f

Անկախ

«Փաստ». Արցախի խորհրդարանի «քաղաքական քարտեզը». ինչպիսի՞ համագործակցություններ կլինեն


«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ ԿԸՀ տվյալների, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է 36 076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Վիտալի Բալասանյանը՝ 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, մնացած թեկնածուներն անհամեմատ ցածր արդյունքներ են գրացել։ 

Այսինքն, կլինի երկրորդ փուլ: Խորհրդարան անցել է հինգ քաղաքական ուժ. 33 մանդատից 16-ը կստանա Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9 մանդատ կունենա Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», 3-ական մանդատ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը եւ ՀՅԴ-ն, եւս 2 մանդատ՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Նշենք, որ «Ազատ Հայրենիքը», ՀՅԴ-ն ու ԱԺԿ-ն 2007 թվականից Արցախի նախագահի քաղաքական հենարանն են հանդիսացել։ Ըստ էության՝ Արայիկ Հարությունյանն իր երեկվա ասուլիսում, ինչպես նաեւ նախընտրական ամփոփիչ բանավեճում ակնարկում էր, որ, ըստ ամենայնի, քաղաքական այդ ուժերի հետ համագործակցությունը կշարունակվի։ 

Այսինքն՝ ստեղծված իրավիճակում Հարությունյան-Ղուլյան-Իշխանյան հին դաշինքը խորհրդարանում կունենա մեծամասնություն։ Փաստացի առկա է հետեւյալ պատկերը. եթե սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անգամ տեսականորեն հաղթի Մասիս Մայիլյանը, ապա Արցախի Սահմանադրությունը բավականին լայն հնարավորություններ է տալիս խորհրդարանական մեծամասնությանը ոչ միայն վիժեցնելու կառավարության եւ նախագահի ծրագրերի իրականացումը, այլեւ մեկ տարի հետո իմպիչմենթի գործընթաց սկսել։ Այլ կերպ ասած՝ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում իր դիրքերն ամրապնդելուց հետո հանգիստ կարող է ցանկացած այլ նախագահի համար դառնալ լուրջ գլխացավանք։

 Այս նրբությանը, թերեւս, փայլուն տիրապետում է նաեւ Մայիլ յանը, եւ ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ նա որոշակի խելամիտ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում չմասնակցի ընտրություններին։ Հավելենք նաեւ, որ Մասիս Մայիլյանին սատարող երեք ուժերից ոչ մեկը խորհրդարանի անցողիկ շեմը չի հաղթահարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արցախ ընտրություններ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին