f

Անկախ

Անձամբ ես չեմ պատկերացնում


Հարգելով հանդերձ ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին՝ չեմ կարող չասել, որ չեմ ընդունում «հարգելի դատարանին» ուղղված նրա խոսքը, թե իր հայտարարության իրավական գնահատականը թող տան իրավաբանները: Հիշեցնեմ․ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Այդ քրգործով դռնբաց դատական նիստն էլ մեկնարկել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:

Չեմ ընդունում, քանի որ Վազգեն Մանուկյանն ասել է ճշմարտությունը, իսկ ճշմարտության համար, որքան գիտեմ, 21-րդ դարում Եվրախորհրդի անդամ երկրում, որն իրեն հռչակել է  «ժողովրդավարության բաստիոն», մարդուն չեն կարող դատել: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի անկախության ակունքում կանգնած քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը մեր խայտառակ պարտությունից հետո չէր կարող անտարբեր մնալ սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ: Եվ դա՝ այն դեպքում, երբ երբեմնի հզոր բանակը, ինչը նաեւ նրա անմիջական ջանքերի արդյունք էր, անփառունակ պարտություն էր կրել ադրբեջանցիներից: Եվ մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը՝ մի հատվածի անվտանգության ապահովումը հանձնելով Ռուսաստանին: Եվ դրա պատասխանատուն եղել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Դա՝ մեկ: Եվ երկրորդ, բարոյական ինչ իրավունքով էր առաջնորդվում այդ անձը՝ դատարանի առաջ կանգնեցնելով Մանուկյանին: Այն անձը, ով երեք տարի առաջ հայտարարում էր, որ կա՛մ ինքն է լինելու վարչապետ, եւ կա՛մ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի լինելու: Եվ չբավարարվելով այդ հայտարարությամբ՝ դուռ ջարդելով գրավում էր հատուկ պահպանվող պետական տարածք Ռադիոտունը: Ինչը հենց թե՛ իշխանություն զավթել է նշանակում եւ թե՛ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ:

Եվ այդ անձի իշխանության օրոք, իբրեւ թե անկախ պետական կառույց, Քննչական կոմիտեն քրգործ է հարուցում, մյուս  «անկախն» էլ՝ դատարանը, վարույթ է ընդունում այն: Իսկ ս. թ. փետրվարի 20-ի հանրահավաքում Մանուկյանն ընդամենը հայտարարել էր, որ «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»: Վերջինս, բնականաբար, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական հետապնդում։ Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էլ, աֆրիկյան բռնատիրական լավագույն ավանդույթների համաձայն, հանուն սեփական իշխանության պահպանման, դատի է տալիս Մանուկյանին: Դրանով, ի դեպ, դաս տալով ՀՀ երրորդ նախագահին, թե ինչպես էր պետք պահպանել իշխանությունը:

Ի դեպ, ի գիտություն Փաշինյան Նիկոլի, Քննչական կոմիտեի, մեղադրանքը հաստատած դատախազության, ինչպես նաեւ դատարանի, իշխանություն տապալելով այն փոխելու՝ ժողովրդի իրավունքն ու պարտականությունն ամրագրված են աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի նախաբանում: Խնդրեմ․ «…եթե որեւէ պետական համակարգ ոտնահարում է այդ իրավունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի փոխել այն կամ վերացնել եւ ստեղծել այնպիսի սկզբունքների վրա հիմնված նոր համակարգ՝ կազմակերպելով իշխանություն այնպիսի ձեւերով, որոնք լավագույնս պետք է ապահովեն ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը։ …երբ չարաշահումների եւ բռնությունների երկար շարքը …բացահայտում է ժողովրդին բացարձակ դեսպոտիզմի ենթարկելու ձգտումը, ապա ժողովրդի իրավունքն ու պարտականությունն է՝ տապալել նման իշխանությունը եւ ստեղծել իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ամերիկյան դատարանն այս խոսքերի համար մի օր դատեր դրա հիմնական հեղինակ, ԱՄՆ 3-րդ նախագահ, ամերիկյան պետության հիմնադիր-հայրերից մեկին՝ Թոմաս Ջեֆերսոնին: Անձամբ ես չեմ պատկերացնում:

«Այս իշխանությունը մեր ժողովրդի համար թշնամի իշխանություն է ու Հայաստանի համար որեւէ օգտակար բան անել չի կարող, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ Հայաստան պետության ղեկավարությունը կամք ու ուժ չունի, անընդհատ շարունակելու են հարձակվել։ Մեր սահմաններում ու, առհասարակ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կայուն չէ, դա հաստատ կայուն վիճակ չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի»,- դատարանում լրագրողներին ասել է Վազգեն Մանուկյանը։

Վախթանգ Սիրադեղյան

Վախթանգ Սիրադեղյան Վազգեն Մանուկյան Դատական նիստ Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին