսական հայտարարություններով հերթական անգամ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ճիշտ կանեն` էս պահին լինեն այդ ծնողների կողքին, փորձեն նրանց էմոցիոնալ վիճակը մեղմեն և եթե ունեն հնարավորություն կամ ցանկություն, զբաղվեն իրենց խնդիրներով»,-ասաց Զոհրաբյանը։

 

Նաիրա Զոհրաբյան հայ գերիներ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին